Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Լուծումը բանակցողի և բանակցային տրամաբանության փոփոխությունն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

VIDEO

Առաջին անգամը չէ, որ ամբողջ միջազգային հանրությունը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, կարողանում է ձեռքերը լվանալ եւ մի կողմ քաշվել՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը ԿԸՀ առջեւ, որտեղ դաշինքը մասնակցում էր «Հայաքվեի» ստորագրությունները հանձաժողովին հանձնելու գործընթացին։ «Մայր Հայաստան» դաշինքն աջակցում է «Հայաքվեին»։

Լրագրողի հարցին, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ պետք չէ մեղադրել ռուսական կողմին Արցախում կատարվողի համար, քանի որ ՀՀ ղեկավարն է այն ճանաչել Ադրբեջանի մաս, Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց՝ դա օբյեկտիվ հանգամանք է, որովհետեւ եթե ՀՀ իշխանությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ապա բնական է, որ Ալիեւը կարող է անել այն, ինչ մենք տեսնում ենք։

«Դա է պատճառը, որ մենք իշխանափոխությունը տեսնում ենք որպես հնարավորություն ՀՀ անվտանգության ապահովման եւ արցախահայության խնդիրների լուծման համար»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Դաշինքի համոզմամբ՝ լուծումը բանակցողի եւ բանակցային տրամաբանության փոփոխությունը պետք է լինի, եւ այդ բանակցային փոփոխությունը կարող է հանգեցնել որոշակի իրավիճակի փոփոխության․ մասնավորապես, երբ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, դա արդեն լրջորեն հարվածում է ե՛ւ Արցախի Հանրապետության, ե՛ւ ՀՀ շահերին։

«Այդ տրամաբանությունը պետք է փոխվի, այս իշխանությունը այդ լեգիտիմությունը չունի, որպեսզի նման հայտարարություններ անի եւ նման քաղաքականություն վարի»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Քարոզարշավի ընթացքը ցույց է տվել, որ մարդիկ ընկալում են «Մայր Հայաստանի» ներկայցրած օրակարգը։ Քարոզչության ընթացքում դաշինքը արձանագրել է նաեւ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահում, բայց դա սպասելի էր, նորություն չէր։

«Իրենցից այլ բան չէինք էլ սպասում։ Մենք ակտիվորեն շարունակելու ենք շփումները քաղաքացիների հետ, եւ այդ ուղիղ շփումների արդյունքում տեղ ենք հասցնելու մեր այն գաղափարները, որոնք մենք կարծում ենք, որ ամենագլխավորն են։ Կեղծիքներ իրենք միշտ էլ փորձելու են անել, բայց այստեղ գլխավորը հանրային լայն ներգրավվածությունն է․ մեր փաստահավաք խումբը աշխատում է այդ ուղղությամբ, փաթեթն արդեն ձեւավորում ենք, մնացածը՝ ժամանակը ցույց կտա։ Մենք կարեւորում ենք մեր հանրության հետ լայն աշխատանքը»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Տարբեր վարչական շրջաններում իշխող թիմի եւ նրան առնչվող ուժերի քարոզչական խմբերին քաղաքացիներն ամոթանք են տալիս տեղային խնդիրները շեշտադրելու համար՝ նշելով, որ իրենց հետաքրքրում են երկրի անվտանգային հարցերը։ Անդրանիկ Թեւանյանը նկատեց, որ Երեւանի խնդիրները նույնպես կարեւոր են, բայց երբ իշխանություններն ամբողջ երկրի գոյությունն են դրել հարցականի տակ, դրանից հետո արդեն մնացած հարցերը երկրորդական են դարձել։

«Իշխանությունները չունեն հանրային աջակցություն։ Ուսումնասիրություններով եւ մեր շփումներով պարզել ենք, որ հանրային աջակցության բացակայությունը առկա է․ կարեւոր է, որ քաղաքական դաշտում դա ամրագրվի, քանի որ այս իշխանությունները լեգիտիմ չեն եւ չեն ներկայացնում հանրությունը»,-ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank