Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուծումը բանակցողի և բանակցային տրամաբանության փոփոխությունն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Առաջին անգամը չէ, որ ամբողջ միջազգային հանրությունը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, կարողանում է ձեռքերը լվանալ եւ մի կողմ քաշվել՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը ԿԸՀ առջեւ, որտեղ դաշինքը մասնակցում էր «Հայաքվեի» ստորագրությունները հանձաժողովին հանձնելու գործընթացին։ «Մայր Հայաստան» դաշինքն աջակցում է «Հայաքվեին»։

Լրագրողի հարցին, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ պետք չէ մեղադրել ռուսական կողմին Արցախում կատարվողի համար, քանի որ ՀՀ ղեկավարն է այն ճանաչել Ադրբեջանի մաս, Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց՝ դա օբյեկտիվ հանգամանք է, որովհետեւ եթե ՀՀ իշխանությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ապա բնական է, որ Ալիեւը կարող է անել այն, ինչ մենք տեսնում ենք։

«Դա է պատճառը, որ մենք իշխանափոխությունը տեսնում ենք որպես հնարավորություն ՀՀ անվտանգության ապահովման եւ արցախահայության խնդիրների լուծման համար»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Դաշինքի համոզմամբ՝ լուծումը բանակցողի եւ բանակցային տրամաբանության փոփոխությունը պետք է լինի, եւ այդ բանակցային փոփոխությունը կարող է հանգեցնել որոշակի իրավիճակի փոփոխության․ մասնավորապես, երբ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, դա արդեն լրջորեն հարվածում է ե՛ւ Արցախի Հանրապետության, ե՛ւ ՀՀ շահերին։

«Այդ տրամաբանությունը պետք է փոխվի, այս իշխանությունը այդ լեգիտիմությունը չունի, որպեսզի նման հայտարարություններ անի եւ նման քաղաքականություն վարի»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Քարոզարշավի ընթացքը ցույց է տվել, որ մարդիկ ընկալում են «Մայր Հայաստանի» ներկայցրած օրակարգը։ Քարոզչության ընթացքում դաշինքը արձանագրել է նաեւ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահում, բայց դա սպասելի էր, նորություն չէր։

«Իրենցից այլ բան չէինք էլ սպասում։ Մենք ակտիվորեն շարունակելու ենք շփումները քաղաքացիների հետ, եւ այդ ուղիղ շփումների արդյունքում տեղ ենք հասցնելու մեր այն գաղափարները, որոնք մենք կարծում ենք, որ ամենագլխավորն են։ Կեղծիքներ իրենք միշտ էլ փորձելու են անել, բայց այստեղ գլխավորը հանրային լայն ներգրավվածությունն է․ մեր փաստահավաք խումբը աշխատում է այդ ուղղությամբ, փաթեթն արդեն ձեւավորում ենք, մնացածը՝ ժամանակը ցույց կտա։ Մենք կարեւորում ենք մեր հանրության հետ լայն աշխատանքը»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Տարբեր վարչական շրջաններում իշխող թիմի եւ նրան առնչվող ուժերի քարոզչական խմբերին քաղաքացիներն ամոթանք են տալիս տեղային խնդիրները շեշտադրելու համար՝ նշելով, որ իրենց հետաքրքրում են երկրի անվտանգային հարցերը։ Անդրանիկ Թեւանյանը նկատեց, որ Երեւանի խնդիրները նույնպես կարեւոր են, բայց երբ իշխանություններն ամբողջ երկրի գոյությունն են դրել հարցականի տակ, դրանից հետո արդեն մնացած հարցերը երկրորդական են դարձել։

«Իշխանությունները չունեն հանրային աջակցություն։ Ուսումնասիրություններով եւ մեր շփումներով պարզել ենք, որ հանրային աջակցության բացակայությունը առկա է․ կարեւոր է, որ քաղաքական դաշտում դա ամրագրվի, քանի որ այս իշխանությունները լեգիտիմ չեն եւ չեն ներկայացնում հանրությունը»,-ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան