«Այաքսի» ղեկավարությունը ցանկանում է արգելափակել Սպերցյանի տեղափոխությունը
SPORT«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը նիդերլանդական «Այաքս» վտանգված է, հայտնում է De Telegraaf-ը։
Ըստ աղբյուրի՝ «Այաքսի» դիտորդ խորհուրդ ցանկանում է արգելափակել Սպերցյանի տեղափոխությունը, քանի որ «Ռուսաստանի հետ բանակցելը ներկայիս քաղաքական իրավիճակում ոչ բարոյական է»։
Իր հերթին, «Այաքսի» ֆուտբոլային հարցերով տնօրեն Սվեն Միսլինտատը պնդում է, որ Սպերցյանին ձեռք բերելու գործարքն ավարտին հասցվի։
Այս մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 4 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը խաղացողի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



