«Այաքսի» ղեկավարությունը ցանկանում է արգելափակել Սպերցյանի տեղափոխությունը
ՍՊՈՐՏ«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը նիդերլանդական «Այաքս» վտանգված է, հայտնում է De Telegraaf-ը։
Ըստ աղբյուրի՝ «Այաքսի» դիտորդ խորհուրդ ցանկանում է արգելափակել Սպերցյանի տեղափոխությունը, քանի որ «Ռուսաստանի հետ բանակցելը ներկայիս քաղաքական իրավիճակում ոչ բարոյական է»։
Իր հերթին, «Այաքսի» ֆուտբոլային հարցերով տնօրեն Սվեն Միսլինտատը պնդում է, որ Սպերցյանին ձեռք բերելու գործարքն ավարտին հասցվի։
Այս մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 4 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը խաղացողի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



