Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Պարադոքսների երկիր Հայաստանս.... «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն առավոտ, երբ լույսը բացվում է, թվում է, թե սա վերջին տանջալից ու ձիգ գիշերը կարող է լինել, սակայն արդեն շուրջ երեք տարի հայ ժողովուրդն անհասկանալիորեն ապրում է նույն մղձավանջի ու լուռ անտարբերության պայմաններում, կարծես այլ մոլորակում՝ ոչ երկրային օրենքներով ու սկզբունքներով: Մոլորակ, որտեղ ապրում են պարադոքսալ օրենքներով, որտեղ չկա ոչ մի տրամաբանություն ու օրինաչափություն, և կարծես ամեն ինչ գլխիվայր է շրջված, որտեղ մարդիկ իրենց աչքը կույր են ուզում տեսնել, որտեղ պատմությունից դասեր քաղելու փոխարեն անընդհատ նույն սխալներն են կրկնում, իսկ կրած ողբերգություններից ու տառապանքներից ոչ միայն չեն իմաստնանում, այլև հակառակը՝ դառնում են ավելի անխոհեմ ու անհեռատես, որտեղ պարտությունը համարում են ձեռքբերում։

Որտեղ սիրո փոխարեն ընտրում են ատելությունը, կյանքի փոխարեն՝ ինքնաոչնչացումը, արժանապատվության փոխարեն՝ նվաստացումն ու ստրկությունը, պայքարի փոխարեն՝ հանդուժողականությունն ու հարմարվողականությունը, հայրենիքին ամուր կառչելու փոխարեն՝ գաղթականությունն ու պանդխտությունը, ներկայի ու ապագայի փոխարեն՝ անցյալը: Անցյալով ներկայանում ու հպարտանում ենք, անցյալով արդարանում, ամեն մի անհաջողություն էլ անցյալին ենք վերագրում։ Իրական արժեքների փոխարեն կեղծ արժեքներն ենք ընտրում, բովանդակության փոխարեն՝ ձևը։ Դժբախտությունների ու անհաջողությունների պատճառն էլ ուրիշների մեջ ենք փնտրում, ուրիշներին ենք մեղադրում չստացված բաների համար։ Մոլորակ, որտեղ արժանիներին չեն գնահատում, ոչնչացնում են անհատականություններին, գլխատում ու արժեզրկում են հերոսներին, պատժում են իրենց սիրողներին, հեգնում մտավորականներին, իսկ անարժաններին՝ մեծարում, պատիվներ են շնորհում։

Որտեղ երկրի պահապանները՝ երկրապահները, ծափահարում են պարտվածներին, հայրենադավներին ու երկիրը հանձնածներին, գեներալներն էլ ոտքի են կանգնում ու պատիվ տալիս ոչ մի արժանիք չունեցողի, երկիրը պատուհասի հասցրած «ազգակործան պատուհասի»: Որտեղ զուռնա-դհոլով են դիմավորում ու գառ մորթում նրանց ոտքերի տակ և նորից իշխանության բերում։ Որտեղ հայրենի իշխանությունները սեփական ժողովրդի շահերը սպասարկելու փոխարեն բացահայտ թշնամու շահերն են սպասարկում, թշնամուն՝ իրեն ցեղասպանողին, բարեկամ են որակում, դաշնակցին ու բարեկամին էլ՝ թշնամի։ Որտեղ ազգի մի մասը անտարբեր է մյուս հատվածի տառապանքների նկատմամբ։ Որտեղ իշխանությունների մակարդակով պախարակվում ու պատժվում է առաքինությունը, և հակառակը՝ խրախուսվում է դավաճանությունը, սրիկայությունը, անամոթությունը, սուտ խոսելը, քծնանքն ու ստորաքարշությունը: Որտեղ սեփական ձեռքերով սեփական պետությունն են դաժանորեն կործանում, որտեղ իմաստունների ու նվիրյալների փոխարեն «փողոցն» են բերում իշխանության:

Մոլորակ, որտեղ ժողովուրդն իր վճարած հարկերից ոչ միայն առատորեն աշխատավարձ է վճարում երկիրը աղետի ու կործանման հասցրած իշխանություններին, այլև դեռ պարգևատրում է ոչինչ չանելու համար: Որտեղ օտարերկրացուն ավելի հարգանքով են վերաբերվում, քան յուրայիններին, հաճույքով հնազանդվում են օտարին, ընդունում նրա իշխանությունը, իսկ յուրայինին հեգնում ու թերահավատորեն են վերաբերվում: Սիրում ենք մեծարել օտարներին, օտար արժեքները, օտար բարքերը, օտար անուններով ենք սիրում կոչել մարդկանց անունները, տեղանուններն ու կառույցները, օտարի հետ ենք կապում մեր փրկությունը, օտարին ենք մեղադրում մեր դժբախտությունների համար: Մոլորակ, որտեղ թույլ ու խեղճ ենք համարում պարկեշտներին, բարեկիրթներին, հարգալիցներին և հակառակը՝ հարգում ենք լոպազներին, քաղքենիներին, ձևամոլներին, նրանց, ովքեր խաբում, նվաստացնում ու ահաբեկում են մեզ:

Ժողովրդավարությունն էլ անհասկանալիորեն շփոթում ենք անիշխանության, ամենաթողության ու քաոսի հետ: Բացառիկ ու եզակի ենք աշխարհում նաև նրանով, որ կամովին հրաժարվում ենք մեր երկրորդ պետականության ինքնիշխանությունից ու անկախությունից: Ասում են՝ մեր ազգի արատներն ու թերությունները պայմանավորված են դարերով պետականություն չունենալու հանգամանքով, որ հայն ապրել է օտար պետությունների, օտար կառավարիչների ու օտար կրոնների տիրապետության տակ: Իսկ հիմա ունենք անկախ ազգային պետականություն, այն էլ՝ մեկի փոխարեն՝ երկուսը, բայց հայտնվել ենք բարոյալքված, աննախանձելի ու խղճուկ վիճակում: Մինչդեռ, երբ պետականություն չենք ունեցել, ընդհակառակը, մեր ազգային արժեքները, սովորույթները, հավատքը, մշակույթը, գրերը, ազգային արժանապատվությունը ավելի անաղարտ ու պաշտպանված են եղել, քան անկախ պետականության տարիներին:

Խորհրդայի տարիներին էլ, երբ չունեինք անկախ ազգային պետականություն, հայ ժողովուրդը ավելի բարձր արժեքներ էր դավանում, ուներ բարձրաճաշակ մշակույթ, զարգացած կրթություն և գիտություն, տնտեսություն, ազգային բարձր արժանապատվություն, մարդիկ պատկառանք ունեին պետության, տարեցների, ծնողների, կրթված անհատի, գիտելիք ու դաստիարակություն տվող մարդու՝ ուսուցչի նկատմամբ: Իսկ գիտելիքը, կրթությունը, մարդը և նրա արժանապատվությունը, հայրենիքը, աշխատասիրությունը արժեք էին: Երկրում էլ տիրում էր իրապես սիրո, համերաշխության, վստահության ու բարյացկամության մթնոլորտ: Ասում են՝ այդ արժեքները պարտադրված էին, մերը չէին:

Բայց չէ՞ որ պարտադրված արժեքների պարագայում ազգը չէր կարող հանդես բերել նվիրվածության, խիզախության, անձնազոհության համատարած օրինակներ ստեղծագործ խաղաղ աշխատանքում, գիտության մեջ և Հայրենական ու Արցախյան առաջին պատերազմներում: Մեզ ընդամենը պետք է պահպանել ազգայինը, արժեհամակարգերը, պահպանել ու զարգացնել կրթական, գիտական ու մյուս բոլոր համակարգերը: Այնինչ ամեն ինչ հակառակն արեցինք: Իսկ պետությունները կործանելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը կրթության փլուզումն է, ինչը և արվեց մեր երկրում: Հիմա մեզ ազգովի մնում է լուծել մի շատ պարադոքսալ, բարդ խնդիր բազմաթիվ անհայտներով, և այդ խնդրի լուծումից է կախված մեր ազգի ու հայրենիքի լինելիությունը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California