Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարադոքսների երկիր Հայաստանս.... «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն առավոտ, երբ լույսը բացվում է, թվում է, թե սա վերջին տանջալից ու ձիգ գիշերը կարող է լինել, սակայն արդեն շուրջ երեք տարի հայ ժողովուրդն անհասկանալիորեն ապրում է նույն մղձավանջի ու լուռ անտարբերության պայմաններում, կարծես այլ մոլորակում՝ ոչ երկրային օրենքներով ու սկզբունքներով: Մոլորակ, որտեղ ապրում են պարադոքսալ օրենքներով, որտեղ չկա ոչ մի տրամաբանություն ու օրինաչափություն, և կարծես ամեն ինչ գլխիվայր է շրջված, որտեղ մարդիկ իրենց աչքը կույր են ուզում տեսնել, որտեղ պատմությունից դասեր քաղելու փոխարեն անընդհատ նույն սխալներն են կրկնում, իսկ կրած ողբերգություններից ու տառապանքներից ոչ միայն չեն իմաստնանում, այլև հակառակը՝ դառնում են ավելի անխոհեմ ու անհեռատես, որտեղ պարտությունը համարում են ձեռքբերում։

Որտեղ սիրո փոխարեն ընտրում են ատելությունը, կյանքի փոխարեն՝ ինքնաոչնչացումը, արժանապատվության փոխարեն՝ նվաստացումն ու ստրկությունը, պայքարի փոխարեն՝ հանդուժողականությունն ու հարմարվողականությունը, հայրենիքին ամուր կառչելու փոխարեն՝ գաղթականությունն ու պանդխտությունը, ներկայի ու ապագայի փոխարեն՝ անցյալը: Անցյալով ներկայանում ու հպարտանում ենք, անցյալով արդարանում, ամեն մի անհաջողություն էլ անցյալին ենք վերագրում։ Իրական արժեքների փոխարեն կեղծ արժեքներն ենք ընտրում, բովանդակության փոխարեն՝ ձևը։ Դժբախտությունների ու անհաջողությունների պատճառն էլ ուրիշների մեջ ենք փնտրում, ուրիշներին ենք մեղադրում չստացված բաների համար։ Մոլորակ, որտեղ արժանիներին չեն գնահատում, ոչնչացնում են անհատականություններին, գլխատում ու արժեզրկում են հերոսներին, պատժում են իրենց սիրողներին, հեգնում մտավորականներին, իսկ անարժաններին՝ մեծարում, պատիվներ են շնորհում։

Որտեղ երկրի պահապանները՝ երկրապահները, ծափահարում են պարտվածներին, հայրենադավներին ու երկիրը հանձնածներին, գեներալներն էլ ոտքի են կանգնում ու պատիվ տալիս ոչ մի արժանիք չունեցողի, երկիրը պատուհասի հասցրած «ազգակործան պատուհասի»: Որտեղ զուռնա-դհոլով են դիմավորում ու գառ մորթում նրանց ոտքերի տակ և նորից իշխանության բերում։ Որտեղ հայրենի իշխանությունները սեփական ժողովրդի շահերը սպասարկելու փոխարեն բացահայտ թշնամու շահերն են սպասարկում, թշնամուն՝ իրեն ցեղասպանողին, բարեկամ են որակում, դաշնակցին ու բարեկամին էլ՝ թշնամի։ Որտեղ ազգի մի մասը անտարբեր է մյուս հատվածի տառապանքների նկատմամբ։ Որտեղ իշխանությունների մակարդակով պախարակվում ու պատժվում է առաքինությունը, և հակառակը՝ խրախուսվում է դավաճանությունը, սրիկայությունը, անամոթությունը, սուտ խոսելը, քծնանքն ու ստորաքարշությունը: Որտեղ սեփական ձեռքերով սեփական պետությունն են դաժանորեն կործանում, որտեղ իմաստունների ու նվիրյալների փոխարեն «փողոցն» են բերում իշխանության:

Մոլորակ, որտեղ ժողովուրդն իր վճարած հարկերից ոչ միայն առատորեն աշխատավարձ է վճարում երկիրը աղետի ու կործանման հասցրած իշխանություններին, այլև դեռ պարգևատրում է ոչինչ չանելու համար: Որտեղ օտարերկրացուն ավելի հարգանքով են վերաբերվում, քան յուրայիններին, հաճույքով հնազանդվում են օտարին, ընդունում նրա իշխանությունը, իսկ յուրայինին հեգնում ու թերահավատորեն են վերաբերվում: Սիրում ենք մեծարել օտարներին, օտար արժեքները, օտար բարքերը, օտար անուններով ենք սիրում կոչել մարդկանց անունները, տեղանուններն ու կառույցները, օտարի հետ ենք կապում մեր փրկությունը, օտարին ենք մեղադրում մեր դժբախտությունների համար: Մոլորակ, որտեղ թույլ ու խեղճ ենք համարում պարկեշտներին, բարեկիրթներին, հարգալիցներին և հակառակը՝ հարգում ենք լոպազներին, քաղքենիներին, ձևամոլներին, նրանց, ովքեր խաբում, նվաստացնում ու ահաբեկում են մեզ:

Ժողովրդավարությունն էլ անհասկանալիորեն շփոթում ենք անիշխանության, ամենաթողության ու քաոսի հետ: Բացառիկ ու եզակի ենք աշխարհում նաև նրանով, որ կամովին հրաժարվում ենք մեր երկրորդ պետականության ինքնիշխանությունից ու անկախությունից: Ասում են՝ մեր ազգի արատներն ու թերությունները պայմանավորված են դարերով պետականություն չունենալու հանգամանքով, որ հայն ապրել է օտար պետությունների, օտար կառավարիչների ու օտար կրոնների տիրապետության տակ: Իսկ հիմա ունենք անկախ ազգային պետականություն, այն էլ՝ մեկի փոխարեն՝ երկուսը, բայց հայտնվել ենք բարոյալքված, աննախանձելի ու խղճուկ վիճակում: Մինչդեռ, երբ պետականություն չենք ունեցել, ընդհակառակը, մեր ազգային արժեքները, սովորույթները, հավատքը, մշակույթը, գրերը, ազգային արժանապատվությունը ավելի անաղարտ ու պաշտպանված են եղել, քան անկախ պետականության տարիներին:

Խորհրդայի տարիներին էլ, երբ չունեինք անկախ ազգային պետականություն, հայ ժողովուրդը ավելի բարձր արժեքներ էր դավանում, ուներ բարձրաճաշակ մշակույթ, զարգացած կրթություն և գիտություն, տնտեսություն, ազգային բարձր արժանապատվություն, մարդիկ պատկառանք ունեին պետության, տարեցների, ծնողների, կրթված անհատի, գիտելիք ու դաստիարակություն տվող մարդու՝ ուսուցչի նկատմամբ: Իսկ գիտելիքը, կրթությունը, մարդը և նրա արժանապատվությունը, հայրենիքը, աշխատասիրությունը արժեք էին: Երկրում էլ տիրում էր իրապես սիրո, համերաշխության, վստահության ու բարյացկամության մթնոլորտ: Ասում են՝ այդ արժեքները պարտադրված էին, մերը չէին:

Բայց չէ՞ որ պարտադրված արժեքների պարագայում ազգը չէր կարող հանդես բերել նվիրվածության, խիզախության, անձնազոհության համատարած օրինակներ ստեղծագործ խաղաղ աշխատանքում, գիտության մեջ և Հայրենական ու Արցախյան առաջին պատերազմներում: Մեզ ընդամենը պետք է պահպանել ազգայինը, արժեհամակարգերը, պահպանել ու զարգացնել կրթական, գիտական ու մյուս բոլոր համակարգերը: Այնինչ ամեն ինչ հակառակն արեցինք: Իսկ պետությունները կործանելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը կրթության փլուզումն է, ինչը և արվեց մեր երկրում: Հիմա մեզ ազգովի մնում է լուծել մի շատ պարադոքսալ, բարդ խնդիր բազմաթիվ անհայտներով, և այդ խնդրի լուծումից է կախված մեր ազգի ու հայրենիքի լինելիությունը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ ԴադայանըԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից