Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Գնդացիրի փողի տակ բանակցելն ուղղակի անհեթեթություն է. ի՞նչ կտա եկաթգծի վերաշահագործումը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Eadaily.com-ը «Երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Անդրկովկասում. «անհեթեթություն» և «հայկական փակուղի»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում վերսկսվել են խոսակցությունները երկաթուղու օգտագործման մասին, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Հիշեցնենք, որ այդ հարցով ստեղծվել է ռուսհայ-ադրբեջանական աշխատանքային խումբ փոխվարչապետների համանախագահությամբ։ Նրանց վերջին հանդիպումը կայացել է այս տարվա հունիսի 2-ին։ Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ հայ-ադրբեջանական կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը կսկսվի դեպի Նախիջևան գնացող Երասխ-Հորադիզ երկաթուղու գործարկմամբ։ Սակայն պետք է նշել, որ այդ նախագիծը հակասական արձագանք է առաջացնում հայ հասարակության մեջ։

EAdaily-ի հետ հարցազրույցում փորձագետներն ու մասնագետները շատ թերահավատորեն են վերաբերվել այդ գաղափարին: Մասնավորապես, «Այլընտրանք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով, ներկա պայմաններում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցը քննարկելը պարզապես անլուրջ է։ Նրա խոսքով, նախ պետք է մտածել ներքին հաղորդակցությունների մասին։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ներկայում չունեն ոչ միայն Հայաստանի հետ շփվելու և արտաքին աշխարհ մուտք գործելու, այլ նաև տեղաշարժվելու հնարավորություն:

«Գնդացիրի փողի տակ բանակցելն ուղղակի անհեթեթություն է, նման մոտեցումն անգրագետ է։ Եթե ուզում են խաղաղություն հաստատել ու հաշտության պայմանագիր կնքել, ուրեմն թող գոնե 1951 թվականի Փարիզի պայմանագիրը ստորագրած եվրոպացիներից սովորեն։ Այսինքն, սկզբում պայմանավորվել են չհարձակվելու մասին, վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական հումքը, և միայն դրանից հետո են սկսել խոսել հաղորդակցությունների, տրանսպորտի և այլ ենթակառուցվածքների կառուցման ու վերականգնման մասին,- ասել է փորձագետը,- պարզապես հիմարություն է հուսալ, որ Ադրբեջանում թե՛ ամենաբարձր, թե՛ սովորական մակարդակներում ծավալված հակահայկական հիստերիայի ներկա պայմաններում հնարավոր է բանակցել։ Պետք է մտածել առաջնահերթությունների մասին։ Եվ պետք չէ հասարակությանն անիրագործելի հույսեր տալ»։ Պատասխանելով այդ ֆոնին երկաթուղու աբխազական հատվածն օգտագործելու հնարավորության վերաբերյալ հարցին, ինչի մասին վերջերս խոսել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փորձագետը նշել է, որ այդ հարցում առաջին հերթին գերատեսչությունների ցանկություններն են, բայց պետք են միջազգային կազմակերպություններ, ինչը չի նկատվում։

Իր հերթին հայկական խոշոր տրանսպորտային և լոգիստիկ «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը կարծում է, որ Մեղրիով երկաթուղու կառուցումը զուտ քաղաքական նախագիծ է, և եթե այն կյանքի կոչվի, Հայաստանը կհայտնվի լիակատար տրանսպորտային մեկուսացման մեջ։ Նա ասել է, որ Ադրբեջանը Աստարա-Ռեշտով երկաթգիծ է կառուցում՝ Իրան հասնելու համար, Բաքուն արևելքից արդեն շրջանցել է Հայաստանը, կա Վրաստանը Թուրքիային կապող երկաթգիծը՝ Կարս-Ախալքալաք։ Այսինքն, արևելքից, հյուսիսից և արևմուտքից կան Հայաստանը շրջանցող երկաթուղային հաղորդակցություններ։ Մնում է մեկ ճանապարհ (հարավային), որի ստեղծման դեպքում Հայաստանը, լինելով կենտրոնում, կհայտնվի տրանսպորտային մեկուսացման մեջ։ «Հենց կառուցվի երկաթգիծ, որը կապում է Ադրբեջանի հարավային շրջանները Նախիջևանի, իսկ հետո՝ Թուրքիայի հետ (խոսքն, այսպես կոչված, Մեղրիի միջանցքի մասին է), Հայաստանը կհայտնվի լիակատար տրանսպորտային մեկուսացման մեջ»,ասել է փորձագետը՝ հավելելով, որ դա ընդամենը կարճ տարանցիկ ճանապարհ է, որից հայկական երկաթուղին ինքը չի օգտվի։

Այսինքն, այն չի կապվելու հայկական երկաթուղային համակարգի հետ, այլ միայն Ադրբեջանին կապելու է Նախիջևանի հետ։ «Այո, ապաշրջափակման դեպքում Նախիջևանով հայկական բեռները երկաթուղով կարող են հասնել Իրան, բայց դրա համար Հայաստանի հարավով նոր ճանապարհ կառուցելու կարիք չկա։ Շաբաթների կամ ամիսների ընթացքում Հայաստանը կարող է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ Իջևանի տարածքով, որով կապահովվի Բաքվի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը։ Այդ ճանապարհն արդեն կա։ Ինչու՞ հարավից այլ ճանապարհ կառուցել։ Պատասխանն ակնհայտ է՝ պետք է շրջանցել Հայաստանը»,- ասել է Աղաջանյանը: Նա նաև նշել է, որ Թուրքիան արդեն հայտարարել է Նախիջևանի Շարուր կայարանից դեպի Իգդիր և այնուհետև Կարս երկաթուղի կառուցելու ցանկության մասին։ «Այս սցենարով Հայաստանը ստիպված է լինելու ամեն անգամ խոնարհվել իր հարևանների առաջ այս կամ այն ուղղությամբ ճանապարհ ստանալու համար։ Միաժամանակ մենք ոչ մի կերպ չենք կարող նրանց առաջարկել մեր ճանապարհները։

Նրանք դրա կարիքը չեն ունենա: Հայաստանը միակողմանիորեն կվճարի իր հարևաններին իրենց տարածքներով ճանապարհների համար»,ընդգծել է Աղաջանյանը։ Մասնագետը նաև կասկած է հայտնել երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման անհրաժեշտության վերաբերյալ։ Նա հիշեցրել է, որ վրացական նավահանգիստներով ամբողջ աշխարհն է բացվում Հայաստանի առաջ։ «Հայաստանը վրացական նավահանգիստների հետ կապված է անխափան աշխատող երկաթգծով, և նորից անիվ հորինելու կարիք չկա»,- եզրափակել է Աղաջանյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքել է Աբխազիայի տարածքով երկաթուղային կապի գործարկման հնարավորությունը։ «Մենք խոսում ենք հասարակությանը մոլորեցնելու մասին՝ առ այն, որ գաղտնի բանակցություններ են ընթանում Աբխազիայի երկաթուղու վերականգնման համար: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում», - ասել է Ղարիբաշվիլին։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով, Աբխազիայի տարածքով երկաթուղին կարող է վերականգնվել «միայն երկրի միասնականության դեպքում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall