Ադրբեջանի տարածքի 30 տոկոսը կարող մնալ ջրի տակ
INTERNATIONAL NEWSԳիտնականների կարծիքով` աշխարհում ընթացող գլոբալ տաքացման հետ կապված սառչադաշտերի հալման հետեւանքով 3-5 տարի հետո երկրագնդի մի մասը կարող է մնալ ջրի տակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատասխանելով այն հարցին, թե այդ բնական աղետն ինչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի վրա, InterAz-ի հետ զրույցում ադրբեջանական ազգային էկոլոգիական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը հայտնել է, որ գլոբալ տաքացումը որոշակի ռիսկեր է առաջացնում Ադրբեջանի համար:
«Սառչադաշտերի հալչելու հետ` հյուսիս հոսող գետերի մեծ մասը կհոսեն դեպի հարավ: Արդյունքում Կապից ծովում ջրի մակարդակը կարող է 40-50 մետրով բարձրանալ: Իսկ դա կարող է բերել նրան, որ Ադրբեջանի տարածքի 30 տոկոսը կմնա ջրի տակ», -նշել է ադրբեջանցի բնապահպանը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



