Ադրբեջանի տարածքի 30 տոկոսը կարող մնալ ջրի տակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳիտնականների կարծիքով` աշխարհում ընթացող գլոբալ տաքացման հետ կապված սառչադաշտերի հալման հետեւանքով 3-5 տարի հետո երկրագնդի մի մասը կարող է մնալ ջրի տակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատասխանելով այն հարցին, թե այդ բնական աղետն ինչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի վրա, InterAz-ի հետ զրույցում ադրբեջանական ազգային էկոլոգիական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը հայտնել է, որ գլոբալ տաքացումը որոշակի ռիսկեր է առաջացնում Ադրբեջանի համար:
«Սառչադաշտերի հալչելու հետ` հյուսիս հոսող գետերի մեծ մասը կհոսեն դեպի հարավ: Արդյունքում Կապից ծովում ջրի մակարդակը կարող է 40-50 մետրով բարձրանալ: Իսկ դա կարող է բերել նրան, որ Ադրբեջանի տարածքի 30 տոկոսը կմնա ջրի տակ», -նշել է ադրբեջանցի բնապահպանը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



