Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


Թող առաջնահերթ առողջ լինեն, ապա նաև՝ տնտեսապես ու ֆինանսապես բարեկեցիկ. Ալեքսանդր Բաբասյան

PHOTO

Aysor.am-ը գրում է.

Արդեն 2016 թվականն է, նոր հույսեր, սպասումներ ու երազանքներ: Aysor.am-ը տոնական օրերին հյուրընկալել է երիտասարդ դերասան Ալեքսանդր Բաբասյանին, ով վերջին տարիներին ապրում է Ռուսաստանի Դաշնությունում՝ ուժերը փորձելով նաև ռեստորանային բիզնեսում:



-Ալեքսանդր, մեկ-երկու ամիս առաջ, երբ Ձեր ընտանիքի հետ Հայաստանում էիք գտնվում հանգստանալու նպատակով, ասացիք, որ ֆիլմերում նկարահանվելու մի քանի առաջարկներ եք ստացել:
-Այո, իսկապես, երկու գեղարվեստական ֆիլմերից առաջարկներ ունեմ, որոնցից մեկը պատմական է, մյուսը՝ մելոդրամա: Ֆիլմերի ռեժիսորների և պրոդյուսերների հետ անընդհատ կապի մեջ եմ և գիտեմ, որ երկուսն էլ դեռևս չեն սկսել նկարահանումները, քանի որ բյուջեները հաստատված չեն: Ինքս էլ սպասում եմ, որ նկարահանումները սկսվեն: Անկախ նրանից, թե այդ ընթացքում աշխարհի որ ծայրում կլինեմ, անպայման կվերադառման ու կմասնակցեմ նկարահանումներին, քանի որ այն ինձ համար առավել կարևոր է: Թեև ասեմ, որ հիմա խորացած չեմ զբաղվում դերասանական արվեստով: Եթե կլինեն այլ հետաքրքիր առաջարկներ իմ ընկերների, ծանոթների կողմից՝ սիրով կհամաձայնեմ: Եթե ոչ՝ չեմ նեղվի, քանի որ իմ բիզնեսն այս պահին ինձ համար առավել կարևոր է:

-Իսկ սերիալային առաջարկներ չունե՞ք:
-Երբ Հայաստանում էի, առաջարկ ստացա նկարահանվել ​«Երանի» սերիալում: Բայց դե գիտեք, սերիալը ժամանակատար է, նկարահանվելու համար պետք է մեկ տարի անընդմեջ այդտեղ լինել, իսկ ես անգամ 7-8 ամիս չեմ կարող Հայաստանում գտնվել: Այնպես չի, որ ես ստորադասում եմ նկարահանումները, պարզապես այս պահին ինձ համար ընտանիքիս բարօրությունն ավելի կարևոր է:

-Այժմ այդտեղ ինչ զբաղվածություն ունե՞ք:
-Զբաղվածությունս հիմնականում ռեստորանային բիզնեսի ոլորտում է, աշխատում եմ առավոտից երեկո: Ցանկանում եմ իմ ռեստորանի աշխատանքներն ընդլայնել: Չեմ ուզում նույն տեղում մնալ անընդհատ, դա ինձ համար հետընթաց կկոչվի: Իհարկե, այստեղ ավելի շատ եմ աշխատում, քանի որ օտար երկիր է և այն շրջապատը, որը Հայաստանում ունեմ, այստեղ չունեմ: Սակայն շնորհակալ եմ իմ բոլոր մտերիմներին, ովքեր օգնում են, այդ թվում և կնոջս՝ Լիլիթի հայրիկին, ով այստեղ մեծ շրջապատ ունի և անհրաժեշտության դեպքում ինձ օգտակար է լինում:



-Չշրջանցենք տոնական տրամադրությունը. ինչպե՞ս, ի՞նչ միջավարում եք անցկացրել Նոր տարին:
-Նոր տարին ինձ համար ընտանեկան տոն է ու ես, միանշանակ, գերադասում եմ այդ օրը գտնվել ընտանեկան մթնոլորտում: Իհարկե, շատ ավելի ուշ կարելի է որևէ ժամանցային վայրում միանալ ընկերներին ու մտերիմներին: Ես և Լիլիթն այդպես էլ արել ենք: Այնպես է ստացվել, որ Ամանորի գիշերը որոշ չափով նաև աշխատավայրում՝ ռեստորանում եմ անցկացնում:

-Վստահ եմ, որ անակնկալներ պատրաստելու մեծ սիրահար եք:
-(ժպտում է) Ես նվերները սիրով տեղադրել էի տոնածառի տակ: Գիտեք, նվեր ընտրելիս մեկ մտածում եմ անակնկալի, մեկ էլ՝ անհրաժեշտ իրի գնման մասին: Արդյունքում, և՛ անակնկալ ես մատուցում, և՛ հաճելի նվեր անում: Իսկ, այ տղայիս շա՜տ-շա՜տ նվերներ ենք գնում, չէ՞ որ սա իր տոնն է, իր հրաշքը:

-Իսկ ինքնե՞րդ ինչ նախասիրություն ունեք, ի՞նչ եք սիրում, որ Ձեզ նվիրեն:
-Ամենացանկալի նվերն ինձ համար չսպասված նվերն է: Փառք Աստծո, այս պահին չունեմ այնպիսի պակաս մի բան, որը շատ կցանկանայի նվեր ստանալ: Այնպես որ, ինձ դուր է գալիս ձմեռ պապի խորհուրդն ու նրա մատուցած անակնկալը:

-Սիրո՞ւմ եք Ամանորին խոհանոցում լինել:
-Եթե անկեղծ՝ ես պատրաստելուց բավականին հեռու եմ: Կարծում եմ, եթե սեր ունենայի խոհանոցի հետ, ապա բավականին լավ կպատրաստեի, քանի որ ​«գուրման» եմ. ոչ թե սիրում եմ ուտել, այլ պաշտում եմ համով ուտեստները: Ինձ համարում եմ համեղ կերակրատեսակների մեծ երկրպագու:



-Եվ ի՞նչ եք առավել շատ սիրում Նոր տարվա սեղանից:
-Ամանորյա ճաշացանկից շատ-շատ եմ սիրում պասուց տոլման, բլինչիկը: Ճիշտ է, տարվա ընթացքում էլ են պատրաստվում այս ճաշատեսակները, բայց քանի որ դրանք մեր ամանորյա սեղանի զարդերն են, այդ օրերին առավել պահանջարկ ունեն ու առավել համեղ են: Հա, չմոռանամ, նաև խոզի բուդն եմ շատ սիրում: Այնքան շատ, որ տարվա ընթացքում մեկ-երկու անգամ պատրաստել եմ տալիս (ծիծաղում է):

-Ալեքսանդր, բոլորն այս օրերին ամփոփում են նախորդ տարին: Ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2015-ը:
-2015 թվականը բավականին հաջող ճանապարհեցի: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ իմ՝ դեռևս ապրած կյանքի լավագույն տարիներից մեկն էր: Չեմ դժգոհում և՛ գործնական, և՛ անձնական ու ընտանեկան տեսանկյունից:

-Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք 2016-ից:
-Սպասելիքներս գործնական տիրույթում են: Իմ առջև նպատակ եմ դրել, որ այն պետք է լինի առաջընթացի, բիզնեսի մեջ ձեռքբերումների տարի:

-Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
-Ես ևս շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Սնոտիապաշտ չեմ ու աստղագուշակներին չեմ հավատում, բայց երբեմն կարդում եմ այդ աստղագուշակներն ու տեղեկացված եմ, որ մարդկանց 60 տոկոսի համար 2016 թվականը շատ լավ տարի է լինելու: Ցանկանում եմ, որ բոլորի համար հաջողակ տարի լինի: Ամբողջ աշխարհում տնտեսական վիճակն օր-օրի վատանում է, թող առաջնահերթ առողջ լինեն, ապա նաև՝ տնտեսապես ու ֆինանսապես բարեկեցիկ: Թող ընտանիքներում հանգստություն ու խաղաղություն տիրի, սեր ու ջերմություն: Կյանքի բոլոր դժվարություններն ու անախորժությունները թող մնան նախորդ տարում: Սկսենք մեր օրը նորովի՝ չմոռանալով, իհարկե, մեր անցյալը, մեր ծնողներին ու պապերին:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers