Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


Վիճակագրական ծառայության և իրական վիճակագրության միջև

INTERVIEW

Կառավարության կողմից ընդունված նախագծով հուլիսի 1-ից Հայաստանում միջին ամսական և նվազագույն կենսաթոշակները, ինչպես նաև ծերության, հաշմանդամության նպաստների չափերը կբարձրանան։ Նվազագույն կենսաթոշակը 31 600 դրամից կդառնա 36 000, միջին կենսաթոշակը՝ 46 100 դրամից՝ 49 700 դրամ։ Այդ բարձրացումները գնաճից առաջանցի՞կ են, թե՞ ոչ։ Այս և գնաճին վերաբերող այլ հարցերի Vesti.am-ի հետ զրույցում պատասխանել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

-         Վիճակագրական ծառայության հրապարակումները դիտարկելով՝ տեսնում ենք, որ պարենային զամբյուղի ապրանքներում 2018թ-ի և այսօրվա գներում փոփոխություններ կամ  չկան, կամ էլ շատ չնչին են, բայց ունենք 8,3 % գնաճ, 2018թ-ի 1,8%-ի համեմատ։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

-         Նախ նշեմ, որ Վիճակագրական կոմիտեի ցուցանիշները կասկածի տակ ենք դնում: Միշտ չէ, որ այդ ցուցանիշներն արտացոլում են իրականությունը։ Գնաճ՝ նշանակում է բոլոր ծառայությունների  և ապրաքատեսակների արժեքի միջին աճ։  2018թ-ից մինչ այսօր ունենք 30 % գնաճ։ Այսինքն՝ մարդկանց համար ապրելը թանկացել է 30 %-ով։  Պարենային զամբյուղում կարող են լինել ապրանքներ, որոնց գները նույնիսկ նվազել են, իսկ որոշներն էլ՝ թանկացել են կրկնակիից ավելի։ Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ր ապարանքներն է ավելի շատ ձեռք բերում միջին վիճակագրական քաղաքացին։ Օրինակ՝ մակարոնեղենը թանկացել  է մոտ 80-90 %-ով։ Բացի այդ, ամսվա սկզբում, երբ աշխատավարձերի, թոշակների, նպաստների վճարման ժամանակահատվածն է՝ այդ ընթացքում խանութներում մի քանի անգամ գների փոփոխություն կարող ենք տեսնել։  Այսինքն՝  հիմնական սպառման ժամանակահատվածում գները բարձրացնում են, հետո՝ նվազեցնում։ Միջինում՝ ամեն ինչ նորմալ է, բայց իրականում՝ ոչ։

-         Օրինակ՝ տավարի մսի գնի փոփոխությունը չնչին է։ 2018թ-ին 1 կգ ոսկորներով տավարի միսը կարելի էր գնել միջինը 2500 դրամով, իսկ հիմա այն մոտ 3800 դրամ է, բայց վիճակագրությունում այդ 30 %-անոց ցուցանիշը չի երևում։ Ինպե՞ս բացատրել։

-         Այստեղ իրարից տարանջատված չեն տեղական թարմ արտադրության միսը և ներմուծված սառեցված միսը, որը հիմականում ձեռք է բերվում պետական գնումների, արտադրական պրոցեսի համար։ Տնային տնտեսությունում հիմնականում օգտգործվում է թարմ տեղական միսը։ Սրան պետք է գումարել Վիճակագրական կոմիտեի թվերին միանշանակ չվստահելը և սեզոնայնության գործոնը։

-         Առանց առանձին ապրանքնները դիտարկելու՝ թոշակառուն ասում է, որ 4400 դրամ բարձացած թոշակի պայմաններում ավելի քիչ գնում է կարողանում անել։ Մոտ 15 % բարձրացումը կարո՞ղ է կոմպրեսացնել գնաճը։

-         Ո՛չ։ 2018թ մինչ այժմ ունեցել ենք 30 տոկոս գնաճ։ Եթե թոշակառուների թոշակը բարձրացել է 15%-ով, այնուամենայնիվ, նա աղքատացել է 15 %։

-         Այս դեպքում մոտ 50 %-ով բարձրացել է միջին աշխատավարձը։ Այստեղ խնդիրը ո՞րն է։

-         Թվերը խաբուսիկ են։ Այդ ցուցանիշն ավելացել է բացառապես պետական ապարատում ավելացած պարգևավճարների, որոշ ոլորտներում ղեկավար կազմի աշխատավարձների բարձրացման հաշվին՝ ոստիկանություն, հանքարդյունաբերություն, ՏՏ, կապ և այլն։ Եթե դիտարկենք առանձին ոլորտները, ապա գյուղատնտեսության ոլորտում  աշխատավարձերն ավելացել են 10%-ով։ Նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցն աղքատացել է 20 %-ով։ Որոշակի աճ կա շինարարության ոլորտում, իսկ, օրինակ, կրթության, գիտության, մշակույթի ոլորտում աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել։ Մշակույթի ոլորտում իրական 40 000 դրամ աշխատավարձեր կան, կրթության ոլորտում՝ 80 000 դրամ և այլն։

-         Մինիմալ աշխատավարձը 2018թ-ին 55 000 դրամ էր, իսկ հիմա՝ արդեն 75 000 դրամ։ Ստացվում  է 36 % մինիմալ աշխատավարձի աճ կա և 30 % գնաճ, բայց գնումներում քաղաքացին էական դժվարություններ ունի։ Ինչո՞ւ։

-          30% գնաճում կան ծառայություններ, որ քաղաքացին ընդհանրապես ձեռք չի բերում։ Օրինակ՝ հաշվապահական հաշվառում, փաստաբանական ծառայություն, գուցե սրանք աճել են 5%-ով, իսկ մակարոնեղենը 90 %-ով։ Քաղաքացին այս ծառայություններից չի օգտվում և պետք է դիտարկել, որ իր համար գնաճ հենց 90 %-ն է։ Այս մակրոտնտեսական ցուցանիշները միշտ էլ բոլոր իշխանությունների համար ամենաձեռնտու ցուցանիշներն են, որովհետև միջին թվեր են հրապարակում և ասում են՝ ամեն ինչ լավ է։ Միջին վիճակագրական քաղաքացու ծախսերն իրականում կրկնապատկվել են։

-         Ունենք 12,6 % տնտեսաան աճ և 8,3 % գնաճ։ Սրանք, համեմատության  մեջ դնելիս, իրար փոխլրացնո՞ւմ են

-         Սրանք համեմատել պետք չէ, քանի որ կարևոր է, թե մենք ո՞ր ոլորտում ունենք գնաճ և ո՞ր ոլորտն է շոգեքարշի դերում տնտեսությունը տարել առաջ։ Հիմանական տնտեսական աճի գործոն է  հանդիսացել ռուս-ուկրանիական պատերազմը։ Առանձին ցուցանիշները դիտարկելիս՝ տեսնում ենք, որ մոտ 28 %-ով աճել է ծառայությունների ոլորտը։ Մասնավորապես՝ ռեստորանային, հույրանոցային, սրճարանային ոլորտը։ 1,7 մլն տուրիստ է եկել Հայաստան և այդ ծառայություններից օգտվելով՝ տնտեսությունն առաջ է մղել։ Զուգահեռ, երբ դիտարկում ենք առնձին ոլորտներում տնտեսկան ցուցնիշները, ապա օրինակ՝ մշակվող արդյունաբերությունը 2 % աճ է գրանցել։ Այսինքն այստեղ արդեն կա կեղծիք, քանի որ չի կարող այդքան ռեստորանային ծառայությունների ավելացումն իր հետ չտանի որոշակի մշակվող արդյունաբերության աճին՝ խմիչքներ, մթերքներ։ Այս ամենին զուգահեռ մանրածախ առևտուրն աճել է 2 %-ով։ ՀՀ բնակչության կեսից ավելի մարդ է եկել Հայաստան, բայց մանրածախ առևտուրն աճել է 2 %-ով։ Սա նշանակում է, որ գնաճի հաշվին ՀՀ քաղաքացու սպառումը նվազել է, բայց նախորդ տարվա համեմատ աճում է զուտ 1,7 մլն ռելոկանտի հաշվին։ Եթե դա չունենայինք, ապա ականատես կլինեինք մարածախ առևտրի մոտ 10% նվազման։

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.