Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ցանկացած հավաք ունի սկիզբ և ավարտ. ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ 10 օր տևող արգելափակումը

SOCIETY

2015 թ. հունիսի 19-22-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել են հավաք և շուրջօրյա նստացույց. ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում:

Վերոնշյալ անձինք հունիսի 22-ին անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային և հետիոտնային երթևեկությունը, իսկ ժամը 20:00-ի սահմաններում երթը նույն վայրում վերածել են անժամկետ նստացույցի:

Ինչպես հավաքի, այնպես էլ երթի ու դրան հաջորդած շուրջ 10-ը ժամ նստացույցի ամբողջ ընթացքում ՀՀ ոստիկանությունը պարբերաբար իրականացրել է ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համահունչ նախազգուշական և կանխարգելիչ գործողություններ: Եվ միայն հունիսի 23-ի առավոտյան, հավաքը Ազատության հրապարակ տեղափոխելու տևական ապարդյուն բանակցություններից և անօրինական հավաքը դադարեցնելու վերաբերյալ անտեսված բազմաթիվ նախազգուշացումներից հետո, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել դադարեցնել հավաքը: Համաձայն նման դեպքերին հատուկ գործելակերպին՝ ՀՀ ոստիկանությունն անմիջապես նախաձեռնել է նաև իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության ստուգման ներքին ընթացակարգեր:

Չնայած դրան, նույն օրը երեկոյան, հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները նոր անօրինական հավաքի, դրան հաջորդած երթի, նստացույցի և ոչ իրավաչափ այլ գործողությունների միջոցով դարձյալ ամբողջությամբ կաթվածահար են արել Բաղրամյան պողոտայի և դրան հարակից փողոցների երթևեկությունը:

Նշված ժամանակահատվածից մինչ օրս ՀՀ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել Երևան քաղաքի հիմնական մայրուղիներից մեկի տևական արգելափակման, հավաքի վայր դրա անցկացման ժամանակ չօգտագործվող առարկաներ բերելու, ինչպես նաև բնակելի շինություններին  հարող տարածքներում գիշերային ժամերին անձանց հանգիստը խանգարող աղմուկի նկատմամբ՝ հնարավորություն տալով հավաքի մասնակիցներին հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի կապակցությամբ արտահայտել իրենց դիրքորոշումը:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ հավաքների ազատության  իրավունքի ցանկացած դրսևորում, անկախ դրա բնույթից, մասնակիցների պահանջների էությունից կամ այդ պահանջների բավարարման կապակցությամբ վերջիններիս վերաբերմունքից, պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի վերաբերելի դրույթներին:

Այս  առումով հավաքների ազատության իրավունքը, նախ և առաջ, չունի և չի կարող ունենալ բացարձակ բնույթ, և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ  հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթևեկության ապահովման:

Օրենսդրական կարգավորումներից պարզորոշ հետևում է նաև, որ ցանկացած հավաք ունի սկիզբ և ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ: Բացի այդ, հավաքների ազատության իրավունքի բովանդակությունն իր մեջ չի ներառում հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը:


Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները բավարար ժամանակ են ունեցել իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար:

Այս պայմաններում Երևան քաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը, որն օրական ապահովում է մի քանի տասնյակ հազար մարդկանց տեղաշարժը, ներառյալ՝ աշխատելու, հանգստի և անհրաժեշտ այլ պահանջմունքների բավարարումը, շարունակում է անորոշ  ժամանակով արգելափակված մնալ: Ավելին, Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասում և մայթերին տեղադրված են հասարակական տրանսպորտի և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակող առարկաներ կամ այլ արգելապատնեշներ: Ի վերջո, քաղաքի մշտապես ծանրաբեռնված մայրուղիներից մեկը տևական ժամանակով փակվել և օգտագործվում է ազատ ժամանցի կամ սպորտային ու մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստերը և դրանց տրված իրավական գնահատականները, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան տևական ժամանակով և ամբողջությամբ արգելափակելու հանգամանքն իր բնույթով և առաջացրած հետևանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրության շահերը:

Ուստի, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դրսևորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին:

- Հետագայում հնարավոր հանրային միջոցառումներն անցկացնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ,

- ՀՀ ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հավաքը տեղափոխել այլ վայր:
Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

ՀՀ ոստիկանությունը լիահույս է նաև, որ վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների:
    

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank