Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցանկացած հավաք ունի սկիզբ և ավարտ. ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ 10 օր տևող արգելափակումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2015 թ. հունիսի 19-22-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել են հավաք և շուրջօրյա նստացույց. ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում:

Վերոնշյալ անձինք հունիսի 22-ին անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային և հետիոտնային երթևեկությունը, իսկ ժամը 20:00-ի սահմաններում երթը նույն վայրում վերածել են անժամկետ նստացույցի:

Ինչպես հավաքի, այնպես էլ երթի ու դրան հաջորդած շուրջ 10-ը ժամ նստացույցի ամբողջ ընթացքում ՀՀ ոստիկանությունը պարբերաբար իրականացրել է ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համահունչ նախազգուշական և կանխարգելիչ գործողություններ: Եվ միայն հունիսի 23-ի առավոտյան, հավաքը Ազատության հրապարակ տեղափոխելու տևական ապարդյուն բանակցություններից և անօրինական հավաքը դադարեցնելու վերաբերյալ անտեսված բազմաթիվ նախազգուշացումներից հետո, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել դադարեցնել հավաքը: Համաձայն նման դեպքերին հատուկ գործելակերպին՝ ՀՀ ոստիկանությունն անմիջապես նախաձեռնել է նաև իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության ստուգման ներքին ընթացակարգեր:

Չնայած դրան, նույն օրը երեկոյան, հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները նոր անօրինական հավաքի, դրան հաջորդած երթի, նստացույցի և ոչ իրավաչափ այլ գործողությունների միջոցով դարձյալ ամբողջությամբ կաթվածահար են արել Բաղրամյան պողոտայի և դրան հարակից փողոցների երթևեկությունը:

Նշված ժամանակահատվածից մինչ օրս ՀՀ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել Երևան քաղաքի հիմնական մայրուղիներից մեկի տևական արգելափակման, հավաքի վայր դրա անցկացման ժամանակ չօգտագործվող առարկաներ բերելու, ինչպես նաև բնակելի շինություններին  հարող տարածքներում գիշերային ժամերին անձանց հանգիստը խանգարող աղմուկի նկատմամբ՝ հնարավորություն տալով հավաքի մասնակիցներին հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի կապակցությամբ արտահայտել իրենց դիրքորոշումը:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ հավաքների ազատության  իրավունքի ցանկացած դրսևորում, անկախ դրա բնույթից, մասնակիցների պահանջների էությունից կամ այդ պահանջների բավարարման կապակցությամբ վերջիններիս վերաբերմունքից, պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի վերաբերելի դրույթներին:

Այս  առումով հավաքների ազատության իրավունքը, նախ և առաջ, չունի և չի կարող ունենալ բացարձակ բնույթ, և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ  հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթևեկության ապահովման:

Օրենսդրական կարգավորումներից պարզորոշ հետևում է նաև, որ ցանկացած հավաք ունի սկիզբ և ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ: Բացի այդ, հավաքների ազատության իրավունքի բովանդակությունն իր մեջ չի ներառում հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը:


Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները բավարար ժամանակ են ունեցել իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար:

Այս պայմաններում Երևան քաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը, որն օրական ապահովում է մի քանի տասնյակ հազար մարդկանց տեղաշարժը, ներառյալ՝ աշխատելու, հանգստի և անհրաժեշտ այլ պահանջմունքների բավարարումը, շարունակում է անորոշ  ժամանակով արգելափակված մնալ: Ավելին, Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասում և մայթերին տեղադրված են հասարակական տրանսպորտի և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակող առարկաներ կամ այլ արգելապատնեշներ: Ի վերջո, քաղաքի մշտապես ծանրաբեռնված մայրուղիներից մեկը տևական ժամանակով փակվել և օգտագործվում է ազատ ժամանցի կամ սպորտային ու մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստերը և դրանց տրված իրավական գնահատականները, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան տևական ժամանակով և ամբողջությամբ արգելափակելու հանգամանքն իր բնույթով և առաջացրած հետևանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրության շահերը:

Ուստի, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դրսևորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին:

- Հետագայում հնարավոր հանրային միջոցառումներն անցկացնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ,

- ՀՀ ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հավաքը տեղափոխել այլ վայր:
Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

ՀՀ ոստիկանությունը լիահույս է նաև, որ վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների:
    

«Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Վեյփ ծխելուց հետո դպրոցականի բերանից փրփուր է դուրս եկել և ցնցումներ է ունեցելԱմերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի Մահացել է «Հարրի Փոթեր»-ի հայտնի դերասանը«Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան