Հարավային Կորեայի նախագահն ազգին կդիմի կարեւոր ուղերձով
INTERNATIONAL NEWSԿորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեն հունվարի 13-ին հանդես կգա ազգին հղված կարեւոր ուղերձով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Չորեքշաբթի օրը երկրի ղեկավարը հանդես կգա քաղաքացիներին ուղղված դիմումով»,-ասված Է հայտարարության մեջ: Դրանում չի ճշտվում, թե ինչ հարցեր են արծարծվելու Պակ Կըն Հեի ելույթում: Քաղաքագետները ենթադրում են, որ այն կապված կլինի Փենյանի վերջին «սադրիչ գործողությունների» հետ:
ԿԺԴՀ-ն հունվարի 6-ին հայտարարել Է ջերմամիջուկային ռումբի փորձարկման մասին: Ի պատասխան, Հարավային Կորեան վերսկսել Է քարոզչական արշավը միջկորեական սահմանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



