Հարավային Կորեայի նախագահն ազգին կդիմի կարեւոր ուղերձով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեն հունվարի 13-ին հանդես կգա ազգին հղված կարեւոր ուղերձով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Չորեքշաբթի օրը երկրի ղեկավարը հանդես կգա քաղաքացիներին ուղղված դիմումով»,-ասված Է հայտարարության մեջ: Դրանում չի ճշտվում, թե ինչ հարցեր են արծարծվելու Պակ Կըն Հեի ելույթում: Քաղաքագետները ենթադրում են, որ այն կապված կլինի Փենյանի վերջին «սադրիչ գործողությունների» հետ:
ԿԺԴՀ-ն հունվարի 6-ին հայտարարել Է ջերմամիջուկային ռումբի փորձարկման մասին: Ի պատասխան, Հարավային Կորեան վերսկսել Է քարոզչական արշավը միջկորեական սահմանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



