Դիրաբեքիրում քուրդ զինյալները թուրք զինվորի են սպանել
INTERNATIONAL NEWSԴիարբքիրի Սուր գավառում, որտեղ շարունակվում է դեռևս 2015 թվականի դեկտեմբերից սկսված փողոց դուրս գալու արգելքը, թուրքական ուժայինները շարունակում են գործողությունները Քրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սուրում իրականացվող գործողությունների շրջանակում քուրդ զինյալների արձակած կրակոցների հետևանքով մեկ թուրք զինվոր ծանր վիրավորվել է և տեղափոխվել տեղի հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Սուրում PKK-ի դեմ գործողությունները շարունակվում են:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



