Դիրաբեքիրում քուրդ զինյալները թուրք զինվորի են սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբքիրի Սուր գավառում, որտեղ շարունակվում է դեռևս 2015 թվականի դեկտեմբերից սկսված փողոց դուրս գալու արգելքը, թուրքական ուժայինները շարունակում են գործողությունները Քրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սուրում իրականացվող գործողությունների շրջանակում քուրդ զինյալների արձակած կրակոցների հետևանքով մեկ թուրք զինվոր ծանր վիրավորվել է և տեղափոխվել տեղի հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Սուրում PKK-ի դեմ գործողությունները շարունակվում են:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



