Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Էրդողանի վերընտրման տարածաշրջանային հետևանքները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 28-ին ընտրությունների երկրորդ փուլով Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը վերընտրվեց այդ երկրի նախագահի պաշտոնում։ Թուրքական ընդդիմությունը, չնայած մեծ շանսերի առկայությանը, ի վիճակի չեղավ գեներացնել Թուրքիայում առկա դժգոհությունները Էրդողանին պարտության մատնելու համար։ Էրդողանի վերընտրվելը և Թուրքիայի խորհրդարանում նրա կուսակցության ղեկավարած դաշինքի մեծամասնություն կազմելը հասկանալիորեն էական ազդեցություն է ունենալու ինչպես Թուրքիայի ներքաղաքական կյանքի, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների վրա։ Պատահական չէ, որ չսպասելով ընտրությունների երկրորդ փուլի ձայների վերջնական ամփոփմանը՝ Ալիևը շտապեց շնորհավորել Էրդողանին, իսկ Բաքվում մեծ շուքով տոնում էին նրա հաղթանակը, կարծես թե նա Ադրբեջանի նախագահ էր ընտրվել։

Մյուս կողմից էլ՝ Էրդողանի հաղթանակն այնքան ոգևորիչ էր Ալիևի համար, որ դրա հաջորդ օրը նա նոր սանձարձակությամբ հոխորտաց Հայաստանի ու Արցախի հասցեին՝ հերթական սպառնալիքները հղելով։ Ըստ էության, հասկանալի է, որ Էրդողանի իշխանության առջև ծառացած են Թուրքիայի տնտեսական դժվարությունները, գնաճն ու լիրայի արժեզրկման հարցը հանգուցալուծելու խնդիրները, սակայն դրանք լուծելու անկարողությունը հաշվի առնելով՝ նա բնակչությանը փորձելու է կերակրել արտաքին «հաջողություններով»։ Իսկ այդ ճանապարհին կարևորվում է Ադրբեջանի դերակատարությունը և հատկապես այդ երկիրը Թուրքիային կապող ցամաքային սուվերեն միջանցք ձեռք բերելու հարցը։ Պատահական չէ, որ Էրդողանի նախընտրական խոստումների մեջ է մտնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը, որին համաթուրքական նշանակություն է տրվում։

Դրանով է պայմանավորված, որ Չավուշօղլուն հայտարարում էր, թե «թուրքի ճանապարհն անցնում է Զանգեզուրով և Ղարաբաղով»։ «Զանգեզուրի միջանցքի» հարցը ենթադրում է, որ այն կխորացնի լարվածությունը Թուրքիայի և Իրանի հարաբերություններում։ Մեկ անգամ չէ, որ Թեհրանը հայտարարել է իր կարմիր գծերի մասին, թե Իրանի համար ընդունելի չէ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը և մասնավորապես հայ-իրանական ճանապարհի կտրումը։ Ուստի, բացառված չեն ոչ միայն սահմանամերձ շրջաններում զորավարժությունները, այլև նույնիսկ բախումները, երբ Իրանը կարող է ուղղակի առճակատվել Թուրքիա-Ադրբեջան տանդեմին։ Բախման հավանականությունը հաշվի առնելու հանգամանքով էր պայմանավորված, որ Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քըլըչդարօղլուն նշում էր, թե Իրան-Հայաստան միասնությունը խոչընդոտում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

Ճիշտ է՝ ՌԴ-ն շահագրգռված էր, որ Էրդողանը վերընտրվի, քանի որ նրա հետ կարողանում է որոշակի պայմանավորվածությունների գալ, բայց շահերի բախումը տարբեր հարցերում բացառված չէ։ Եվ դա կարող է կապված լինել նաև այն հանգամանքի հետ, որ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերը չափից ավելի են ուժեղացել, իսկ Ռուսաստանը Լավրովի շուրթերով հայտարարում է, թե իրենք մտադիր չեն հեռանալ տարածաշրջանից։ Եթե Թուրքիային հաջողվի բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ապա դրան հաջորդելու են տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու քայլերը։ Իսկ Էրդողանի վերընտրվելը Հայաստանի համար նշանակում է Երևանի նկատմամբ Անկարայից եկող ճնշման ուժեղացում։ Թուրքիան կշարունակի նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել հայադրբեջանական հարաբերությունների հետ։

Մյուս կողմից էլ՝ թուրքական վերնախավում արմատացած է այն պատկերացումը, որ հայ-թուրքական սահմանի բացումն ավելի շատ Հայաստանին է պետք, դրա համար էլ նրանք կփորձեն անընդհատ թանկացնել դրա գինը։ Էրդողանի կողմից նոր թափով զարկ տրվող ազգայնական օրակարգի պայմաններում ակնկալվում է, որ բարդանալու է Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի դրությունը։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով Էրդողանի քաղաքական կենսագրությունը՝ պարզ է, որ նա փորձելու է ոչ միայն պանթուրքական գաղափարներն առաջ տանել, այլև ձգտել հանդես գալ իսլամական աշխարհի առաջատարի ու մահմեդականների շահերի գլխավոր պաշտպանի դիրքերից։

Օրինակ՝ Հնդկաստանը, որի միջազգային ազդեցությունը սկսել է շեշտակի աճել, շահագրգռված չէր Էրդողանի ընտրությամբ, քանի որ նա Պակիստանի հետ սերտ համագործակցության հիմքեր է ստեղծել և պարբերաբար բարձր ամբիոններից Քաշմիրում ապրող մահմեդականների հարցն է բարձրացնում։ Հաշվի առնելով, որ արաբական երկրների տնտեսական ներուժը կարող է նպաստել թուրքական տնտեսության դժվարությունների մեղմացմանը՝ վերջին շրջանում Էրդողանը փորձում էր վերականգնել Թուրքիայի հարաբերություններն արաբական աշխարհի մաս կազմող պետությունների հետ, սակայն նրա աճող հավակնություններն իսլամական աշխարհում հնարավոր է նոր լարվածության առաջացման պատճառ դառնան։

Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերություններին, ապա պարզ է, որ Էրդողանի անկանխատեսելի ու ինքնուրույն քաղաքականությունը կարող է խորացնել Արևմուտքի դժգոհությունը, նույնիսկ բացառված չէ, որ Արևմուտքը փորձի որոշ տնտեսական սահմանափակումներ մտցնել։ Արևմուտքը կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, քանի որ Էրդողանը չի դադարեցնում Ռուսաստանի հետ համագործակցությունը, չի միանում հակառուսական պատժամիջոցներին և խոչընդոտում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future