Yerevan, 11.November.2025,
00
:
00
BREAKING


Մոսկովյան հանդիպումների խութերն ու հարցականները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը յուրահատուկ էր նրանով, որ դրան հրավիրված էին նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բայց, ի տարբերություն Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահների, որոնք նիստին մասնակցում էին տեսակապի միջոցով, Ալիևն անձամբ էր մեկնել Մոսկվա։ Իսկ դա նշանակում է, որ հայկական կողմի համաձայնությունն այս հարցի կապակցությամբ նախօրոք ձեռք էր բերվել, ինչի համար Պուտինը հատուկ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ավելի կոնկրետ՝ Ալիևի մասնակցությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանի միջնորդությամբ պետք է տեղի ունենար Ալիև-Փաշինյան-Պուտին ձևաչափով հանդիպումը։

Ըստ էության, ենթադրվում էր, որ մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի միջնորդությամբ Փաշինյան-Միշել-Ալիևի հանդիպումից ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից դրա արդյունքների մասին հայտարարություններից հետո Մոսկվան փորձելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում հասնել գործնական արդյունքների, որոնք ստվեր կնետեն Արևմուտքի միջնորդական ջանքերի ուղղությամբ կամ, ավելի ստույգ, գոնե չեն ստվերի Ռուսաստանի ազդեցությունը գործընթացների վրա։ Պատահական չէ, որ Ալիևի, Փաշինյանի ու Պուտինի հանդիպումից առաջ ռուսական մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե հանդիպման արդյունքներով առնվազն երկու փաստաթուղթ կընդունվի, որոնցից մեկը փոխվարչապետներն են պատրաստել՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, մյուսը Ալիևի, Փաշինյանի և Պուտինի համատեղ հերթական հայտարարությունն է, որը հղկել են երեք երկրների ԱԳ նախարարությունները։

Բայց, ինչպես երևում է, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ ծրագրվածի հանգվույն ընթացավ: Նախ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ուշադրություն գրավեց Փաշինյանի ու Ալիևի միջև բանավեճը։ Խնդիրն այն է, որ Ալիևը, որն առիթը բաց չի թողնում Փաշինյանի նկատմամբ իր հաղթական դիրքերն ընդգծելու համար, իր խոսքում կիրառեց «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը։ Փաշինյանն այն ներկայացրեց որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություն, միաժամանակ խոսք բացեց Լաչինի միջանցքի մասին՝ նշելով, որ այն ապօրինաբար է փակվել։ Բայց Փաշինյանի ասելիքը, ցավոք, սրանով էլ վերջացավ, քանի որ անձամբ ինքն է հայտարարել, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից՝ շատ փորձագետներ տպավորություն են ստացել, որ Փաշինյանը, հաշվի առնելով Պուտինի ներկայությունը, փորձում էր ցուցադրական բանավեճ հրահրել։

Այլապես նա կարող էր իր փաստարկներն ուղղակի շարադրել իր ելույթում, սա՝ մեկ, և ավելի առարկայական ու հիմնավոր Ալիևի «պորտը» տեղը դնել, ինչի հիմքերը բազմաթիվ են։ Բայց սա թողնենք մի կողմ: Այստեղ քննարկելու շատ բան, ցավոք, չկա. նախկինում Ալիևները դուխ անգամ չէին անի նման տոնայնությամբ խոսել, իսկ եթե խոսեին, կստանային շատ ավելի առարկայական, հիմնավոր ու կոշտ պատասխան: Հիմա ամենակարևոր հատվածի մասին. ԵԱՏՄ նիստից հետո Պուտինն առանձին հանդիպումներ ունեցավ Ալիևի ու Փաշինյանի հետ, որից հետո սկսվեց եռակողմ հանդիպումը, որը տևեց ընդամենը 20 րոպե, և այդպես էլ որևէ փաստաթուղթ չստորագրվեց։ Հանդիպման ավարտից հետո Պուտինը հայտնեց, որ կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթից հանդիպել փոխվարչապետների մակարդակով «չլուծված խնդիրները վերացնելու համար»։

Ուշադրություն պետք է դարձնել, որ մոսկովյան հանդիպման շրջանակներում որևէ հայտարարություն չեղավ Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության մասին, Արցախի հիմնախնդրի մասին ընդհանրապես: Փաստացի, սա նշանակում է, որ խոսք է եղել միայն կոմունիկացիաների բացման հետ կապված: Այստեղ կարծիքները տարաբևեռ են: Սակայն գոնե նախնական տպավորությամբ, առկա է երկու գործոն: Նախ՝ փոխվարչապետների մակարդակով հանդիպման մասին շեշտվեց՝ ըստ երևույթին առաջին հերթին քողարկելու եռակողմ հանդիպման ձախողված լինելը: Ի վերջո, երբեք նման կարճ հանդիպում չի եղել: Բայց և մյուս կողմից՝ քանի որ Մոսկվան շահագրգռված է, որ Արցախի կարգավիճակի ու ընդհանուր իրավունքների հարցը մնա հետագային, ապա չի բացառվում, որ հենց դրա համար խնդիրը դիտարկվեց ընդամենը Հայաստան-Ադրբեջան տիրույթում։

Փոխարենն, ի դեպ, Արևմուտքը շահագրգռված է, որ արցախահայությանը որոշակի «իրավունքներ ու անվտանգության երաշխիքներ» տրամադրելով, ավելի ստույգ՝ առանց իրական երաշխիքների պարզապես այդպիսի խոստումներ Ալիևից վերցնելով՝ թեման փակվի, որպեսզի ռուս խաղաղապահները Արցախից դուրս գան։ Այդ դեպքում հարց է ծագում՝ որո՞նք են ՌԴ նախագահի նշած չլուծված հարցերը։ Եթե խոսվում է տեխնիկական խնդիրների մասին, պետք է ենթադրել, որ իսկապես հարցը վերաբերում է բացառապես սահմանների ճշգրտմանը և կոմունիկացիաների բացմանը։ Պատահական չէ, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, թե Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար։

Ըստ նրա՝ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի, ինչպես նաև այն մասին է, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը։ Բայց նկատենք, որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ նշել է, թե պատրաստ է բացել ճանապարհները և անխափան հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի համար։ Այդ դեպքում մնում է ենթադրել, որ խնդիրը կապված է Ադրբեջանի հետ, որը փորձում է իր համար Սյունիքով սուվերեն միջանցքի կարգավիճակ ունեցող ճանապարհ ստանալ՝ այն կապելով Լաչինի միջանցքի բացման թեմայի հետ։ Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական ղեկավարությունը հայտարարություններ է արել՝ Լաչինի միջանցքի հարցը կապելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» արհեստական թեմայի հետ։

Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կոնկրետ գործընթաց է փորձում իրականացնել իր դիրքերը չթուլացնելու և հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը շարունակական երկխոսության բնույթ է կրելու։ Սակայն առջևում եվրոպական միջնորդությամբ սպասվում են Քիշնևի, ապա Բրյուսելի հանդիպումները։ Այդ ժամանակ պարզ կդառնա՝ ԵՄ-ն կփորձի՞ Մոսկվայի նախաձեռնությանը հակադրվելու համար առարկայական տեսք տալ որոշակի պայմանավորվածությունների, թե՞ ամեն ինչ դեռ որոշ ժամանակ էլ կհետաձգվի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Lusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes