Հայտնի է՝ ինչպես է հնարավոր դարձել բռնել մեքսիկացի նարկոբարոն Թզուկին
SOCIETYՄեքսիկացի նարկոբարոն Խոակին Թզուկ Գուսմանին հնարավոր է դարձել բռնել նրա՝ ինքնակենսագրական ֆիլմն նկարահանելու ցանկության պատճառով, հայտնում է ABC News-ը: Այդ նպատակով Գուսմանի մարդիկ հանդիպել են պրոդյուսերների ու դերասանուհիների, ինչն էլ օգնել է իշխանություններին:
Ըստ աղբյուրի՝ իշխանությունները կարողացել են նարկոբարոնի հետքը գտնել նրա մերձավոր շրջանակից մի մարդու միջոցով, որը թունելներ էր կառուցում նրա համար:
Հայտնի է դարձել նաև, որ Թզուկին բռնելու գործողությունը ուղեկցվել է կատաղի հրաձգությամբ, ինչի հետևանքով նրա շրջապատից 5 հոգի զոհվել է, ևս 6-ը ձերբակալվել:
Գուսմանը անհավանական հանդուգն փախուստ էր կատարել մեքսիկական բանտից անցած տարվա ամռանը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



