Հայտնի է՝ ինչպես է հնարավոր դարձել բռնել մեքսիկացի նարկոբարոն Թզուկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեքսիկացի նարկոբարոն Խոակին Թզուկ Գուսմանին հնարավոր է դարձել բռնել նրա՝ ինքնակենսագրական ֆիլմն նկարահանելու ցանկության պատճառով, հայտնում է ABC News-ը: Այդ նպատակով Գուսմանի մարդիկ հանդիպել են պրոդյուսերների ու դերասանուհիների, ինչն էլ օգնել է իշխանություններին:
Ըստ աղբյուրի՝ իշխանությունները կարողացել են նարկոբարոնի հետքը գտնել նրա մերձավոր շրջանակից մի մարդու միջոցով, որը թունելներ էր կառուցում նրա համար:
Հայտնի է դարձել նաև, որ Թզուկին բռնելու գործողությունը ուղեկցվել է կատաղի հրաձգությամբ, ինչի հետևանքով նրա շրջապատից 5 հոգի զոհվել է, ևս 6-ը ձերբակալվել:
Գուսմանը անհավանական հանդուգն փախուստ էր կատարել մեքսիկական բանտից անցած տարվա ամռանը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



