«Այս իշխանության պարագայում տարբեր հարթակներում տեղի ունեցող ու կայանալիք հանդիպումներից որևէ ադեկվատ սպասելիք ունենալ հնարավոր չէ»․ «Փաստ»
INTERVIEW 
												«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի ներկա դե ֆակտո իշխանությունը փորձում է ամբողջացնել Արցախի հանձնումը և Արցախի հանձնման պայմանների վերաբերյալ ակտիվ բանակցություններ է անցկացնում Արևմուտքի հետ։ Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում տեղի ունեցած ու սպասվելիք եռակողմ հանդիպումներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը։
«Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը մեկմեկ ինտերվենցիա է անում, որպեսզի ապահովի Արցախի ժամանակավոր կարգավիճակը։ Սա Ռուսաստանն անում է ոչ թե նրա համար, որ Արցախը հայկական մնա, այլ որ ռուսները կարողանան պահպանել իրենց ներկայությունն Արցախում։ Ինչ վերաբերում է մասնավորապես բրյուսել յան հանդիպման արդյունքներից բխող իրավիճակին, ապա փորձ կա Արցախի հանձնումը ներկայացնել «այդպես էլ պետք է լիներ» տրամաբանության ներքո։ Արևմուտքն այդ ուղղությամբ է տանում գործընթացը։ ԵՄ-ն ևս անմասն չի մնում այս գործընթացից ու ակտիվորեն մասնակցում է։ Այս ամենը, սակայն, ուզում են իրականացնել Ռուսաստանի բացակայությամբ»,-շեշտեց նա։
Այս համատեքստում անդրադառնալով հունիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը՝ Հ. Միքայելյանը նշեց. «Մոսկվան այս փուլում փորձում է ինչ-որ աստիճանով գործընթացն իր ձեռքը վերադարձնել, բայց մի քիչ դժվարանում եմ ասել, թե որքանով է իրատեսական՝ հաշվի առնելով, որ Մոսկվան գործընթացն իր ձեռքից բաց է թողել։ Իրականում այս գործընթացը եղել է Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց ՌԴ-ն ամբողջությամբ այն բաց է թողել։ Այս տեսանկյունից Մոսկվայում ինչ-որ փոփոխություններ ակնկալել պետք չէ, որովհետև Ռուսաստանն այս պահի դրությամբ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի իշխանությունների վրա ազդելու որևէ միջոց չունի։ Ընդամենն իշխանությունների վրա ազդելու ցանկություն կա, ինչը, սակայն, չի նշանակում, որ նշվածն իրականացնելու հնարավորություն կա։ Այս իմաստով, կարծում եմ, որ Ռուսաստանը փորձում է վերահաստատել իր ֆորմատի գոյությունը։ Այդուհանդերձ, հիմա կա իրավիճակ, ըստ որի՝ Ռուսաստանը դիվանագիտական և ռազմաքաղաքական առումով պարտություն է կրել»։
Քաղաքագետի խոսքով, այդուհանդերձ, վերոգրյալը չի նշանակում, որ բանակցային գործընթացն ամփոփվել է։ «Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարողանալու է իր գործընթացը սկսել, բայց ստեղծված իրավիճակը չի նշանակում, որ Արևմուտքի գործընթացը հաջողությամբ է ավարտվելու։ Այսինքն, Ռուսաստանի դիվանագիտական պարտությունը դեռ «Արևմուտքի հաղթանակ» չի նշանակում։ Ռուսաստանն էլ, Արևմուտքն էլ կարող են միմյանց խանգարել, ու նման սցենարի պարագայում երկուսն էլ պարտված են լինելու։ Այսինքն, տեսականորեն կարող է լինել այնպես, որ միմյանց նկատմամբ հակազդեցությունը կարող է փոփոխությունների բացակայության հանգեցնել։ Այս սցենարը քիչ հավանական եմ համարում, մինչդեռ ավելի հավանական է «Արևմուտքի հաղթանակը», այն է՝ Արցախի ադրբեջանականացումը։ Ի դեպ, թեպետ արևմտյան քարոզչամեքենան հայ հանրությանն ուզում է այլ իրականություն մատուցել, բայց «Զանգեզուրի միջանցքը» ևս Արևմուտքի շահերից է բխում։ Ամեն դեպքում, ես չեմ բացառում, որ Ռուսաստանը կարողանա այդ ամբողջ գործընթացն ինչ-որ տեղ կանգնեցնել, բայց քիչ հավանական է։ Հարցն այն է, որ մինչև վերջ որոշված չէ, և տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ»,-հավելեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ՌԴ դիրքերի թուլացման պատճառներին՝ նա ընդգծեց. «Հայաստանի դե ֆակտո իշխանությունները բերվել են, որպեսզի Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխեն։ Հայաստանի ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն արդեն ինքնին Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտության հետևանքն է։ Եթե այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա օրվա իշխանությունների արտաքին քաղաքականությունը որպես առանձին գործընթաց դիտարկելն անիմաստ է, որովհետև դա հենց ընդհանուր շղթայի շարունակությունն է»։ Խոսելով բանակցությունների նման ընթացքի հնարավոր վտանգներից՝ Հրանտ Միքայել յանը նախ նշեց, որ Արցախն առանձնացված չէ ՀՀ ռազմավարական շահերի տեսանկյունից։
«Այս տեսանկյունից պետք է ընդգծել, որ Արցախը Հայաստանի անվտանգային ճարտարապետության անբաժանելի մասն է, հիմքերից մեկը։ Այդպես է եղել վերջին 30 տարին։ Այսինքն, առաջնագիծը պահում էր Հայաստանը, ապահովում Արցախի հարցի առկայությունն այն տրամաբանությամբ, որը եղել է, նաև ապահովում էր Հայաստանի սուվերենությունը, ինչպես նաև ուրիշ խաղացողների հետ խոսելու ունակությունը՝ մեր ուզած օրակարգով։ Պարզ է, որ այդ իրողությունը գրեթե ոչ ոքի դուր չի եկել, դրա համար եղել է ընդհանուր ու լուռ համաձայնություն առ այն, որ Հայաստանը պետք է զիջումներ անի, որոնց չափը տարբեր կերպ է հասկացվում։
Ներկա իշխանությունների շնորհիվ առաջ տարվեց այն գիծը, ըստ որի՝ Հայաստանն ամբողջությամբ պետք է Արցախը զիջի։ Սա նշանակում է, որ Հայաստանը կախվածության մեջ է ընկնելու թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն կախվածության մեջ է ընկնելու ՌԴ-ից, եթե վերջինս տարածաշրջանում ապահովի իր ներկայությունը, նաև Արևմուտքից, եթե այն փոխարինի ՌԴ-ին։ Անգամ Իրանից կարող է կախվածության մեջ մտնել, եթե վերջին պահին Իրանը միջամտի։ Այսինքն, ամբողջ հարցն այն է, որ Հայաստանն ինքնին, որպես ռազմաքաղաքական գործոն, դադարում է գոյություն ունենալ, ինչը պետք է հստակ հասկանալ։ Եթե վերոնշյալ բանակցային օրակարգով շարժվեն, այսինքն, եթե Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ինչն արդեն անթաքույց անում է ներկա իշխանությունը, Հայաստանն այլևս որևէ դեր չի կարող կատարել անգամ իր ապագայի նկատմամբ»,-հավելեց նա։
Նրա խոսքով, այս իշխանության պարագայում տարբեր հարթակներում տեղի ունեցող ու կայանալիք հանդիպումներից որևէ ադեկվատ սպասելիք ունենալ հնարավոր չէ։ «Նման ակնկալիքներն անիմաստ են։ Նույնիսկ Արևմուտքին, որը հիմա ակնհայտորեն աջակցում է Արցախի ադրբեջանականացմանը, պետք չէ այդքան մեղադրել, որովհետև դա բխում է իր շահերից, մինչդեռ Արևմուտքը Հայաստանին կարող էր նաև ուրիշ հնարավորություններ տալ, եթե ՀՀ իշխանությունն ադեկվատ լիներ։ Մեծ հաշվով, Հայաստանի փոխարեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Արևմուտքը որևէ գործողություն չեն անելու։ Եթե Հայաստանը չի գործում, չի կազմակերպվում ու առաջ չի բերում իր սեփական օրակարգը, ուրիշներից ակնկալիքներ ունենալը դժվար է, քանի որ իրենք միայն իրենց սեփական շահերի մասին են մտածում։ Ուրիշներն ընդամենը կարող են գործել արդեն առկա համագործակցության օրակարգով, բայց Հայաստանի անվտանգության գործն իրենց վրա չեն կարող վերցնել։ Բավականին դժվարին իրավիճակ ունենք. եթե Արցախի հարցում զիջումները շարունակվեն, ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում Հայաստանն իր անվտանգությունը չի կարող ապահովել»,-ընդգծեց քաղաքագետը։
Անդրադառնալով սահմանային լարվածության մեծացմանն ուղղված Ադրբեջանի գործողություններին՝ Հ. Միքայելյանը նշեց. «Իրենք անում են իրենց ուզածը և, ի տարբերություն Հայաստանի, ինչ-որ ազդակների չեն սպասում։ Իրենց ուզածն անելուց հետո են միայն փորձում տեսնել՝ արձագանք կա՞, թե՞ ոչ, եթե չկա, ուրեմն՝ նորից գործում են, եթե կա, սպասում են, որպեսզի հետո նորից գործեն։ Ադրբեջանը միշտ գործում է։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու Ալիևի գործողությունները, ապա տեսնում ենք, որ դրանք փոխկապակցված են»։
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
			
			
			 Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
 IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
 Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
 Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow
Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins
Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins Unibank Launches Online Queue Booking System
Unibank Launches Online Queue Booking System With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game
AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
 Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
 IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
 Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
 AraratBank: Financial Partner of Théâtron Festival
AraratBank: Financial Partner of Théâtron Festival The Sound of Artsakh in the USA
The Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
 Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
 JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms  Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
 Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids
Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference
Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference Financial Literacy Lesson with Idram Junior
Financial Literacy Lesson with Idram Junior
 Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
 IDBank issued the 6th tranche of bonds of 2025
IDBank issued the 6th tranche of bonds of 2025
 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
 Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
 AraratBank Modernizes Matenadaran's Security System
AraratBank Modernizes Matenadaran's Security System The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation
The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G
Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation
AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes
The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”
IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy” Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
 Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
 Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth
Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship
SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship Renovation Loans, Fast and Affordable with IDBank
Renovation Loans, Fast and Affordable with IDBank AraratBank Joins ArcaQR
AraratBank Joins ArcaQR Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert
Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit
Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration
Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues
With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises
DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises 5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary
5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary How to Use the Rate.Trading Platform
How to Use the Rate.Trading Platform Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca
Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp
Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.
Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.			 
			
			
				 
			
			
			



