Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս իշխանության պարագայում տարբեր հարթակներում տեղի ունեցող ու կայանալիք հանդիպումներից որևէ ադեկվատ սպասելիք ունենալ հնարավոր չէ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներկա դե ֆակտո իշխանությունը փորձում է ամբողջացնել Արցախի հանձնումը և Արցախի հանձնման պայմանների վերաբերյալ ակտիվ բանակցություններ է անցկացնում Արևմուտքի հետ։ Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում տեղի ունեցած ու սպասվելիք եռակողմ հանդիպումներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը։

«Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը մեկմեկ ինտերվենցիա է անում, որպեսզի ապահովի Արցախի ժամանակավոր կարգավիճակը։ Սա Ռուսաստանն անում է ոչ թե նրա համար, որ Արցախը հայկական մնա, այլ որ ռուսները կարողանան պահպանել իրենց ներկայությունն Արցախում։ Ինչ վերաբերում է մասնավորապես բրյուսել յան հանդիպման արդյունքներից բխող իրավիճակին, ապա փորձ կա Արցախի հանձնումը ներկայացնել «այդպես էլ պետք է լիներ» տրամաբանության ներքո։ Արևմուտքն այդ ուղղությամբ է տանում գործընթացը։ ԵՄ-ն ևս անմասն չի մնում այս գործընթացից ու ակտիվորեն մասնակցում է։ Այս ամենը, սակայն, ուզում են իրականացնել Ռուսաստանի բացակայությամբ»,-շեշտեց նա։

Այս համատեքստում անդրադառնալով հունիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը՝ Հ. Միքայելյանը նշեց. «Մոսկվան այս փուլում փորձում է ինչ-որ աստիճանով գործընթացն իր ձեռքը վերադարձնել, բայց մի քիչ դժվարանում եմ ասել, թե որքանով է իրատեսական՝ հաշվի առնելով, որ Մոսկվան գործընթացն իր ձեռքից բաց է թողել։ Իրականում այս գործընթացը եղել է Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց ՌԴ-ն ամբողջությամբ այն բաց է թողել։ Այս տեսանկյունից Մոսկվայում ինչ-որ փոփոխություններ ակնկալել պետք չէ, որովհետև Ռուսաստանն այս պահի դրությամբ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի իշխանությունների վրա ազդելու որևէ միջոց չունի։ Ընդամենն իշխանությունների վրա ազդելու ցանկություն կա, ինչը, սակայն, չի նշանակում, որ նշվածն իրականացնելու հնարավորություն կա։ Այս իմաստով, կարծում եմ, որ Ռուսաստանը փորձում է վերահաստատել իր ֆորմատի գոյությունը։ Այդուհանդերձ, հիմա կա իրավիճակ, ըստ որի՝ Ռուսաստանը դիվանագիտական և ռազմաքաղաքական առումով պարտություն է կրել»։

Քաղաքագետի խոսքով, այդուհանդերձ, վերոգրյալը չի նշանակում, որ բանակցային գործընթացն ամփոփվել է։ «Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարողանալու է իր գործընթացը սկսել, բայց ստեղծված իրավիճակը չի նշանակում, որ Արևմուտքի գործընթացը հաջողությամբ է ավարտվելու։ Այսինքն, Ռուսաստանի դիվանագիտական պարտությունը դեռ «Արևմուտքի հաղթանակ» չի նշանակում։ Ռուսաստանն էլ, Արևմուտքն էլ կարող են միմյանց խանգարել, ու նման սցենարի պարագայում երկուսն էլ պարտված են լինելու։ Այսինքն, տեսականորեն կարող է լինել այնպես, որ միմյանց նկատմամբ հակազդեցությունը կարող է փոփոխությունների բացակայության հանգեցնել։ Այս սցենարը քիչ հավանական եմ համարում, մինչդեռ ավելի հավանական է «Արևմուտքի հաղթանակը», այն է՝ Արցախի ադրբեջանականացումը։ Ի դեպ, թեպետ արևմտյան քարոզչամեքենան հայ հանրությանն ուզում է այլ իրականություն մատուցել, բայց «Զանգեզուրի միջանցքը» ևս Արևմուտքի շահերից է բխում։ Ամեն դեպքում, ես չեմ բացառում, որ Ռուսաստանը կարողանա այդ ամբողջ գործընթացն ինչ-որ տեղ կանգնեցնել, բայց քիչ հավանական է։ Հարցն այն է, որ մինչև վերջ որոշված չէ, և տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ»,-հավելեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՌԴ դիրքերի թուլացման պատճառներին՝ նա ընդգծեց. «Հայաստանի դե ֆակտո իշխանությունները բերվել են, որպեսզի Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխեն։ Հայաստանի ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն արդեն ինքնին Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտության հետևանքն է։ Եթե այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա օրվա իշխանությունների արտաքին քաղաքականությունը որպես առանձին գործընթաց դիտարկելն անիմաստ է, որովհետև դա հենց ընդհանուր շղթայի շարունակությունն է»։ Խոսելով բանակցությունների նման ընթացքի հնարավոր վտանգներից՝ Հրանտ Միքայել յանը նախ նշեց, որ Արցախն առանձնացված չէ ՀՀ ռազմավարական շահերի տեսանկյունից։

«Այս տեսանկյունից պետք է ընդգծել, որ Արցախը Հայաստանի անվտանգային ճարտարապետության անբաժանելի մասն է, հիմքերից մեկը։ Այդպես է եղել վերջին 30 տարին։ Այսինքն, առաջնագիծը պահում էր Հայաստանը, ապահովում Արցախի հարցի առկայությունն այն տրամաբանությամբ, որը եղել է, նաև ապահովում էր Հայաստանի սուվերենությունը, ինչպես նաև ուրիշ խաղացողների հետ խոսելու ունակությունը՝ մեր ուզած օրակարգով։ Պարզ է, որ այդ իրողությունը գրեթե ոչ ոքի դուր չի եկել, դրա համար եղել է ընդհանուր ու լուռ համաձայնություն առ այն, որ Հայաստանը պետք է զիջումներ անի, որոնց չափը տարբեր կերպ է հասկացվում։

Ներկա իշխանությունների շնորհիվ առաջ տարվեց այն գիծը, ըստ որի՝ Հայաստանն ամբողջությամբ պետք է Արցախը զիջի։ Սա նշանակում է, որ Հայաստանը կախվածության մեջ է ընկնելու թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն կախվածության մեջ է ընկնելու ՌԴ-ից, եթե վերջինս տարածաշրջանում ապահովի իր ներկայությունը, նաև Արևմուտքից, եթե այն փոխարինի ՌԴ-ին։ Անգամ Իրանից կարող է կախվածության մեջ մտնել, եթե վերջին պահին Իրանը միջամտի։ Այսինքն, ամբողջ հարցն այն է, որ Հայաստանն ինքնին, որպես ռազմաքաղաքական գործոն, դադարում է գոյություն ունենալ, ինչը պետք է հստակ հասկանալ։ Եթե վերոնշյալ բանակցային օրակարգով շարժվեն, այսինքն, եթե Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ինչն արդեն անթաքույց անում է ներկա իշխանությունը, Հայաստանն այլևս որևէ դեր չի կարող կատարել անգամ իր ապագայի նկատմամբ»,-հավելեց նա։

Նրա խոսքով, այս իշխանության պարագայում տարբեր հարթակներում տեղի ունեցող ու կայանալիք հանդիպումներից որևէ ադեկվատ սպասելիք ունենալ հնարավոր չէ։ «Նման ակնկալիքներն անիմաստ են։ Նույնիսկ Արևմուտքին, որը հիմա ակնհայտորեն աջակցում է Արցախի ադրբեջանականացմանը, պետք չէ այդքան մեղադրել, որովհետև դա բխում է իր շահերից, մինչդեռ Արևմուտքը Հայաստանին կարող էր նաև ուրիշ հնարավորություններ տալ, եթե ՀՀ իշխանությունն ադեկվատ լիներ։ Մեծ հաշվով, Հայաստանի փոխարեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Արևմուտքը որևէ գործողություն չեն անելու։ Եթե Հայաստանը չի գործում, չի կազմակերպվում ու առաջ չի բերում իր սեփական օրակարգը, ուրիշներից ակնկալիքներ ունենալը դժվար է, քանի որ իրենք միայն իրենց սեփական շահերի մասին են մտածում։ Ուրիշներն ընդամենը կարող են գործել արդեն առկա համագործակցության օրակարգով, բայց Հայաստանի անվտանգության գործն իրենց վրա չեն կարող վերցնել։ Բավականին դժվարին իրավիճակ ունենք. եթե Արցախի հարցում զիջումները շարունակվեն, ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում Հայաստանն իր անվտանգությունը չի կարող ապահովել»,-ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով սահմանային լարվածության մեծացմանն ուղղված Ադրբեջանի գործողություններին՝ Հ. Միքայելյանը նշեց. «Իրենք անում են իրենց ուզածը և, ի տարբերություն Հայաստանի, ինչ-որ ազդակների չեն սպասում։ Իրենց ուզածն անելուց հետո են միայն փորձում տեսնել՝ արձագանք կա՞, թե՞ ոչ, եթե չկա, ուրեմն՝ նորից գործում են, եթե կա, սպասում են, որպեսզի հետո նորից գործեն։ Ադրբեջանը միշտ գործում է։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու Ալիևի գործողությունները, ապա տեսնում ենք, որ դրանք փոխկապակցված են»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի