Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհաքաղաքական «պինգ-պոնգ»․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Ալիև-Փաշինյան հերթական հանդիպումը։ Այս անգամ հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ Միշելն ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը։ Նա ներկայացրեց նույնիսկ կոնկրետ տարածքներ՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ։ Օրեր անց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանը կրկնեց այդ նույն թվերը: Փաստացի ստացվում է, որ կոնկրետ քառակուսի կիլոմետրերի շուրջ կայացած համաձայնությունը պետք է հիմք դառնա նոր համաձայնությունների, իսկ վերջնարդյունքում՝ հաշտության պայմանագրի կնքման համար։

Բնականաբար, ԵՄ-ն ցանկանում է, որ այդ համաձայնությունները կայանան իր միջնորդությամբ։ Դրա համար էլ հանդիպումից անմիջապես հետո Շառլ Միշելը միանգամից արձանագրեց հուլիսին Բրյուսելում կողմերի միջև հանդիպման շուրջ պայմանավորվածությունը։ Բայց Բրյուսելի նախաձեռնողականությունը չի կարող ռուսական կողմի անհանգստությունն առաջ չբերել։ Ուստի, զարմանալի չէր, որ կառավարության նիստին Փաշինյանը հայտարարեց, թե մայիսի 25-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հարց կարող է ծագել, որ եթե հունիսի 1-ին Քիշնևում է ինչ-որ բան սպասվում, իսկ հուլիսին ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություն է կայացել, ի՞նչ է տալու Մոսկվայի հանդիպումը։ Հասկանալի է, որ Մոսկվան փորձում է դուրս չմնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Իսկ Արևմուտքն՝ ի դեմս ԵՄ-ի, բայց առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ձեռամբ, փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանից վերցնել կարևորագույն խաղացողի դերակատարությունը։ Նկատի ունենանք, որ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Պրահայում ԵՄ-ի ու Ֆրանսիայի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Բաքուն և Երևանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրին։ Պրահայի հանդիպմանը հետևեց Մոսկվայի միջնորդությունը և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպումը, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդգծեցին խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։

Բայց, մեծ հաշվով, Սոչիի հանդիպման ընթացքում վերահաստատվեցին առկա պայմանավորվածությունները, և ոչ մի նոր ու նշանակալի պայմանավորվածություն ձեռք չբերվեց, քանի որ Ադրբեջանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարացնելու առաջարկը։ Դրանով Մոսկվան փորձեց ընդամենը ցույց տալ, թե իր դերակատարությունը չի կորցրել, բայց, ինչպես տեսանք, Սոչիի հանդիպումից հետո միջնորդական նախաձեռնությունը կրկին անցավ ԵՄ-ի կողմը։ Ստացվում է, որ գործ ունենք աշխարհաքաղաքական յուրատեսակ «պինգ-պոնգի» հետ, երբ նախաձեռնությունը մե՛կ անցնում է ԵՄ-ի կողմը, մե՛կ՝ Ռուսաստանի։ Բայց դեռ հարց է, թե արդյո՞ք մայիսի 25-ի հանդիպումը կտարբերվի Սոչիի հանդիպումից ու նախկին պայմանավորվածությունների հետ մեկտեղ նոր պայմանավորվածություններ ևս ձեռք կբերվեն։ Ակնհայտ է, որ Մոսկվայի և Բրյուսելի դիրքորոշումների միջև կոնկրետ տարբերություններ կան։ Մոսկվան շահագրգռված է, որ Արցախի կարգավիճակի լուծման հարցը մնա ապագային, իսկ Բրյուսելը հակված է կարգավիճակի հարցը փակելուն։

Դրա համար էլ Ադրբեջանը չի համաձայնում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարացման առաջարկին և առավել հակված է հաշտության պայմանագրի բրյուսել յան տարբերակին, որպեսզի Արցախի կարգավիճակի թեման փակի։ Այսինքն, ռուսական միջնորդական ջանքերի հաջողությունը կախված է նաև նրանից, թե արդյոք Մոսկվան ի վիճակի կլինի՞ Բաքվի վրա ճնշում գործադրել ու հակել մոսկովյան տարբերակին։ Բայց այստեղ զարմանալին այն է, որ, Բաքվին սիրաշահելուց բացի, Ռուսաստանը գործնական քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ Բաքուն խախտում է նույնիսկ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն՝ այդ թվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Վերջապես այս ամենի մեջ ամենակարևոր խնդիրն այն է, թե նշյալ «պինգ-պոնգի» մեջ ի՞նչ դերակատարություն են ստանձնել Հայաստանի իշխանությունները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia