Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ պահանջներ ունի ֆինանսական պրոդուկտներից օգտվող հաճախորդը․ պատասխանում է IDBank-ի պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը

SOCIETY

- Գաղտնիք չէ, որ հաճախորդների պահանջմունքները գնալով աճում են․ այսօրվա հաճախորդի գոհունակությունն ավելի դժվար հասանելի ցուցանիշ է։ Որպես Premium banking-ի ստորաբաժանման ղեկավար՝ ի՞նչ հիմնական չափանիշներ կառանձնացնեք հաճախորդների սպասարկման տեսանկյունից։

- Դուք լիովին իրավացի եք։ Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ հատկապես ֆինանսական ծառայություններից օգտվող հաճախորդն ավելի մեծ պահանջներ է ներկայացնում, ընդ որում՝ դրանց հիմնական բաղադրիչները հետևյալն են․

  • Գնալով աճում է թվային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը․ մարդիկ չեն ցանկանում կտրվել առօրյա գործերից, բայց ֆինանսական գործարքները չեն սպասում։
  • Հաճախորդն ուզում է ստանալ ծառայությունների ավելի ամբողջական փաթեթ․ այսինքն, օրինակ, ստանալ մի քանի ծառայություն մեկ վայրում․ այստեղ կրկին հանգում ենք ժամանակի խնայողության խնդրին։
  • Բանկ այցելել սիրող հաճախորդը հաճախ ունի գուցե անգամ իրական, մարդկային շփման անհրաժեշտություն։

Այսինքն՝ հաճախորդներն այսօր ցանկացած ոլորտում ունեն ճիշտ, մտածված, ծրագրված հաղորդակցման կարիք։ Բոլոր այս չափանիշները հաշվի առնելով էլ IDBank-ում ստեղծվեց Premium banking ծառայությունը, որը գործում է արդեն 5 տարի, հասցրել է լայն ճանաչում գտնել և սիրվել հաճախորդների կողմից։

- Եթե խոսում ենք հենց Premium banking-ի մասին, ապա այն գործում է «Անհատական ծառայությունների Ձեր փաթեթը» կարգախոսի ներքո․ ի՞նչ է նշանակում կարգախոսն ու ինչպե՞ս է արտահայտվում հաճախորդների սպասարկման տեսանկյունից։

- Premium Banking-ն ինքնին անհատական ծառայություն է՝ ուղղված հաճախորդի ֆինանսական կարիքների բավարարմանը, որը ներառում է հնարավորությունների մեծ սպեկտր։ IDBank-ը ձգտում է լինել հաճախորդների գործընկերը, այլ ոչ թե մի ֆինանսական կառույց, որը միայն միջնորդի դեր է կատարում շուկայում։ Իսկ լինել գործընկեր, նշանակում է հասկանալ գործընկերոջ մոտեցումները, նրա պահանջներն ու հնարավորությունները և, արդեն հաշվի առնելով բոլոր այդ չափանիշները, նրան առաջարկել ծառայությունների փաթեթ, որով նա կլուծի իր ֆինանսական խնդիրները։ Շուկայի պահանջարկից զատ՝ Premium Banking ծառայությունն, այո՛, լավագույնս շեշտադրում է IDBank-ի ռազմավարությունը՝ լինել հաճախորդի կողքին, աշխատել հաճախորդի համար և լինել առաջին ընտրության Բանկ նրա համար։ Այսինքն՝ հաճախորդին տրամադրել ծառայությունների այնպիսի ամբողջական փաթեթ, որով նա կլուծի ֆինանսական բոլոր հարցերը, ընդ որում՝ անկախ գտնվելու վայրից կամ օրվա ժամից։

- Եթե կարճ նկարագրելու լինենք, որո՞նք են Premium Banking-ի առավելությունները, ինչու՞ հաճախորդը պետք է ընտրի Premium Banking-ը։

- Ինչպես արդեն նշեցի, Premium Banking-ից օգտվող մեր հաճախորդները պարզապես հաճախորդներ չեն, այլ մեր գործընկերներն են։ Յուրաքանչյուր պրեմիում հաճախորդի կցվում է անհատական մենեջեր, որը բառիս բուն իմաստով ուսումնասիրում է տվյալ հաճախորդի ֆինանսական կարիքները և յուրաքանչյուր հարցի առնչությամբ լավագույն և հաճախորդի համար ամենահարմար լուծումն է գտնում ու առաջարկում։ Կարևոր է նշել, որ ծառայությունների գերակշիռ մասը հնարավոր է տրամադրել հեռավար տարբերակով, այսինքն հաճախորդը կարիք չունի այցելելու Premium Banking-ի սպասարկման սրահ։

Սակայն կարևոր է շեշտել, որ մեր հաճախորդներից շատերը երբեմն նախընտրում են այցելել մեզ, քանի որ նրանք սպասարկվում են քաղաքի հենց սրտում՝ Հյուսիսային Պողոտա 6 հասցեում գտնվող առանձնացված սրահում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճելին օգտակարի հետ համատեղելու համար։ Այստեղ հնարավոր է կատարել ֆինանսական գործարքները և միևնույն ժամանակ օգտվել առաջին հարկում տեղակայված սրճարանից։ Նույն տարածքում է գտնվում նաև Idworking-ը, որտեղ կարող են աշխատել ինքնազբաղ անձինք։ Մենք ստեղծել ենք այս հետաքրքիր համադրությունը հաճախորդին տալու այն, ինչի կարիքն ունի նա՝ խնայելով իր ժամանակը, քանի որ այժմ թերևս ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է։ Ի դեպ, պրեմիում հաճախորդները կարող են օգտվել նաև հանդիպումների սրահներից, որոնք տրամադրվում են անվճար, անհրաժեշտ է ուղղակի նախապես գրանցվել։

Որպես առավելություն կարող եմ նշել նաև, որ Premium Banking-ի հաճախորդները բանկային մի շարք ծառայություններից օգտվում են արտոնյալ պայմաններով։

Իսկ առհասարակ բոլոր առավելությունները դժվար է թվարկել, քանի որ, շեշտեմ, մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ լուծել հաճախորդի խնդիրները, հնարավոր բոլոր եղանակներով նրան զերծ պահել քաշքշուկներից և սպասարկման հարմար, ժամանակակից փորձառություն ապահովել նրա համար։

- Վերադառնանք կարգախոսին՝ «Անհատական ծառայությունների Ձեր փաթեթը»․ ի՞նչ պետք է անել այս կարգախոսի ներքո ծառայություններ ստանալու համար և ի՞նչ է ներառում այդ փաթեթը։

- Փաթեթը բոլորովին անվճար հասանելի է Բանկի այն հաճախորդների համար, որոնք ունեն 100,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթով ավանդ կամ վարկ IDBank-ում, կամ Պրեմիում դասի Visa Infinite քարտ։

Քանի որ փաթեթն անհատական է, Premium Banking-ի յուրաքանչյուր հաճախորդի համար այն կազմվում է՝ ելնելով կոնկրետ հաճախորդի ֆինանսական պահանջներից։ Խոսքը նաև բանկային ծառայությունների վերաբերյալ ամբողջական և բարձրակարգ խորհրդատվության մասին է։ Իսկ փաթեթը ներառում է մի շարք ծառայություններ և արտոնություններ, գործում են բանկային ծառայությունների հատուկ սակագներ, ճանապարհորդական ապահովագրություն 1 տարի ժամկետով, և սա դեռ ամենը չէ․ փորձառու անհատական մենեջերն ուղղորդում և աջակցում է հաճախորդներին՝ առաջարկելով լավագույն լուծումները անհատական ֆինանսական կարիքներին և նախընտրություններին համապատասխան։ Անհատական մենեջերի հետ կարելի է կապի մեջ լինել նույնիսկ գտնվելով արտերկրում, կամ, օրինակ, բանկային օրվա ավարտից հետո։ Մեր հաճախորդները կարող են սպասարկվել նաև իրենց գրասենյակում։ Premium Banking-ի պրեմիում դասի սպասարկման սրահում կարող են սպասարկվել նաև մեր հաճախորդների ընտանիքի անդամները՝ օգտվելով ծառայությունների արտոնյալ փաթեթից, ստանալով Visa Gold քարտեր և մի շարք այլ ծառայություններ։

- Արդեն խոսեցինք այն մասին, որ աշխարհը գնում է թվայնացման ճանապարհով, և ինչպես նշեցիք՝ Premium Banking-ի հաճախորդներին սպասարկում եք նաև հեռավար տարբերակով։ Սպասարկման ի՞նչ այլ եղանակներ են գործում։

- Հաճախորդներին սպասարկում ենք և ավանդական եղանակով՝ Բանկ այցելության մասին է խոսքը, և, իհարկե, ունենք նաև այլընտրանքային լուծումներ՝ հաճախորդի աշխատավայրում կամ իրեն հարմար վայրում կազմակերպելով սպասարկումը, ինչպես նաև հեռավար եղանակով՝ հաշվի առնելով Ձեր կողմից նշված թվայնացման միտումները։ Մեր հաճախորդները Skype Call-ի միջոցով անցնում են նույնականացում և բանկային գործարքներն իրականացնում առանց Բանկ այցելելու։

- Ձեր նշած առավելություններն, իհարկե, կարևոր են հատկապես բիզնեսով զբաղվող հաճախորդների համար, ում անհրաժեշտ է արագ, առանց ավելորդ ժամանակ վատնելու լուծել ֆինանսական հարցեր։ Միևնույն ժամանակ, նման հաճախորդները սովորաբար չեն սահմանափակվում Հայաստանի Հանրապետության սահմաններով և հնարավոր է, որ ունենան ֆինանսական հարաբերություններ այլ երկրներում։ Ի՞նչ լուծումներ կարող է ընձեռնել Պրեմիում հաճախորդներին բանկը, եթե վերջիններս ցանկանան, օրինակ, ներդրումներ իրականացնել Հայաստանից դուրս։

- Պրեմիում բանկինգը այս դեպքում կարող է միջնորդ հանդիսանալ, որ իր գործընկեր միջազգային կազմակերպություններն իրականացնեն անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ պահանջի դեպքում նաև օգնեն արտերկրի բանկերում հաշիվներ բացելու և ներդրումներ իրականացնելու հարցում։

- Premium Banking-ի անվանումն ինքնին ենթադրում է արտոնյալ պայմանների առկայություն, որոնց մի հատվածի մասին արդեն խոսեցինք։ Ենթադրվում է, որ Premium Banking-ի հաճախորդ լինելը ևս նշանակում է լինել արտոնյալ հաճախորդ։ Ձեր վերլուծությունների արդյունքում ո՞րն է ծառայության թիրախային խումբը:

-Լինել Premium Banking-ի հաճախորդ նշանակում է ունենալ ֆինանսական առավել բարձր պահանջմունքներ։ Premium Banking-ի հաճախորդներն աչքի են ընկնում առավել մեծ թվով ֆինանսական գործարքների իրականացմամբ։ Բնականաբար, երբ դուք ավելի հաճախ եք գործարքներ կատարում, դուք չեք ուզում շատ ժամանակ վատնել դրանց վրա՝ գումարած հարմարավետության առկայության կարևորությունը։ Հաճախորդների արժեքների, հոգեբանական առանձնահատկությունների, կենսակերպի իմացությունը մեզ թույլ է տալիս արդյունավետ աշխատել նրանց հետ և կառուցել ճիշտ բիզնես մոդել։ Հենց յուրաքանչյուր հաճախորդի անհատականության ուսումնասիրության վրա է հիմնվում Premium Banking-ի ռազմավարության կառուցումը։ Premium Banking ծառայություն նախընտրող հաճախորդները կարևորում են բանկի հուսալիությունը և բարձր մակարդակի ծառայությունը: Մեր վերլուծությունների արդյունքում պարզ է դառնում, որ Premium Banking-ի հաճախորդները ժամանակն ու հարմարավետությունը գնահատող մարդիկ են՝ գործարարներ կամ ասենք պարզապես պահանջկոտ հաճախորդներ, ում համար կարևոր է գործ ունենալ վստահելի և կայուն ֆինանսական հաստատության հետ, որը հանդիսանում է ծառայությունների լայն շրջանակի մատակարար՝ հարմարավետ պայմաններով՝ թե՛ ֆինանսական առումով, թե ժամանակի տնտեսման։ Մենք, իհարկե, ունենք նաև պարզապես ապահովված հաճախորդների մի խումբ, որոնք իրենց միջոցները վստահում են IDBank-ին։ Երկու բառով՝ լինել Premium Banking-ի հաճախորդ նշանակում է ունենալ հասարակական որոշակի կայուն դիրք և ունենալ վստահելի գործարարի համբավ։

Premium Banking-ի հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող մեր սրահ կամ զանգահարել (+374 41) 47 33 33 հեռախոսահամարով, և մենք կհոգանք մնացածի մասին։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀԿՍՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California