Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ պահանջներ ունի ֆինանսական պրոդուկտներից օգտվող հաճախորդը․ պատասխանում է IDBank-ի պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

- Գաղտնիք չէ, որ հաճախորդների պահանջմունքները գնալով աճում են․ այսօրվա հաճախորդի գոհունակությունն ավելի դժվար հասանելի ցուցանիշ է։ Որպես Premium banking-ի ստորաբաժանման ղեկավար՝ ի՞նչ հիմնական չափանիշներ կառանձնացնեք հաճախորդների սպասարկման տեսանկյունից։

- Դուք լիովին իրավացի եք։ Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ հատկապես ֆինանսական ծառայություններից օգտվող հաճախորդն ավելի մեծ պահանջներ է ներկայացնում, ընդ որում՝ դրանց հիմնական բաղադրիչները հետևյալն են․

  • Գնալով աճում է թվային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը․ մարդիկ չեն ցանկանում կտրվել առօրյա գործերից, բայց ֆինանսական գործարքները չեն սպասում։
  • Հաճախորդն ուզում է ստանալ ծառայությունների ավելի ամբողջական փաթեթ․ այսինքն, օրինակ, ստանալ մի քանի ծառայություն մեկ վայրում․ այստեղ կրկին հանգում ենք ժամանակի խնայողության խնդրին։
  • Բանկ այցելել սիրող հաճախորդը հաճախ ունի գուցե անգամ իրական, մարդկային շփման անհրաժեշտություն։

Այսինքն՝ հաճախորդներն այսօր ցանկացած ոլորտում ունեն ճիշտ, մտածված, ծրագրված հաղորդակցման կարիք։ Բոլոր այս չափանիշները հաշվի առնելով էլ IDBank-ում ստեղծվեց Premium banking ծառայությունը, որը գործում է արդեն 5 տարի, հասցրել է լայն ճանաչում գտնել և սիրվել հաճախորդների կողմից։

- Եթե խոսում ենք հենց Premium banking-ի մասին, ապա այն գործում է «Անհատական ծառայությունների Ձեր փաթեթը» կարգախոսի ներքո․ ի՞նչ է նշանակում կարգախոսն ու ինչպե՞ս է արտահայտվում հաճախորդների սպասարկման տեսանկյունից։

- Premium Banking-ն ինքնին անհատական ծառայություն է՝ ուղղված հաճախորդի ֆինանսական կարիքների բավարարմանը, որը ներառում է հնարավորությունների մեծ սպեկտր։ IDBank-ը ձգտում է լինել հաճախորդների գործընկերը, այլ ոչ թե մի ֆինանսական կառույց, որը միայն միջնորդի դեր է կատարում շուկայում։ Իսկ լինել գործընկեր, նշանակում է հասկանալ գործընկերոջ մոտեցումները, նրա պահանջներն ու հնարավորությունները և, արդեն հաշվի առնելով բոլոր այդ չափանիշները, նրան առաջարկել ծառայությունների փաթեթ, որով նա կլուծի իր ֆինանսական խնդիրները։ Շուկայի պահանջարկից զատ՝ Premium Banking ծառայությունն, այո՛, լավագույնս շեշտադրում է IDBank-ի ռազմավարությունը՝ լինել հաճախորդի կողքին, աշխատել հաճախորդի համար և լինել առաջին ընտրության Բանկ նրա համար։ Այսինքն՝ հաճախորդին տրամադրել ծառայությունների այնպիսի ամբողջական փաթեթ, որով նա կլուծի ֆինանսական բոլոր հարցերը, ընդ որում՝ անկախ գտնվելու վայրից կամ օրվա ժամից։

- Եթե կարճ նկարագրելու լինենք, որո՞նք են Premium Banking-ի առավելությունները, ինչու՞ հաճախորդը պետք է ընտրի Premium Banking-ը։

- Ինչպես արդեն նշեցի, Premium Banking-ից օգտվող մեր հաճախորդները պարզապես հաճախորդներ չեն, այլ մեր գործընկերներն են։ Յուրաքանչյուր պրեմիում հաճախորդի կցվում է անհատական մենեջեր, որը բառիս բուն իմաստով ուսումնասիրում է տվյալ հաճախորդի ֆինանսական կարիքները և յուրաքանչյուր հարցի առնչությամբ լավագույն և հաճախորդի համար ամենահարմար լուծումն է գտնում ու առաջարկում։ Կարևոր է նշել, որ ծառայությունների գերակշիռ մասը հնարավոր է տրամադրել հեռավար տարբերակով, այսինքն հաճախորդը կարիք չունի այցելելու Premium Banking-ի սպասարկման սրահ։

Սակայն կարևոր է շեշտել, որ մեր հաճախորդներից շատերը երբեմն նախընտրում են այցելել մեզ, քանի որ նրանք սպասարկվում են քաղաքի հենց սրտում՝ Հյուսիսային Պողոտա 6 հասցեում գտնվող առանձնացված սրահում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճելին օգտակարի հետ համատեղելու համար։ Այստեղ հնարավոր է կատարել ֆինանսական գործարքները և միևնույն ժամանակ օգտվել առաջին հարկում տեղակայված սրճարանից։ Նույն տարածքում է գտնվում նաև Idworking-ը, որտեղ կարող են աշխատել ինքնազբաղ անձինք։ Մենք ստեղծել ենք այս հետաքրքիր համադրությունը հաճախորդին տալու այն, ինչի կարիքն ունի նա՝ խնայելով իր ժամանակը, քանի որ այժմ թերևս ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է։ Ի դեպ, պրեմիում հաճախորդները կարող են օգտվել նաև հանդիպումների սրահներից, որոնք տրամադրվում են անվճար, անհրաժեշտ է ուղղակի նախապես գրանցվել։

Որպես առավելություն կարող եմ նշել նաև, որ Premium Banking-ի հաճախորդները բանկային մի շարք ծառայություններից օգտվում են արտոնյալ պայմաններով։

Իսկ առհասարակ բոլոր առավելությունները դժվար է թվարկել, քանի որ, շեշտեմ, մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ լուծել հաճախորդի խնդիրները, հնարավոր բոլոր եղանակներով նրան զերծ պահել քաշքշուկներից և սպասարկման հարմար, ժամանակակից փորձառություն ապահովել նրա համար։

- Վերադառնանք կարգախոսին՝ «Անհատական ծառայությունների Ձեր փաթեթը»․ ի՞նչ պետք է անել այս կարգախոսի ներքո ծառայություններ ստանալու համար և ի՞նչ է ներառում այդ փաթեթը։

- Փաթեթը բոլորովին անվճար հասանելի է Բանկի այն հաճախորդների համար, որոնք ունեն 100,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթով ավանդ կամ վարկ IDBank-ում, կամ Պրեմիում դասի Visa Infinite քարտ։

Քանի որ փաթեթն անհատական է, Premium Banking-ի յուրաքանչյուր հաճախորդի համար այն կազմվում է՝ ելնելով կոնկրետ հաճախորդի ֆինանսական պահանջներից։ Խոսքը նաև բանկային ծառայությունների վերաբերյալ ամբողջական և բարձրակարգ խորհրդատվության մասին է։ Իսկ փաթեթը ներառում է մի շարք ծառայություններ և արտոնություններ, գործում են բանկային ծառայությունների հատուկ սակագներ, ճանապարհորդական ապահովագրություն 1 տարի ժամկետով, և սա դեռ ամենը չէ․ փորձառու անհատական մենեջերն ուղղորդում և աջակցում է հաճախորդներին՝ առաջարկելով լավագույն լուծումները անհատական ֆինանսական կարիքներին և նախընտրություններին համապատասխան։ Անհատական մենեջերի հետ կարելի է կապի մեջ լինել նույնիսկ գտնվելով արտերկրում, կամ, օրինակ, բանկային օրվա ավարտից հետո։ Մեր հաճախորդները կարող են սպասարկվել նաև իրենց գրասենյակում։ Premium Banking-ի պրեմիում դասի սպասարկման սրահում կարող են սպասարկվել նաև մեր հաճախորդների ընտանիքի անդամները՝ օգտվելով ծառայությունների արտոնյալ փաթեթից, ստանալով Visa Gold քարտեր և մի շարք այլ ծառայություններ։

- Արդեն խոսեցինք այն մասին, որ աշխարհը գնում է թվայնացման ճանապարհով, և ինչպես նշեցիք՝ Premium Banking-ի հաճախորդներին սպասարկում եք նաև հեռավար տարբերակով։ Սպասարկման ի՞նչ այլ եղանակներ են գործում։

- Հաճախորդներին սպասարկում ենք և ավանդական եղանակով՝ Բանկ այցելության մասին է խոսքը, և, իհարկե, ունենք նաև այլընտրանքային լուծումներ՝ հաճախորդի աշխատավայրում կամ իրեն հարմար վայրում կազմակերպելով սպասարկումը, ինչպես նաև հեռավար եղանակով՝ հաշվի առնելով Ձեր կողմից նշված թվայնացման միտումները։ Մեր հաճախորդները Skype Call-ի միջոցով անցնում են նույնականացում և բանկային գործարքներն իրականացնում առանց Բանկ այցելելու։

- Ձեր նշած առավելություններն, իհարկե, կարևոր են հատկապես բիզնեսով զբաղվող հաճախորդների համար, ում անհրաժեշտ է արագ, առանց ավելորդ ժամանակ վատնելու լուծել ֆինանսական հարցեր։ Միևնույն ժամանակ, նման հաճախորդները սովորաբար չեն սահմանափակվում Հայաստանի Հանրապետության սահմաններով և հնարավոր է, որ ունենան ֆինանսական հարաբերություններ այլ երկրներում։ Ի՞նչ լուծումներ կարող է ընձեռնել Պրեմիում հաճախորդներին բանկը, եթե վերջիններս ցանկանան, օրինակ, ներդրումներ իրականացնել Հայաստանից դուրս։

- Պրեմիում բանկինգը այս դեպքում կարող է միջնորդ հանդիսանալ, որ իր գործընկեր միջազգային կազմակերպություններն իրականացնեն անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ պահանջի դեպքում նաև օգնեն արտերկրի բանկերում հաշիվներ բացելու և ներդրումներ իրականացնելու հարցում։

- Premium Banking-ի անվանումն ինքնին ենթադրում է արտոնյալ պայմանների առկայություն, որոնց մի հատվածի մասին արդեն խոսեցինք։ Ենթադրվում է, որ Premium Banking-ի հաճախորդ լինելը ևս նշանակում է լինել արտոնյալ հաճախորդ։ Ձեր վերլուծությունների արդյունքում ո՞րն է ծառայության թիրախային խումբը:

-Լինել Premium Banking-ի հաճախորդ նշանակում է ունենալ ֆինանսական առավել բարձր պահանջմունքներ։ Premium Banking-ի հաճախորդներն աչքի են ընկնում առավել մեծ թվով ֆինանսական գործարքների իրականացմամբ։ Բնականաբար, երբ դուք ավելի հաճախ եք գործարքներ կատարում, դուք չեք ուզում շատ ժամանակ վատնել դրանց վրա՝ գումարած հարմարավետության առկայության կարևորությունը։ Հաճախորդների արժեքների, հոգեբանական առանձնահատկությունների, կենսակերպի իմացությունը մեզ թույլ է տալիս արդյունավետ աշխատել նրանց հետ և կառուցել ճիշտ բիզնես մոդել։ Հենց յուրաքանչյուր հաճախորդի անհատականության ուսումնասիրության վրա է հիմնվում Premium Banking-ի ռազմավարության կառուցումը։ Premium Banking ծառայություն նախընտրող հաճախորդները կարևորում են բանկի հուսալիությունը և բարձր մակարդակի ծառայությունը: Մեր վերլուծությունների արդյունքում պարզ է դառնում, որ Premium Banking-ի հաճախորդները ժամանակն ու հարմարավետությունը գնահատող մարդիկ են՝ գործարարներ կամ ասենք պարզապես պահանջկոտ հաճախորդներ, ում համար կարևոր է գործ ունենալ վստահելի և կայուն ֆինանսական հաստատության հետ, որը հանդիսանում է ծառայությունների լայն շրջանակի մատակարար՝ հարմարավետ պայմաններով՝ թե՛ ֆինանսական առումով, թե ժամանակի տնտեսման։ Մենք, իհարկե, ունենք նաև պարզապես ապահովված հաճախորդների մի խումբ, որոնք իրենց միջոցները վստահում են IDBank-ին։ Երկու բառով՝ լինել Premium Banking-ի հաճախորդ նշանակում է ունենալ հասարակական որոշակի կայուն դիրք և ունենալ վստահելի գործարարի համբավ։

Premium Banking-ի հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող մեր սրահ կամ զանգահարել (+374 41) 47 33 33 հեռախոսահամարով, և մենք կհոգանք մնացածի մասին։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀԿՍՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներՈւկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»