Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Ներկայից և ապագայից փախուստ դեպի անցյալ.... «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցավոք, չի կարելի չնկատել, որ մենք՝ հայերս, անցյալապաշտ ժողովուրդ ենք, ապրում ենք անցյալով: Ծայրահեղաբար: Սիրում ու պաշտում ենք անցյալը՝ հպարտանում ու ներկայանում ենք անցյալով, մեզ գնահատում ենք անցյալով, ամեն ինչում մեղադրում ենք անցյալին, անհաջողություններն էլ մշտապես վերագրում ենք անցյալին, արդարանում ենք անցյալի սխալներով, ժողովրդին էլ սպառնում ու ահաբեկում ենք անցյալի վերադարձով։ Տարեկան էլ մի քանի անգամ մեծ շուքով ու բազմամարդ մեռելոցներ ենք կազմակերպում, շքեղ գերեզմաններ ենք կառուցում: Զարմանալի ու անհասկանալի ժողովուրդ ենք մենք, կորցնելուց հետո էլ չենք գնահատում ու արժևորում ոչինչ:

Անցյալը անընդհատ հետապնդում է մեզ, և, չգիտես ինչու, չենք կարողանում ձերբազատվել անցյալի գերությունից։ Անշուշտ, առանց անցյալը իմանալու և գնահատելու՝ չես կարող սիրել ներկան, կառուցել ապագան: Նրանք, ովքեր հետ չեն նայում, չեն կարող առաջ նայել: Առանց մեր նախնիների պատվիրանները լսելու մենք չեք կարող ապագայի ճիշտ ուղի ընտրել։ «Նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն վերապրելու նորից»,- գրել է 20-րդ դարի ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտանան: Նախնիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն էլ անբարոյականության առաջին նշաններից մեկն է։ Այս ամենը հասկանալի է, սա նույնիսկ չի քննարկվում: Բայց խոսքն այլ բանի մասին է: Անցյալը մերն է, և այն մենք երբեք չենք կորցնի, մինչդեռ ներկան ու ապագան կարող ենք կորցնել: Անցյալը մնում է հիշողությունների մեջ, իսկ ապագան գոյություն ունի երազներում: Մենք նախ և առաջ պետք է ապրենք այսօրվա համար՝ ներկայով, մինչդեռ անտարբեր ու անլուրջ ենք վերաբերվում ներկայի ու ապագայի հանդեպ: Անցյալը կարող է չափազանց ծանր ու կործանարար լինել մեզ հետ ամենուր տանելու համար:

Անցյալը պետք է հիշել, բայց անցյալով չի կարելի ապրել: 20-րդ դարի ամերիկացի նշանավոր գրող Սթիվեն Քինգը գտնում է, որ «ապագայից կարելի է փախչել միայն մեկ տեղ՝ անցյալ», իսկ անցյալը մեզ չի կարող առաջընթաց խոստանալ: Ծայրահեղություն է անընդհատ ապրել անցյալով և նույնքան ծայրահեղություն՝ ժխտել, մոռանալ անցյալը: Անցյալից ուղղակի պետք է դասեր քաղել։ Անշուշտ, ազգային հպարտության զգացում ես ապրում, երբ տեսնում ես, թե հայ ժողովուրդը ինչպես է ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպված, վաղ առավոտից մինչ ուշ երեկո այցելում Ծիծեռնակաբերդ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: 108 տարի առաջվա ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար այս տարվա ապրիլի 24-ին ևս մեզանից մի քանի հարյուր հազարավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, սակայն այսօր հայրենիքի, պետականության կորուստը և ցեղասպանությունը կանխելու համար անհասկանալիորեն անտարբեր ենք:

Կարծում եմ՝ այսօր մենք բարոյական իրավունք չունենք այցելել Ծիծեռնակաբերդ։ Իրավունք չունենք, որովհետև պետք է ամաչենք զոհվածներից ու հերոսներից, որովհետև մեր պարտքը զոհվածների առաջ չենք կատարել՝ նրանց վրեժը չենք լուծել, նրանց հիշատակը պատվով չենք պահել և ոչ միայն կորսված հայրենիքը չենք վերադարձրել, այլև եղածի մի մասն էլ դավադրաբար թուրքին ենք հանձնել, մեր նախնիներին ցեղասպանողների՝ թուրքի հետ էլ սիրախաղ ենք տալիս։ Իսկ շատ ավելի լավ կլիներ, եթե երկու-երեք օր Ծիծեռնակաբերդ բարձրացող բազմահազարանոց թափորն իր էներգիան ու ռեսուրսը նախ և առաջ ծախսեր երկիրն այս օրհասական վիճակից դուրս բերելու և սպասվող աղետն ու ցեղասպանությունը կանխելու համար։ Եթե անկեղծ լինենք, Ծիծեռնակաբերդ այցելությունն էլ շատերի համար ձևամոլություն ու զբոսանք է դարձել։ Մինչդեռ պետք է մեր զոհերի համար վրեժ լուծեինք մեր հայրենասիրությամբ, մեր արժանապատվությամբ, համերաշխությամբ, հզոր բանակ ու տնտեսություն ունենալով, զարգացած կրթությամբ ու գիտությամբ, աշխարհաքաղաքական գործոն լինելով, մեր միջազգային կշռով ու հեղինակությամբ։

Հիմա դրանցից ո՛չ մեկն ունենք, ո՛չ մյուսը և հայտնվել ենք ծանրագույն վիճակում։ Հիմա այս վիճակով գնում ենք զոհերի հուշահամալիր, որ ի՞նչ ասենք, ասենք, որ ձեր ու մեր հայրենի՞քն ենք մաս-մաս թուրքին տալիս, որ ձեզ մորթողների հետ սիրախա՞ղ ենք տալիս։ Այսօր պայքարի փոխարեն անհասկանալիորեն նախընտրում ենք անգործությունն ու անտարբերությունը, արժանապատվության փոխարեն՝ նվաստացումը, ստրկությունն ու թրքահպատակությունը, ողջերի ու նոր ծնվողների փոխարեն՝ մեռածներին, ապրելու փոխարեն՝ ինքնաոչնչացումը։ Ներկայի ու ապագայի փոխարեն էլ անցյալն ենք ընտրում, որովհետև անցյալն անհոգ է, անցյալը չի պահանջում ջանքեր, զոհողություն, աշխատանք և մաքառում։ Սգալու ու մոմավառության հետ միասին պայքարել է պետք։ Ամեն մի հաջողության հիմքում ընկած են պայքարն ու աշխատանքը։ Հիմա ազգովի պետք է մեկ օրակարգ ունենաք, մեկ խնդիր դնենք մեր առաջ՝ հեռացնել այս ապազգային իշխանություններին։

Հրեաներն ու հույներն էլ են ցեղասպանվել, բայց չեն կորցրել ազգային արժանապատվությունը, պետական մտածողությունը, դիմադրողականությունը, պայքարելու ունակությունը, ձեռք չեն բերել չարդարացված հանդուրժողականություն ու ստրկամտություն։ Հրեաների պետականաշինության փորձը օրինակելի կարող է լինել շատերի համար։ Նրանք 1947թ. ձեռք բերեցին պետականություն ընդամենը 20 հազար քկմ տարածքի վրա, որի 70 տոկոսը անապատ էր ու քարեր, որտեղ չկար ո՛չ ջուր, ո՛չ օգտակար հանածոներ, չունեին բանակ և զենք։ Սակայն ընդամենը 76 տարվա ընթացքում բնակչության թիվը 450 հազարից հասցրեցին 9 միլիոնի, պետական բյուջեն՝ 100 միլիարդ ԱՄՆ դոլարի, ռազմական ծախսերը՝ 24 միլիարդի, իսկ գիտության վրա ծախսում են տարեկան 4,5 միլիարդ։ Իսրայելն աշխարհի առաջատարներից է տեխնոլոգիաների, գիտության, զենքի արտադրության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում։ Իսրայելի հետ աշխարհի հզորներն են հաշվի նստում։

Հունաստանն էլ Թուրքիայի հետ հարաբերություններում սկզբունքային ու արժանապատիվ կեցվածք է դրսևորում, բանակն է վերազինում ու հզորացնում: Չի կարող անցյալն ավելի կարևոր լինել ներկայից ու ապագայից, ձերբազատվել է պետք անցյալի բարդույթներից, անցյալն իրավունք չունի ղեկավարել մեր ներկան կամ ապագան, անցյալը ընդամենը պատմություն է: Իսկ մեր ներկան ու ապագան վտանգված են, վտանգված են հայի լինելիությունը, հայրենիքն ու պետականությունը։ «Կարոտով մի նայեք անցյալին: Այն երբեք չի վերադառնալու: Խելամտորեն օգտագործեք ներկան: Դա ձերն է: Առանց վախի և համարձակ սրտով գնացեք առաջ՝ դեպի մշուշոտ ապագա»,- գրել է 19-րդ դարի ամերիկացի պոետ Հենրի Լոնգֆելլոն:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards