Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներկայից և ապագայից փախուստ դեպի անցյալ.... «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցավոք, չի կարելի չնկատել, որ մենք՝ հայերս, անցյալապաշտ ժողովուրդ ենք, ապրում ենք անցյալով: Ծայրահեղաբար: Սիրում ու պաշտում ենք անցյալը՝ հպարտանում ու ներկայանում ենք անցյալով, մեզ գնահատում ենք անցյալով, ամեն ինչում մեղադրում ենք անցյալին, անհաջողություններն էլ մշտապես վերագրում ենք անցյալին, արդարանում ենք անցյալի սխալներով, ժողովրդին էլ սպառնում ու ահաբեկում ենք անցյալի վերադարձով։ Տարեկան էլ մի քանի անգամ մեծ շուքով ու բազմամարդ մեռելոցներ ենք կազմակերպում, շքեղ գերեզմաններ ենք կառուցում: Զարմանալի ու անհասկանալի ժողովուրդ ենք մենք, կորցնելուց հետո էլ չենք գնահատում ու արժևորում ոչինչ:

Անցյալը անընդհատ հետապնդում է մեզ, և, չգիտես ինչու, չենք կարողանում ձերբազատվել անցյալի գերությունից։ Անշուշտ, առանց անցյալը իմանալու և գնահատելու՝ չես կարող սիրել ներկան, կառուցել ապագան: Նրանք, ովքեր հետ չեն նայում, չեն կարող առաջ նայել: Առանց մեր նախնիների պատվիրանները լսելու մենք չեք կարող ապագայի ճիշտ ուղի ընտրել։ «Նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն վերապրելու նորից»,- գրել է 20-րդ դարի ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտանան: Նախնիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն էլ անբարոյականության առաջին նշաններից մեկն է։ Այս ամենը հասկանալի է, սա նույնիսկ չի քննարկվում: Բայց խոսքն այլ բանի մասին է: Անցյալը մերն է, և այն մենք երբեք չենք կորցնի, մինչդեռ ներկան ու ապագան կարող ենք կորցնել: Անցյալը մնում է հիշողությունների մեջ, իսկ ապագան գոյություն ունի երազներում: Մենք նախ և առաջ պետք է ապրենք այսօրվա համար՝ ներկայով, մինչդեռ անտարբեր ու անլուրջ ենք վերաբերվում ներկայի ու ապագայի հանդեպ: Անցյալը կարող է չափազանց ծանր ու կործանարար լինել մեզ հետ ամենուր տանելու համար:

Անցյալը պետք է հիշել, բայց անցյալով չի կարելի ապրել: 20-րդ դարի ամերիկացի նշանավոր գրող Սթիվեն Քինգը գտնում է, որ «ապագայից կարելի է փախչել միայն մեկ տեղ՝ անցյալ», իսկ անցյալը մեզ չի կարող առաջընթաց խոստանալ: Ծայրահեղություն է անընդհատ ապրել անցյալով և նույնքան ծայրահեղություն՝ ժխտել, մոռանալ անցյալը: Անցյալից ուղղակի պետք է դասեր քաղել։ Անշուշտ, ազգային հպարտության զգացում ես ապրում, երբ տեսնում ես, թե հայ ժողովուրդը ինչպես է ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպված, վաղ առավոտից մինչ ուշ երեկո այցելում Ծիծեռնակաբերդ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: 108 տարի առաջվա ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար այս տարվա ապրիլի 24-ին ևս մեզանից մի քանի հարյուր հազարավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, սակայն այսօր հայրենիքի, պետականության կորուստը և ցեղասպանությունը կանխելու համար անհասկանալիորեն անտարբեր ենք:

Կարծում եմ՝ այսօր մենք բարոյական իրավունք չունենք այցելել Ծիծեռնակաբերդ։ Իրավունք չունենք, որովհետև պետք է ամաչենք զոհվածներից ու հերոսներից, որովհետև մեր պարտքը զոհվածների առաջ չենք կատարել՝ նրանց վրեժը չենք լուծել, նրանց հիշատակը պատվով չենք պահել և ոչ միայն կորսված հայրենիքը չենք վերադարձրել, այլև եղածի մի մասն էլ դավադրաբար թուրքին ենք հանձնել, մեր նախնիներին ցեղասպանողների՝ թուրքի հետ էլ սիրախաղ ենք տալիս։ Իսկ շատ ավելի լավ կլիներ, եթե երկու-երեք օր Ծիծեռնակաբերդ բարձրացող բազմահազարանոց թափորն իր էներգիան ու ռեսուրսը նախ և առաջ ծախսեր երկիրն այս օրհասական վիճակից դուրս բերելու և սպասվող աղետն ու ցեղասպանությունը կանխելու համար։ Եթե անկեղծ լինենք, Ծիծեռնակաբերդ այցելությունն էլ շատերի համար ձևամոլություն ու զբոսանք է դարձել։ Մինչդեռ պետք է մեր զոհերի համար վրեժ լուծեինք մեր հայրենասիրությամբ, մեր արժանապատվությամբ, համերաշխությամբ, հզոր բանակ ու տնտեսություն ունենալով, զարգացած կրթությամբ ու գիտությամբ, աշխարհաքաղաքական գործոն լինելով, մեր միջազգային կշռով ու հեղինակությամբ։

Հիմա դրանցից ո՛չ մեկն ունենք, ո՛չ մյուսը և հայտնվել ենք ծանրագույն վիճակում։ Հիմա այս վիճակով գնում ենք զոհերի հուշահամալիր, որ ի՞նչ ասենք, ասենք, որ ձեր ու մեր հայրենի՞քն ենք մաս-մաս թուրքին տալիս, որ ձեզ մորթողների հետ սիրախա՞ղ ենք տալիս։ Այսօր պայքարի փոխարեն անհասկանալիորեն նախընտրում ենք անգործությունն ու անտարբերությունը, արժանապատվության փոխարեն՝ նվաստացումը, ստրկությունն ու թրքահպատակությունը, ողջերի ու նոր ծնվողների փոխարեն՝ մեռածներին, ապրելու փոխարեն՝ ինքնաոչնչացումը։ Ներկայի ու ապագայի փոխարեն էլ անցյալն ենք ընտրում, որովհետև անցյալն անհոգ է, անցյալը չի պահանջում ջանքեր, զոհողություն, աշխատանք և մաքառում։ Սգալու ու մոմավառության հետ միասին պայքարել է պետք։ Ամեն մի հաջողության հիմքում ընկած են պայքարն ու աշխատանքը։ Հիմա ազգովի պետք է մեկ օրակարգ ունենաք, մեկ խնդիր դնենք մեր առաջ՝ հեռացնել այս ապազգային իշխանություններին։

Հրեաներն ու հույներն էլ են ցեղասպանվել, բայց չեն կորցրել ազգային արժանապատվությունը, պետական մտածողությունը, դիմադրողականությունը, պայքարելու ունակությունը, ձեռք չեն բերել չարդարացված հանդուրժողականություն ու ստրկամտություն։ Հրեաների պետականաշինության փորձը օրինակելի կարող է լինել շատերի համար։ Նրանք 1947թ. ձեռք բերեցին պետականություն ընդամենը 20 հազար քկմ տարածքի վրա, որի 70 տոկոսը անապատ էր ու քարեր, որտեղ չկար ո՛չ ջուր, ո՛չ օգտակար հանածոներ, չունեին բանակ և զենք։ Սակայն ընդամենը 76 տարվա ընթացքում բնակչության թիվը 450 հազարից հասցրեցին 9 միլիոնի, պետական բյուջեն՝ 100 միլիարդ ԱՄՆ դոլարի, ռազմական ծախսերը՝ 24 միլիարդի, իսկ գիտության վրա ծախսում են տարեկան 4,5 միլիարդ։ Իսրայելն աշխարհի առաջատարներից է տեխնոլոգիաների, գիտության, զենքի արտադրության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում։ Իսրայելի հետ աշխարհի հզորներն են հաշվի նստում։

Հունաստանն էլ Թուրքիայի հետ հարաբերություններում սկզբունքային ու արժանապատիվ կեցվածք է դրսևորում, բանակն է վերազինում ու հզորացնում: Չի կարող անցյալն ավելի կարևոր լինել ներկայից ու ապագայից, ձերբազատվել է պետք անցյալի բարդույթներից, անցյալն իրավունք չունի ղեկավարել մեր ներկան կամ ապագան, անցյալը ընդամենը պատմություն է: Իսկ մեր ներկան ու ապագան վտանգված են, վտանգված են հայի լինելիությունը, հայրենիքն ու պետականությունը։ «Կարոտով մի նայեք անցյալին: Այն երբեք չի վերադառնալու: Խելամտորեն օգտագործեք ներկան: Դա ձերն է: Առանց վախի և համարձակ սրտով գնացեք առաջ՝ դեպի մշուշոտ ապագա»,- գրել է 19-րդ դարի ամերիկացի պոետ Հենրի Լոնգֆելլոն:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել