Ոստիկանները ահաբեկչության վտանգի պատճառով Լիվերպուլի մի քանի կենտրոնական փողոց են փակել
INTERNATIONAL NEWSԱնգլիայի Լիվերպուլ քաղաքում ահաբեկչության վտանգի մասին հաղորդումից հետո ոստիկանները կենտրոնական մի քանի փողոց են փակել և տարհանել են մարդկանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լիվերպուլի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Լիվերպուլի իրավապահ մարմինների հաղորդագրության համաձայն` հակաահաբեկչական ուժերը և սակրավորների խմբերը դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, երբ հաղորդում է ստացվել վտանգավոր ծանրոցով անձի մասին: «Կասկածյալը գտնվում է շենքի ներսում: Ոստիկանները փորձում են կապ հաստատել նրա հետ` իրավիճակին անվտանգ լուծում տալու համար»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



