Ոստիկանները ահաբեկչության վտանգի պատճառով Լիվերպուլի մի քանի կենտրոնական փողոց են փակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնգլիայի Լիվերպուլ քաղաքում ահաբեկչության վտանգի մասին հաղորդումից հետո ոստիկանները կենտրոնական մի քանի փողոց են փակել և տարհանել են մարդկանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լիվերպուլի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Լիվերպուլի իրավապահ մարմինների հաղորդագրության համաձայն` հակաահաբեկչական ուժերը և սակրավորների խմբերը դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, երբ հաղորդում է ստացվել վտանգավոր ծանրոցով անձի մասին: «Կասկածյալը գտնվում է շենքի ներսում: Ոստիկանները փորձում են կապ հաստատել նրա հետ` իրավիճակին անվտանգ լուծում տալու համար»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



