Ռուսական օդուժը Սիրիայում սպանել է 1730 խաղաղ քաղաքացու
INTERNATIONAL NEWSАl Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 100 օրում Սիրիայում Ռուսաստանի իրականացրած գործողության ընթացքում սպանվել է 1730 խաղաղ քաղաքացի։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային դաշինքը։
Վերջինս ընդգծել է, որ զոհվածների թվում 135-ը երեխաներ են, իսկ 115-ը՝ կանայք։ Հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով ոչնչացվել են տասնյակ դպրոցներ, 29 հիվանդանոց, առողջապահական կենտրոններ և այլ ենթակառուցվածքներ։
100 օրում ռուսական կործանիչները Սիրիայում հասցրել են 12.000 ավիահարված։ Դրանց հետևանքով մոտ 500.000 մարդ դարձել է փախստական։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



