Ռուսական օդուժը Սիրիայում սպանել է 1730 խաղաղ քաղաքացու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆАl Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 100 օրում Սիրիայում Ռուսաստանի իրականացրած գործողության ընթացքում սպանվել է 1730 խաղաղ քաղաքացի։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային դաշինքը։
Վերջինս ընդգծել է, որ զոհվածների թվում 135-ը երեխաներ են, իսկ 115-ը՝ կանայք։ Հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով ոչնչացվել են տասնյակ դպրոցներ, 29 հիվանդանոց, առողջապահական կենտրոններ և այլ ենթակառուցվածքներ։
100 օրում ռուսական կործանիչները Սիրիայում հասցրել են 12.000 ավիահարված։ Դրանց հետևանքով մոտ 500.000 մարդ դարձել է փախստական։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



