Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ի զորու կլինե՞ն կամ կցանկանա՞ն Հայաստանի շահերից բխող որոշում ընդունել․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում ադրբեջանա-իրանական հարաբերությունները ծայրաստիճան լարվել են։ Ադրբեջանը նույնիսկ անցանկալի անձ հայտարարեց Իրանի դեսպանության 4 աշխատակցի, իսկ Բաքվում զբաղված են, այսպես կոչված, իրանական «լրտեսական ցանցի» բացահայտմամբ ու ճնշումներ են գործադրում Իրանի հետ կապեր ունեցող շիա հոգևորականների նկատմամբ։ Ադրբեջանում ընթացող քննարկումներում նաև թափ են հավաքում Իրանից Հարավային Ադրբեջանը պոկելու մասին խոսակցությունները։ Բնականաբար, դրանք Իրանը Հայաստանին կապող սահմանը կտրելու և պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու համատեքստում են։ Բայց Ադրբեջանը միայնակ չի գործում և ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը։

Միևնույն ժամանակ, հակաիրանական քաղաքականության համատեքստում պաշտոնական Բաքուն խորացնում է իր համագործակցությունն Իսրայելի հետ, ինչը նույնպես զայրացնում է Թեհրանին։ Քանի որ Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը ընդհանուր ճակատ են ձևավորել Իրանի ու Հայաստանի դեմ, ապա Թեհրանում ևս գիտակցում են Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում միասնական ձևաչափով հանդես գալու անհրաժեշտությունը։ Այլապես Հայաստանի տարածքն օկուպացնելուց ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելուց հետո տարածաշրջանային մակարդակում ուժերի բալանսը լիովին փոխվելու է, և Ադրբեջանն Իսրայելի, Թուրքիայի ու նաև Արևմուտքի հրահրմամբ արդեն անցնելու է Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների իրականացմանը։

Ուստի, պատահական չէ, որ Իրանը Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս, սակայն Հայաստանի կողմից դրանց արձագանքը դեռևս համարժեք չէ։ Օրինակ՝ անցյալ տարվա հոկտեմբերին Իրանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացեց, և Հայաստանն էլ հայտարարեց, թե մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Թավրիզում, բայց մինչ օրս բացումը տեղի չի ունեցել։ Ավելին՝ Իրանը Հայաստանի հետ փոխգործակցությունը տեսնում է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում։ Վերջերս Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել էր Թեհրան ու հանդիպում ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել էին տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։ Եվ ուշագրավ է, որ Շամխանին նշել է, թե «Հարավային Կովկասում աշխարհագրական ցանկացած փոփոխություն կստեղծի լարվածություն, որից կօգտվեն տարածաշրջանի անվտանգության և կայունության թշնամիները»: Նշենք, որ Շամխանին ակտիվորեն ներգրավված է վերջերս սկսված Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև մյուս արաբական երկրների հետ տարվող՝ համագործակցության խորացման գործընթացում, և հերթն արդեն հասել է Հայաստանի հետ ակտիվ աշխատանքներին։ Իրանական տարբեր հարթակների փոխանցմամբ և իրանական փորձագետների տվյալներով, Թեհրանն անվտանգության ոլորտի գլխավոր պաշտոնյաների հանդիպման ընթացքում հերթական անգամ, այս դեպքում՝ առավել բաց ու հստակ հայկական կողմին առաջարկել է կնքել ռազմաքաղաքական դաշինք, որը ենթադրում է համապատասխան փաստաթղթի ստորագրում։

Այստեղ հատկանշական է, որ այսպիսի առաջարկը փոխանցվում է կոնկրետ Արմեն Գրիգորյանի միջոցով, որը համարվում է արևմտյան կողմնորոշման կարկառուն ներկայացուցիչ և ՀՀ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության գլխավոր շահառուներից մեկը։ Այսպիսով, ստացվում է, որ իրանական կողմը փաստացի «վիլկայի» մեջ է դնում Արմեն Գրիգորյանին՝ կապված հստակ որոշումների և աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ։ Մյուս կողմից էլ այս առաջարկով Իրանը ցանկանում է լեգիտիմ իրավունք ստանալ՝ հնարավոր էսկալացիայի դեպքում միջամտելու և իր սահմանած կարմիր գծերի անցումը կանխելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու համար։ Բացի այդ, եթե նույնիսկ ռազմական բախման խնդիր էլ չլինի, ապա ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը Հայաստանի և Իրանի միջև կարող է հստակ ուղերձ փոխանցել առաջին հերթին Ադրբեջանին, ապա նաև Թուրքիային, որոնք իրենց համատեղ գործողությունները նույնպես պատկերացնում են դաշինքի մասին փաստաթղթի՝ «Շուշիի հռչակագրի» շրջանակներում։

Հայաստանի և Իրանի դաշինքի ձևավորման պարագայում Թուրքիան ու Ադրբեջանն արդեն հստակ կհասկանան, որ միջազգային իրավունքի շրջանակներում Իրանն իրավունք է վերապահում տարածաշրջանում իր կողմից սահմանված կարմիր գծերի հատումը թույլ չտալու համար։ Փաստացի, համապատասխան փաստաթղթի շրջանակում, երբ ձևակերպված կլինեն անվտանգության հետ կապված կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, համագործակցող պետությունների հարաբերությունները լիովին այլ հարթություն կտեղափոխվեն։ Միակ հարցն այստեղ այն է, թե ՀՀ իշխանությունները վերջապես ի զորու կլինե՞ն կամ կցանկանա՞ն Հայաստանի շահերին համապատասխան որոշում ընդունել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy