Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Մենք զբաղվում ենք պետական մեքենայում առկա ցանկացած թերությունով. Վովա Վարդանով

SOCIETY

Մարտի 21-ին տեղի ունեցավ Համպարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը: Միջոցառման ընթաքում թեմայի վերաբերյալ հարցեր ուղղեցինք Ողջ մնալու արվեստը (ՈՄԱ) ՀԿ նախագահ Վովա Վարդանովին:


-Պարո՛ն Վարդանով, ի՞նչ նպատակներ է իր առջև դրել «Ոգեզէն» հասարակական կազմակերպությունը և դրանք իրագործելու ո՞ր փուլում  է:


-Ցանկացած հասարակական կազմակերպություն զբաղված է պետության բացթողումները լրացնելով և չունի քաղաքական հավակնություններ: Երբ մարտական գործողությունների ժամանակ տեսնում ես, որ այս կամ այն հարցով պետությունն իրեն շատ անհաջողակի պես է պահել, ստիպված  միջամտում ես այդ գործողություններին:  2016թ-ից հետո տեսա, որ զինվորականների պատրաստվածությունը թույլ է, որի ապացույցները նկատելի եղան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Դրանից հետո ՈՄԱ-ն սկսեց ռազմականացված դասեր տալ: 2020թ-ի պատերազմը մեզ ասաց, որ հրամանատարական անձնակազմը կառավարման առումով թերացել է, անձնակազմի կառավարումը կորցրել է: Մեր անօդաչուները մարտի դաշտում լուրջ հաջողություններ չեն գրանցել, ուստի զբաղվում ենք նաև անօդաչուների խնդրով: Մենք զբաղվում ենք պետական մեքենայում առկա ցանկացած թերությունով:


-Ի՞նչ արդյունքներ ունեք:


-Իմ կարծիքով ոչ բավարար, բայց բոլորը գովում են: Օրինակ՝ գմբեթի համար մենք հավաքել ենք մոտավորապես 25 000 դոլար, բայց պատրաստ է մոտ 74 գմբեթ, որի ծախսը գերազանցում է 160 000 դոլարը: Հիմա դա լա՞վ արդյունք է, թե՞ վատ: Հայաստանում երկրորդ գծում գմբեթների քանակը պետք է լինի մի քանի հազար:


-Կխնդրեի բացատրել ի՞նչ է գմբեթը և ի՞նչ նշանակություն ունի:


-Գմբեթեը ժողովրդական ինժեներական կառույց է երկրորդ գծում, որն ապահովում է միջդիրքային անվտանգությունը: Երբ թշնամին դիրքերի արանքով ներս է թափանցում՝ հնարավորություն ունենալով ոչնչացնելու մեր կրակակետը, սա այն պատճառով է, որ գմբեթի նման կառույցներ չեն եղել: Ես գմբեթն անվանում եմ  ժողովրդական կրակակետ: ՊՆ-ի և պետության մասնակցությունն առհասարակ զրո է, մինուս: Մենք կառուցում ենք աշխարհազորայինների և բնակիչների համար, բայց դրանց մեծ մասը զբաղեցրել է զինված ուժերը:


-Ինչո՞ւ պետք է ֆինասավորման գործընթացում մասնակցություն ունենա ժողովուրդը:


-Գմբեթը թույլ չի տա, որ բնակավայրն ընկնի Հադրութի օրը, ստեղծում է էվակուացիայի հնարավորություն: 


-«Ոգեզէնի» մեկ տարվա աշխատանքն եք ամփոփում: Եթե մի քանի նախադասությամբ ներկայացնեք, ապա ի՞նչ արդյունքներ կան:


 -«Ոգեզէնը» ազգ-բանակ կոնցեպտի քաղաքականացված լինելու պատճառով նոր առաջացած անուն է: Երբ ազգ-բանակ կոնցեպտը սկսեց քաղաքական շահարկումների ենթարկվել,  ստեղծեցինք նոր անուն, որն իմաստայի առումով ավելի ընդգրկուն է: 


Իսկ «Ոգեզէնը» հասե՞լ է այդ ազգ-բանակ կոնցեպտին:


-Ո՛չ, դրան դեռ շատ կա: Դրա ցուցիչը, որ մեր ազգը բանակ չէ, այն է, որ սրճարաններում նստած երիտասարդներ կան մարտական գործողությունների ժամանակ, որ պետական կառույցների աշխատողները ժամը 18:00-ից հետո գնում են տուն և այլն: Սա խոսում է նրա մասին, որ ազգ-բանակ կոնցեպտը չկա: Մենք «շինարարություն ենք անում» և նոր հիմքերն ենք փորում:


-Իսկ ե՞րբ սույները  տեղադրված կհամարեք:


-Երբ կանանք ներգրավված կլինեն պարտադիր զինծառայության մեջ: Երբ աղջիկները չեն ամուսնանա այն տղաների հետ, ովքեր բանակում չեն ծառայել և իրենց մայրերի ետևում են պախկվել, այդ ժամանակ ազգ-բանակ կառուցելու շանսերը մեծանալու են: 

Աննա Ավետիսյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California