Ամանորի օրերին Շտապօգնությունը 5840 կանչ է սպասարկել
SOCIETYՄայրաքաղաքում Ամանորի օրերին Շտապօգնությունը սպասարկել է 5840 կանչ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նրանց փոխանցմամբ` տոնական բոլոր օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը, քաղաքապետի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում առավոտյան 10:00-ից մինչեւ 14:00-ն սահմանված է եղել հերթապահություն: 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2016-ի հունվարի 7-ը ներառյալ, պոլիկլինիկաներ է դիմել 915 քաղաքացի:
Շտապօգնության կողմից դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը ներառյալ սպասարկվել է 5840 կանչ: Նշենք, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` կանչերի թիվն այս տարի աննախադեպ է:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
FINTECH360 International Conference Held in Armenia
5
AraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy



