Ամանորի օրերին Շտապօգնությունը 5840 կանչ է սպասարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքում Ամանորի օրերին Շտապօգնությունը սպասարկել է 5840 կանչ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նրանց փոխանցմամբ` տոնական բոլոր օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը, քաղաքապետի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում առավոտյան 10:00-ից մինչեւ 14:00-ն սահմանված է եղել հերթապահություն: 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2016-ի հունվարի 7-ը ներառյալ, պոլիկլինիկաներ է դիմել 915 քաղաքացի:
Շտապօգնության կողմից դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը ներառյալ սպասարկվել է 5840 կանչ: Նշենք, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` կանչերի թիվն այս տարի աննախադեպ է:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



