Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Գարիկը միշտ պահում էր իր խոստումները, սպասում եմ, որ տանս դուռը կբացի ու ներս կմտնի». 18-ամյա Գարիկը փրկել է ընկերների կյանքը և անմահացել Սանասարում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Գարիկը ծնվել է 2002 թ. Երևանում: Մանկությունն ու պատանեկությունն անցել են մայրաքաղաքում: Մայրիկի խոսքով՝ Գարիկը բարի ու խելացի երեխա էր: «Միասին էինք ապրում, հիմա մենակ եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլ յան ու շարունակում. «Մանկության տարիներից Գարիկը շատ աշխույժ երեխա էր, ընկերասեր, մեծերին հարգող, թույլերին պաշտպանող: Սիրում ու հարգում էր իր դասընկերներին և ուսուցիչներին»։ Գարիկ Ստեփանյանը սովորել է Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում:

«Շատ սիրում էր Հայոց պատմություն առարկան, միշտ կարդում էր, զուգահեռներ տանում մեր ժամանակների հետ, հայրենիքի մասին շատ էինք զրուցում: Երբեմն իրեն առաջարկում էի արտերկիր տեղափոխվել, բայց միշտ մերժում էր՝ մա՛մ, այստեղ եմ ծնվել, ապրել, մեծացել, ու իմ կյանքն էլ Հայաստանում եմ շարունակելու, արտերկրի անուն չտաս»,-նշում է զրուցակիցս:

Մասնագիտական հետաքրքրությունները որդուն դեպի ծրագրավորում տարան, դպրոցից հետո ուսումը շարունակեց քոլեջում: Այն ավարտելուց հետո 2020 թ. հուլիսի 2-ին զորակոչվեց բանակ: Գարիկի ծառայությունն անցնում էր Արմավիրի մարզում: Մայրիկն ասում է՝ այնքան էր ուրախացել, որ իրեն քիչ թե շատ մոտ է լինելու, բայց 44-օրյա պատերազմն ամեն ինչ փոխեց: Գարիկը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Օրեր անց նրան տեղափոխում են Արցախ, ավելի կոնկրետ՝ Սանասար (Կուբաթլու): «Զանգեց՝ մա՛մ ջան, ինձ տանում են Սիսիան, ինձ ճիշտը չասաց: Գնացի Սիսիան, որ հանդիպեմ տղայիս, բայց ինձ ասացին, որ երեխուս տարել են Գորիս: Պատերազմի օրերին Սիսիանից հետո գնացի Գորիս: Ուր ասում էին, այնտեղ գնում էի:

Յոթ օր տղայիս ձայնը չեմ լսել: Վերադարձա Սիսիան, մի գեներալ էր, խնդրեցի իրեն՝ միակ տղաս է, մի քանի օր է՝ ձայնը չեմ լսել, գոնե մեկ անգամ ձայնը լսեմ, որ հանգիստ լինեմ: Ասաց՝ գնացեք, վաղն առավոտյան ձեր տղայի ձայնը կլսեք: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամը 08:20 տղաս զանգահարեց՝ «մա՛մ ջան, ինչի՞ ես խառնվել իրար, ամեն ինչ նորմալ է, մե՛րս, դուխով, դու հզոր տղա ես մեծացրել»: Իսկ հոկտեմբերի 25-ին զոհվեց Կուբաթլուում»:

Երբ ամիսների ընթացքում տղաների մասին նյութեր ես պատրաստում, լսում ես անհավատալին, դադարում հավատալ պատահականություններին, քեզ թվում է, որ արդեն քար ես դարձել, բայց ամեն տղայի պատմությունն ապացուցում է, որ բանական մարդը քարսիրտ դառնալ ուղղակի չի կարող: Մայրիկը Գարիկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 24-ին, իսկ հաջորդ օրը որդին փրկել է իր ծառայակից ընկերների կյանքը, չի ենթարկվել հրամանատարի նահանջ հրամանին, հրամանատարին, որի հետ նույն ազգանունն են ունեցել, ասել է՝ Ստեփանյա՛ն, դուք զորքին իջեցրեք, ես ձեր թիկունքը կպահեմ, չեմ նահանջի: Գարիկը պատասխանատու էր ПК զենքի համար, գնդացրորդ էր:

Գարիկը փրկել է 120 տղայի կյանք, իսկ ինքը զոհվել է դիպուկահարի կրակոցից: Մայրիկը ծանոթացել և շփվում է փրկված տղաների ընտանիքների հետ, ի դեպ, համարձակությունս չներեց հարցնելու, թե քանի՞սն են ողջ մնացել պատերազմից հետո: Մայրիկի խոսքով, հրամանատարն է հենց հաջորդ օրը զանգահարում իր եղբորը և ասում, որ Գարիկը զոհվել է: «Բայց այդ ժամանակ չկարողացանք իրեն Կուբաթլուից բերել, քանի որ այդ տարածքներն արդեն թշնամու ձեռքում էին: Դեկտեմբերի 19-ին նոր միայն գտանք տղայիս, 21-ին հուղարկավորեցինք»:

Ի՞նչն է ուժ տալիս մայրիկին շարունակելու ապրել, նա պատերազմում կորցրել է իր ամենաթանկը, իր միակ որդուն, չի կարող անգամ սփոփանք գտնել մյուս երեխաների մեջ: Գարիկը միակն էր, Գարիկը վերադառնալու էր ծառայությունից և թիկունք դառնար իր մայրիկին, բայց նախընտրեց պահել իր ընկերների թիկունքը: «Ես գիտեմ, թե հիմա դուռը բացելու է ու ներս մտնի, ինձ այդ միտքն է ուժ տալիս: Ես առանց իրեն չեմ կարողանում: Սպասում եմ, որ ինքը կգա, ասում էր, որ գալու է: Մի փոքրիկ շունիկ ունի, երբ պետք է զորակոչվեր բանակ, ասաց՝ մա՛մ, կպահես իրեն, մինչև գամ, խոսք եմ տալիս, որ կգամ: Ինքը միշտ պահում էր իր խոստումները, հիմա էլ՝ ամեն օր ու վայրկյան շարունակում եմ սպասել, որ մի օր տանս դուռը կբացվի, ու Գարիկս տուն կմտնի: Անտանելի ծանր է միայնակ, առանց Գարիկի»:

Հ. Գ. - Գարիկ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Մի շարք պարգևներ ու մեդալներ ունի տարբեր ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում: Այն զորամասում, որտեղ Գարիկը հասցրեց ծառայել ընդամենը երկու ամիս, նա իր անկյունն ունի, խաչքարը, ծառատունկ է կազմակերպվել՝ ի հիշատակ ընկերների կյանքը փրկած 18-ամյա զինծառայողի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference