Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գարիկը միշտ պահում էր իր խոստումները, սպասում եմ, որ տանս դուռը կբացի ու ներս կմտնի». 18-ամյա Գարիկը փրկել է ընկերների կյանքը և անմահացել Սանասարում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գարիկը ծնվել է 2002 թ. Երևանում: Մանկությունն ու պատանեկությունն անցել են մայրաքաղաքում: Մայրիկի խոսքով՝ Գարիկը բարի ու խելացի երեխա էր: «Միասին էինք ապրում, հիմա մենակ եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլ յան ու շարունակում. «Մանկության տարիներից Գարիկը շատ աշխույժ երեխա էր, ընկերասեր, մեծերին հարգող, թույլերին պաշտպանող: Սիրում ու հարգում էր իր դասընկերներին և ուսուցիչներին»։ Գարիկ Ստեփանյանը սովորել է Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում:

«Շատ սիրում էր Հայոց պատմություն առարկան, միշտ կարդում էր, զուգահեռներ տանում մեր ժամանակների հետ, հայրենիքի մասին շատ էինք զրուցում: Երբեմն իրեն առաջարկում էի արտերկիր տեղափոխվել, բայց միշտ մերժում էր՝ մա՛մ, այստեղ եմ ծնվել, ապրել, մեծացել, ու իմ կյանքն էլ Հայաստանում եմ շարունակելու, արտերկրի անուն չտաս»,-նշում է զրուցակիցս:

Մասնագիտական հետաքրքրությունները որդուն դեպի ծրագրավորում տարան, դպրոցից հետո ուսումը շարունակեց քոլեջում: Այն ավարտելուց հետո 2020 թ. հուլիսի 2-ին զորակոչվեց բանակ: Գարիկի ծառայությունն անցնում էր Արմավիրի մարզում: Մայրիկն ասում է՝ այնքան էր ուրախացել, որ իրեն քիչ թե շատ մոտ է լինելու, բայց 44-օրյա պատերազմն ամեն ինչ փոխեց: Գարիկը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Օրեր անց նրան տեղափոխում են Արցախ, ավելի կոնկրետ՝ Սանասար (Կուբաթլու): «Զանգեց՝ մա՛մ ջան, ինձ տանում են Սիսիան, ինձ ճիշտը չասաց: Գնացի Սիսիան, որ հանդիպեմ տղայիս, բայց ինձ ասացին, որ երեխուս տարել են Գորիս: Պատերազմի օրերին Սիսիանից հետո գնացի Գորիս: Ուր ասում էին, այնտեղ գնում էի:

Յոթ օր տղայիս ձայնը չեմ լսել: Վերադարձա Սիսիան, մի գեներալ էր, խնդրեցի իրեն՝ միակ տղաս է, մի քանի օր է՝ ձայնը չեմ լսել, գոնե մեկ անգամ ձայնը լսեմ, որ հանգիստ լինեմ: Ասաց՝ գնացեք, վաղն առավոտյան ձեր տղայի ձայնը կլսեք: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամը 08:20 տղաս զանգահարեց՝ «մա՛մ ջան, ինչի՞ ես խառնվել իրար, ամեն ինչ նորմալ է, մե՛րս, դուխով, դու հզոր տղա ես մեծացրել»: Իսկ հոկտեմբերի 25-ին զոհվեց Կուբաթլուում»:

Երբ ամիսների ընթացքում տղաների մասին նյութեր ես պատրաստում, լսում ես անհավատալին, դադարում հավատալ պատահականություններին, քեզ թվում է, որ արդեն քար ես դարձել, բայց ամեն տղայի պատմությունն ապացուցում է, որ բանական մարդը քարսիրտ դառնալ ուղղակի չի կարող: Մայրիկը Գարիկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 24-ին, իսկ հաջորդ օրը որդին փրկել է իր ծառայակից ընկերների կյանքը, չի ենթարկվել հրամանատարի նահանջ հրամանին, հրամանատարին, որի հետ նույն ազգանունն են ունեցել, ասել է՝ Ստեփանյա՛ն, դուք զորքին իջեցրեք, ես ձեր թիկունքը կպահեմ, չեմ նահանջի: Գարիկը պատասխանատու էր ПК զենքի համար, գնդացրորդ էր:

Գարիկը փրկել է 120 տղայի կյանք, իսկ ինքը զոհվել է դիպուկահարի կրակոցից: Մայրիկը ծանոթացել և շփվում է փրկված տղաների ընտանիքների հետ, ի դեպ, համարձակությունս չներեց հարցնելու, թե քանի՞սն են ողջ մնացել պատերազմից հետո: Մայրիկի խոսքով, հրամանատարն է հենց հաջորդ օրը զանգահարում իր եղբորը և ասում, որ Գարիկը զոհվել է: «Բայց այդ ժամանակ չկարողացանք իրեն Կուբաթլուից բերել, քանի որ այդ տարածքներն արդեն թշնամու ձեռքում էին: Դեկտեմբերի 19-ին նոր միայն գտանք տղայիս, 21-ին հուղարկավորեցինք»:

Ի՞նչն է ուժ տալիս մայրիկին շարունակելու ապրել, նա պատերազմում կորցրել է իր ամենաթանկը, իր միակ որդուն, չի կարող անգամ սփոփանք գտնել մյուս երեխաների մեջ: Գարիկը միակն էր, Գարիկը վերադառնալու էր ծառայությունից և թիկունք դառնար իր մայրիկին, բայց նախընտրեց պահել իր ընկերների թիկունքը: «Ես գիտեմ, թե հիմա դուռը բացելու է ու ներս մտնի, ինձ այդ միտքն է ուժ տալիս: Ես առանց իրեն չեմ կարողանում: Սպասում եմ, որ ինքը կգա, ասում էր, որ գալու է: Մի փոքրիկ շունիկ ունի, երբ պետք է զորակոչվեր բանակ, ասաց՝ մա՛մ, կպահես իրեն, մինչև գամ, խոսք եմ տալիս, որ կգամ: Ինքը միշտ պահում էր իր խոստումները, հիմա էլ՝ ամեն օր ու վայրկյան շարունակում եմ սպասել, որ մի օր տանս դուռը կբացվի, ու Գարիկս տուն կմտնի: Անտանելի ծանր է միայնակ, առանց Գարիկի»:

Հ. Գ. - Գարիկ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Մի շարք պարգևներ ու մեդալներ ունի տարբեր ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում: Այն զորամասում, որտեղ Գարիկը հասցրեց ծառայել ընդամենը երկու ամիս, նա իր անկյունն ունի, խաչքարը, ծառատունկ է կազմակերպվել՝ ի հիշատակ ընկերների կյանքը փրկած 18-ամյա զինծառայողի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասին