Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Կարևորը էներգակիրներն են, մնացած ամեն ինչը երկրորդական է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուկրաինական պատերազմը համաշխարհային մակարդակով փոփոխությունների պատճառ է դարձել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը և Ուկրաինան առանցքային դերակատարություն ունեն համաշխարհային տնտեսության մեջ հումքի մատակարարման շղթաներում։ Իսկ Արևմուտք - Ռուսաստան դիմակայությունն իր հետ նոր ռիսկեր է ավելացնում։ Առաջին հերթին այն վերաբերում է Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ հայտարարված տնտեսական պատերազմին։ Ռուսաստանն ընդհանրապես ամենաշատ սանկցիաների ենթարկված պետությունն է։ Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունների մեկնարկից հետո ավելի քան 11 հազար սահմանափակումներ են դրվել ռուս անհատների, ընկերությունների, ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ։

Թեև նման սահմանափակումների մեծ թիվը իսկապես տպավորիչ է, սակայն այդ «դժոխային պատժամիջոցները» մինչ այժմ այնքան դժոխքի չեն հասցրել Ռուսաստանին, ինչպես ի սկզբանե սպասվում էր: Իսկ երբ Ռուսաստանի արտարժութային պահուստների գրեթե կեսը՝ շուրջ 640 մլրդ դոլար, սառեցվեց, շատ էր խոսվում այն մասին, որ շուտով Ռուսաստանը դեֆոլտի մեջ է հայտնվելու և ընդունակ չի լինելու իր պարտքը սպասարկել, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ Բացի այդ, ընդհանուր առմամբ, ռուսական տնտեսության վերաբերյալ ապոկալիպտիկ կանխատեսումներն իրականություն չդարձան։ Իսկ ներկայում համեմատականության մեջ Ռուսաստանի տնտեսական դրությունն ավելի բարվոք է, քան Եվրոպական մի շարք երկրների, որոնք լուրջ տնտեսական դժվարությունների առաջ են կանգնել։

Պատճառն այն է, որ ներկա տնտեսական փոխկապակցվածության պայմաններում նույն Արևմուտքը հետևողական չէ իր կողմից սահմանված պատժամիջոցներին, կամ հատուկ դրանցում սողանցքներ է թողնվում՝ մի շարք ուղղություններով շարունակելով օգտվել ռուսական մատակարարումներից։ Օրինակ՝ մինչ այժմ Եվրոպան շարունակում է գազ գնել Ռուսաստանից՝ չնայած «Հյուսիսային հոսք» գազատարը լիովին դադարեցրել է աշխատանքը։ Որքան էլ զարմանալի թվա, բայց ռուսական գազի մատակարարումը շարունակվում է հենց Ուկրաինայի տարածքով։ Փաստացի ստացվում է, որ Ուկրաինայում ինտենսիվ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ երկիրն ավերակների է վերածվում, բայց Եվրոպան Ուկրաինայի տարածքով անխափան կերպով ռուսական գազ է ստանում։ Ու որևէ մեկի մտքով չի անցնում վնասել գազատարը, ինչպես եղավ «Հյուսիսային հոսքի» դեպքում։

Եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց համար սկզբունքային հարց է, որ Ռուսաստանը չկարողանա ֆինանսավորել պատերազմը, և ամեն ինչ անելու են դրա համար, բայց մյուս կողմից էլ շարունակում են մեծ գումարներ վճարել Ռուսաստանին։ Չնայած պատերազմին և պատժամիջոցներին, որոշ ուղղություններով եվրոպական երկրներն անգամ մեծացնում են առևտուրը Ռուսաստանի հետ։ Մյուս կողմից էլ՝ եվրոպացիները միջնորդավորված կերպով են գնում ռուսական էներգակիրները, այն էլ՝ ավելի թանկ գներով, քան կարող էին ստանալ միանգամից Ռուսաստանից։ Օրինակ՝ Չինաստանը մեծ քանակությամբ հեղուկ գազ է գնում Ռուսաստանից, որը հետո վերավաճառում է եվրոպական երկրներին։ Իսկ Հնդկաստանը զեղչված գնով ռուսական նավթ է գնում, իսկ վերամշակումից հետո ավելի թանկ գնով վերավաճառում է Եվրոպայում։ Ու այս ամենով հանդերձ Եվրոպան ցանկանում է էներգակիրների մատակարարման համար Ռուսաստանին այլընտրանքներ գտնել։

Իսկ այդ ուղղություններից մեկն էլ Ադրբեջանն է, որի հետ ԵՄ-ն գազային համաձայնագիր է կնքել, ինչի համաձայն, Բաքուն պետք է կրկնապատկի դեպի Եվրոպա գազի մատակարարումները։ Իսկ ադրբեջանական գազի մատակարարումների ավելացման պայմաններում Ռուսաստանը մեծացնում է ռուսական գազի մատակարարումները դեպի Ադրբեջան։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ նույն ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ չի հայտնվում եվրոպական շուկայում։ Բայց եվրոպացիները ոչ միայն լռում են այս մասին, այլև աչք են փակում Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրագործած հանցագործությունների վրա։ Իսկ երկակի չափորոշիչների կիրառումն էլ ավելի է ոգևորում Բաքվին։

Ավելին, եվրոպացիներին շահագրգռելու համար Բաքվից և Անկարայից այնպիսի հայտարարություններ են հնչում, թե տարբեր էներգետիկ նախագծեր են անցնելու հենց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով»։ Իսկ այն, որ Ադրբեջանը հիմք է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի, ցույց են տալիս նաև տարբեր լրատվամիջոցներում հրապարակվող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկությունները։ Դրանցից մեկն էլ այն մասին էր, թե իբր Ռուսաստանը Հայաստանի ձեռքով հարձակում է նախապատրաստում ադրբեջանական խողովակաշարերի վրա։ Այսպիսով, տեսնելով, որ գազի համար իր հանցագործությունները կարող են անտեսվել, Բաքուն ձգտում է Արևմուտքի աչքում լեգիտիմացնել իր նոր ագրեսիան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive