Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարևորը էներգակիրներն են, մնացած ամեն ինչը երկրորդական է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուկրաինական պատերազմը համաշխարհային մակարդակով փոփոխությունների պատճառ է դարձել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը և Ուկրաինան առանցքային դերակատարություն ունեն համաշխարհային տնտեսության մեջ հումքի մատակարարման շղթաներում։ Իսկ Արևմուտք - Ռուսաստան դիմակայությունն իր հետ նոր ռիսկեր է ավելացնում։ Առաջին հերթին այն վերաբերում է Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ հայտարարված տնտեսական պատերազմին։ Ռուսաստանն ընդհանրապես ամենաշատ սանկցիաների ենթարկված պետությունն է։ Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունների մեկնարկից հետո ավելի քան 11 հազար սահմանափակումներ են դրվել ռուս անհատների, ընկերությունների, ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ։

Թեև նման սահմանափակումների մեծ թիվը իսկապես տպավորիչ է, սակայն այդ «դժոխային պատժամիջոցները» մինչ այժմ այնքան դժոխքի չեն հասցրել Ռուսաստանին, ինչպես ի սկզբանե սպասվում էր: Իսկ երբ Ռուսաստանի արտարժութային պահուստների գրեթե կեսը՝ շուրջ 640 մլրդ դոլար, սառեցվեց, շատ էր խոսվում այն մասին, որ շուտով Ռուսաստանը դեֆոլտի մեջ է հայտնվելու և ընդունակ չի լինելու իր պարտքը սպասարկել, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ Բացի այդ, ընդհանուր առմամբ, ռուսական տնտեսության վերաբերյալ ապոկալիպտիկ կանխատեսումներն իրականություն չդարձան։ Իսկ ներկայում համեմատականության մեջ Ռուսաստանի տնտեսական դրությունն ավելի բարվոք է, քան Եվրոպական մի շարք երկրների, որոնք լուրջ տնտեսական դժվարությունների առաջ են կանգնել։

Պատճառն այն է, որ ներկա տնտեսական փոխկապակցվածության պայմաններում նույն Արևմուտքը հետևողական չէ իր կողմից սահմանված պատժամիջոցներին, կամ հատուկ դրանցում սողանցքներ է թողնվում՝ մի շարք ուղղություններով շարունակելով օգտվել ռուսական մատակարարումներից։ Օրինակ՝ մինչ այժմ Եվրոպան շարունակում է գազ գնել Ռուսաստանից՝ չնայած «Հյուսիսային հոսք» գազատարը լիովին դադարեցրել է աշխատանքը։ Որքան էլ զարմանալի թվա, բայց ռուսական գազի մատակարարումը շարունակվում է հենց Ուկրաինայի տարածքով։ Փաստացի ստացվում է, որ Ուկրաինայում ինտենսիվ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ երկիրն ավերակների է վերածվում, բայց Եվրոպան Ուկրաինայի տարածքով անխափան կերպով ռուսական գազ է ստանում։ Ու որևէ մեկի մտքով չի անցնում վնասել գազատարը, ինչպես եղավ «Հյուսիսային հոսքի» դեպքում։

Եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց համար սկզբունքային հարց է, որ Ռուսաստանը չկարողանա ֆինանսավորել պատերազմը, և ամեն ինչ անելու են դրա համար, բայց մյուս կողմից էլ շարունակում են մեծ գումարներ վճարել Ռուսաստանին։ Չնայած պատերազմին և պատժամիջոցներին, որոշ ուղղություններով եվրոպական երկրներն անգամ մեծացնում են առևտուրը Ռուսաստանի հետ։ Մյուս կողմից էլ՝ եվրոպացիները միջնորդավորված կերպով են գնում ռուսական էներգակիրները, այն էլ՝ ավելի թանկ գներով, քան կարող էին ստանալ միանգամից Ռուսաստանից։ Օրինակ՝ Չինաստանը մեծ քանակությամբ հեղուկ գազ է գնում Ռուսաստանից, որը հետո վերավաճառում է եվրոպական երկրներին։ Իսկ Հնդկաստանը զեղչված գնով ռուսական նավթ է գնում, իսկ վերամշակումից հետո ավելի թանկ գնով վերավաճառում է Եվրոպայում։ Ու այս ամենով հանդերձ Եվրոպան ցանկանում է էներգակիրների մատակարարման համար Ռուսաստանին այլընտրանքներ գտնել։

Իսկ այդ ուղղություններից մեկն էլ Ադրբեջանն է, որի հետ ԵՄ-ն գազային համաձայնագիր է կնքել, ինչի համաձայն, Բաքուն պետք է կրկնապատկի դեպի Եվրոպա գազի մատակարարումները։ Իսկ ադրբեջանական գազի մատակարարումների ավելացման պայմաններում Ռուսաստանը մեծացնում է ռուսական գազի մատակարարումները դեպի Ադրբեջան։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ նույն ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ չի հայտնվում եվրոպական շուկայում։ Բայց եվրոպացիները ոչ միայն լռում են այս մասին, այլև աչք են փակում Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրագործած հանցագործությունների վրա։ Իսկ երկակի չափորոշիչների կիրառումն էլ ավելի է ոգևորում Բաքվին։

Ավելին, եվրոպացիներին շահագրգռելու համար Բաքվից և Անկարայից այնպիսի հայտարարություններ են հնչում, թե տարբեր էներգետիկ նախագծեր են անցնելու հենց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով»։ Իսկ այն, որ Ադրբեջանը հիմք է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի, ցույց են տալիս նաև տարբեր լրատվամիջոցներում հրապարակվող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկությունները։ Դրանցից մեկն էլ այն մասին էր, թե իբր Ռուսաստանը Հայաստանի ձեռքով հարձակում է նախապատրաստում ադրբեջանական խողովակաշարերի վրա։ Այսպիսով, տեսնելով, որ գազի համար իր հանցագործությունները կարող են անտեսվել, Բաքուն ձգտում է Արևմուտքի աչքում լեգիտիմացնել իր նոր ագրեսիան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ