Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


«Ամենուր ելույթ եմ ունենում իմ պատմական հայրենիքի դրոշի ներքո». ավտոարշավորդ Արթուր Գորոյանն իր գլխավոր նպատակներից մեկը համարում է սպորտի հանրայնացումը

SOCIETY

Հունվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը, որի առաջատարը հայազգի արշավորդ Արթուր Գորոյանն է։ Նա իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ հասել եզրագծին ու հաղթանակ տոնել։ Ոչ մեկ անգամ ԶԼՄ-ների հետ զրույցներում Գորոյանն ասել էր, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը։ «Իմ դրոշը հայկականն է»,-ասել էր նա:

Հաղթանակից հետո Արթուր Գորոյանը ժամանել է Հայաստան և հայ մարզասերների ու լրագրողների հետ կիսվում է ձեռքբերումների և ծրագրերի մասին՝ իհարկե, այդ ընթացքում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներից շնորհավորանքներ ստանալով:

Արթուր Գորոյանը ծնունդով Ջավախքից է, բայց կարիերան սկսել և շարունակել է Ռուսաստանի Դաշնությունում և Գերմանիայում: Զրույց-հանդիպման մեկնարկին նախ ասում է` տանը մեր լեզուն հայերենն է եղել, բայց տեխնիկական տարբեր նրբությունների, ինչպես նաև իմ մարզաձևի մասին խոսելիս կնախընտրեի մանրամասնությունները փոխանցել ռուսերենով` սխալվելու հավանականությունը բացառելու համար: «Սպորտով զբաղվում եմ ավելի քան 10 տարի: Հիմնականում մասնակցում եմ մրցումների Գերմանիայում, դրանք կոչվում են դիմացկունության մրցումներ: Թերևս չեմ սխալվի, եթե ասեմ, որ Գերմանիայում ամենալավ, բայց միևնույն ժամանակ ամենավտանգավոր մրցուղին է»,-ասում է Գորոյանը:

Նրա խոսքով, որպես մարզիկ իր գլխավոր նպատակն այն է, որ հասարակության մեծ մասը զբաղվի սպորտով, իհարկե, հատկապես երիտասարդները: «Նրանք պետք է հեռու մնան ալկոհոլից, թմրանյութերից և ծխախոտից: Սպորտի հանրայնացումը յուրաքանչյուր մարզիկի գլխավոր նպատակն է, անկախ նրանից՝ նա զբաղվում է, ասենք, ըմբշամարտով, բռնցքամարտով, թե ավտոարշավորդ է, ինչպես ես: Կարևոր է նաև, որ Հայաստանի մասին իմանան ամբողջ աշխարհում` նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս: Գերմանիայում մինչև օրս ես միակ հայ ավտոարշավորդն եմ: Այնտեղ ցուցակի առաջին հորիզոնականում միշտ իմ անուն-ազգանունն է: Կցանկանայի, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայ մարզիկներն օրինակ վերցնեին իմ որոշումից, ստանային հայկական արտոնագիր: Սա մեծապես կնպաստեր Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելուն: Այս վերջին մրցավազքը, որը տեղի ունեցավ Աբու Դաբիում, նույնպես այդ նպատակն էր հետապնդում: Այս ասուլիս-հանդիպումը միտված է նրան, որ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր սպորտսմենները հայկական արտոնագիր ստանան և տարբեր մրցումների ժամանակ ներկայացնեն Հայաստանը»,-նշում է Գորոյանը:

Ավտոարշավորդն ընդգծում է` ընտանիքն ապրում է Ռուսաստանում, ինքը լինում է տարբեր երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա: «Մրցարշավների մասնակցելու համար տարբեր երկրներ եմ մեկնում, ավելի հաճախ Գերմանիա, ավելի քիչ` Իտալիա, Ֆրանսիա, Աբու Դաբի: Եթե հիմա ինձ հարցնեն, թե որտեղ ես ապրում, այդ հարցին պատասխանել չեմ կարող: Որպես մարզիկ` բնակության վայր կարծես չունենամ, բայց ամենուր ելույթ եմ ունենում իմ պատմական հայրենիքի` Հայաստանի դրոշի ներքո, և այստեղ ես ինձ տանն եմ զգում»,-եզրափակում է նա:

Լուսինե Առաքելյան

The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026