Մեկնարկեց ձմեռային զորակոչը
SOCIETYԱյսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկել է տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ:
Էջմիածնի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են՝ միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով և ծաղկեդրմամբ:
Օրհնության կարգ է կատարել թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:
Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան են մեկնել բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



