Մեկնարկեց ձմեռային զորակոչը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկել է տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ:
Էջմիածնի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են՝ միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով և ծաղկեդրմամբ:
Օրհնության կարգ է կատարել թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:
Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան են մեկնել բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



