Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Արամ Ա կաթողիկոսը նշել է 2016-ի համահայկական չորս առաջնահերթությունները

SOCIETY

Նոր տարին հաշվետվության ու միաժամանակ՝ մեր կյանքի առաջիկա հանգրվանը ծրագրելու եւ առաջնահերթությունները ճշտելու առիթ է: Այս մասին Ամնորի եւ Սուրբ ծննդյան ռթիվ իր ուղերձում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ ընդգծելով 2016-ի համահայկական 4 առաջնահերթությունները։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր անհրաժեշտ է, որ ճշտենք բացվող նոր տարվա ընթացքում մեր ազգի առաջնահերթությունները, որոնք մեր հայեցողությամբ մեր հավաքական կյանքի մեջ պետք է առանցքային տեղ գրավեն: Այս հայեցակետով, մենք ուզում ենք հակիրճ կերպով մատնանշել չորս բնագավառներ.

Ա) 2015 տարին հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ վստահաբար պիտի արձանագրվի իբրեւ մեր պահանջատիրական պայքարի մեջ հատկանշական իրագործումներ արձանագրած տարի: Անցած տարվա ընթացքում միասնակամ ոգով ու ամուր վճռականությամբ ո՛չ միայն արժանի հարգանքով նշեցինք Հայոց ցեղասպանության 100-ամյակը, ո՛չ միայն մեր 1,5 մլն նահատակները սրբադասեցինք, այլ նաեւ մեր ազգի պայծառ ապագայի նկատմամբ մեր հավատքը ավելի՛ խորացրինք ու մեր պահանջատիրական կամքն ավելի՛ պրկեցինք:

Ի՞նչ պետք է անենք 100-ամյակից հետո։ Ճի՛շտ է, 100-ամյակն իբրեւ թվական անցյալին է պատկանում այլեւս, սակայն 100-ամյակից եկող ոգին, հավատքը, կամքը, հանձնառությունն ի խնդիր մեր ժողովրդի արդար իրավունքների վերատիրացման, պետք է շարունակվեն նոր մղումով, ավելի լայն տարողությամբ ու միշտ միասնական ճիգով: Հեռու ամեն տեսակ ձեւական ու քարոզչական մոտեցումներից, հայ ժողովրդի արդար դատի հետապնդումը պետք է նախ եւ առաջ դրվի ավելի կազմակերպված հունի մէջ՝ ներկա աշխարհաքաղաքական իրականություններին համահունչ ռազմավարական ու մարտավարական նոր մոտեցումների որդեգրումով:

Եւ երկրորդ, անհրաժեշտ է մեր պահանջատիրությունը իրավական ընթացքի մեջ դնել՝ միջազգային օրենքի տվյալների լույսի տակ, ուսումնասիրված ու ծրագրված կերպով: Եթե այս աշխատանքին չլծվենք, 100-ամեակի ստեղծած ոգեւորությունը, ինչպես նաեւ միջազգային համայնքի մոտ մեր դատի նկատմամբ առաջացած հետաքրքրությունը շուտով պիտի նվաղի:

Բ) 2016 տարին 25-ամյակն է Հայաստանի երկրորդ անկախության հռչակման: Այս կարճ ժամանակահատվածում հայրենի մեր ժողովրդի, ինչպես նաեւ բարեկամ երկրների եւ Սփյեւռքի կողմից հսկա գործ է կատարվել թե՛ Հայաստանի մեջ եւ թե Հայաստանի համար: Արդարեւ, տնտեսության զարգացումը, արտաքին հարաբերությունների մշակումը, միջազգային կապերի հաստատումը, Հայաստանի բանակի կազմակերպումը, Ղարաբաղի վերակազմակերպումն ու ինքնապաշտպանության ամրացումը եւ այլ բազմաթիվ նախաձեռնություններ մեծապես նպաստեցին Հայաստանի Հանրապետութհան պետական կառույցների ամրացման: Սակայն, կատարված իրագործումներին առընթեր, պետք է իրապաշտ մոտեցումով նաեւ քաջությունն ու իմաստությունը ունենանք թերացումները ճիշտ տեսնելու ու դրանք անկեղծորեն մատնանշելու: Այս ծիրին մեջ՝ արտագաղթը մեր հայրենիքի գոյության ու հարատեւության կռվաններին ուղղված մեծագույն հարվածն է, եւ մեր ազգի մարմնի վրա կոտտացող սարսափազդու վերք, իսկ Հայաստանի տնտեսության վատառողջ վիճակը, ինչպես նաեւ մեր ժողովրդի կյանքում բարոյական ու ոգեղեն արժեքների լուսանցքայնացումը արդեն լուրջ մտահոգություններ են: Այս վերքերի դարմանումը հրամայական է ու անհետաձգելի: Հայրենիքը կբարգավաճի թերությունները սրբագրելով, ինչպես նաեւ նրա առավել հզորացման իր բոլոր զավակների գործուն մասնակցությամբ:

Գ) Հայաստանի ու Ղարաբաղի հզորացումը ենթադրում է նաեւ Սփյուռքի հզորացում, եւ՝ փոխադարձաբար: Սա սովորական կարգախոս չէ։ Սա ենթադրում է տարբեր գործելակերպ՝ իր խորքով, ոճով ու նպատակով թե՛ Հայաստանի եւ թե Սփյուռքի կողմից: Դժբախտաբար սփյուռքն այսօր բազմամարդ, բազմագույն, բազմատեսակ ու լայնատարած պատկեր է ներկայացնում։ Ցեղասպանության հետեւանքով առաջացած Սփյուռքն իր հստակ նկարագիրն ուներ: Այսօր, սակայն, փաստորեն հայկական Սփյուռքներ են ստեղծված են եւ սփյուռքը մի տեղ անտարբերության, այլ տեղ պատահականության կամ անորոշության ալիքների քմայքին ք հանձնված։ Արդ, եթե Սփյուռքը չվերակազմակերպվի եւ նրա կյանքի վախճանական ընթացքը դեպի հայրենիք չհունավորվի, կհայտնվի պղտոր ապագայի դեմ հանդիման։ Եվ որպեսզի Սփյուռքը այս ճակատագրին չենթարկվի, ամբողջական ու լուրջ վերակազմակերպմանը զուգահեռ, Հայաստան-Սփյուռք ձեւական դարձած գործակցությունը պետք է դրվի առողջ ու ամուր հիմքերի վրա եւ հստակ ուղղության մեջ, փոխադարձ սպասումների եւ դերերի հստակացումով:

Հայաստանի ու Ղարաբաղի ներքին կյանքին առնչվող ծրագրերի պարագայում, բնականաբար Սփյուռքը մասնակցողի դերի մեջ պետք է լինի: Սակայն, ճիշտ չէ, որ համահայկական ծրագրերի մշակման մեջ Սփյուռքը սոսկ հետեւողի կրավորական դերի մեջ լինի: Հայաստան ու Սփյուռք, իբրեւ մէկ ազգի երկու գլխավոր միավորները համահաեասար կերպով, իբրեւ գործակից ու լծակից պետք է մասնակցին համահայկական բնույթ ու նպատակ ունեցող աշխատանքներին: Սա լոկ իրավունքի հարց չէ, այլ ազգաշինության ու հայրենաշինության համահայկական աշխատանքներում Սփյուռքն առավելագույն չափով ներգրավելու ամենից ազդու միջոցն է՝ եւ ո՛չ թե այլեւս սովորական դարձած այլ կերպերի կիրարկումը: Հայաստանի անկախության քսանհինգ տարիներին ձեռք վբերված փորձառությունը, իր դրական թե բացասական երեսներով, սպասելի է, որ լուրջ քննարկման ենթարկվի, ուր ասելիքների կողքին պետք է նաեւ ծրագրվեն մեր անելիքները:

Դ) Սփյուռքի յուրաքանչյուր գաղութ իր յուրահատուկ տեղն ու դերը ունի մեր համահայկական մարտահրավերների դիմագրավման եւ հատկապես Սփյուռքի վերակազմակերպման աշխատանքներում: Միջին Արեւելքի հայ գաղութներում Սիրիայի հայ գաղութը, իբրեւ հայրենամերձ գաղութ, արաբական աշխարհում իր կարեւոր դերն ունեցած գաղութ, եւ տակավին՝ մեր եկեղեցական, ազգային, մշակութային ու կրթական կյանքին կարեւոր ներդրում կատարած գաղութ, անհրաժեշտ է որ մեր ժողովրդի ու պետության հատուկ ուշադրության ու հոգածության առարկան դառնա: Վերջին շուրջ չորս տարիներին այս գաղութը տառապել է, բայց չի ընկճվել. ոմանք հեռացան, սակայն գաղութը մնաց կանգուն. ոմանք հուսահատվեցին, սակայն շատերն ամուր հավատքով կառչած մնացին գաղութին: Անցնող տարիներին մեր ժողովրդի զավակներն իրենց նյութական աջակցությամբ օգտակար հանդիսացան Սիրիայի մեր գաղութին: Պատի՛վ իրենց: Կարիքները տակավին բազմազան են ու այլազան: Ժամանակը հասել է, որ Սիրիայի հայ գաղութը լծվի վերականգնումի հավաքական աշխատանքին: Սխալ է ողբերգական պատկերներով, անճիշտ թվրով, միակողմանի վերլուծումներով ներկայացնել Սիրիայի հայությանը: Բնականաբար, Սիրիայի հայության թիվը որոշ նվազում արձանագրեց, սակայն, Սիրիայի գաղութը այնտեղ է դեռ, Հալեպի, Ղամիշլիի, Դամասկոսի, Քեսաբի, Թարթուսի, Հասիչեի եւ այլ գյուղերի մեջ:  Սիրիայի հայության վերականգնումը համազգային առաջնահերթություն է: Հետեւաբար, հրամայական է նեցուկ կանգնել գաղութի առաջիկա աշխատանքներին: Բնականաբար Հայաստան, Ղարաբաղ եւ Սփյուռքի յուրաքանչյուր գաղութ իրենց դիմաց ունեն նաեւ այլ կարեւոր ծրագրեր ու անհրաժեշտ աշխատանքներ, սակայն մատնանշված չորս մարզերն ենք համարում համահայկական կարեւորություն ներկայացնող առաջնահերթություններ: Վստահ ենք, որ այս հանձնառությամբ մասնակից պիտի դառնանք մեր ազգը դեպի առավել հզորացում առաջնորդող ծրագրերի իրագործման: 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025