Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արամ Ա կաթողիկոսը նշել է 2016-ի համահայկական չորս առաջնահերթությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր տարին հաշվետվության ու միաժամանակ՝ մեր կյանքի առաջիկա հանգրվանը ծրագրելու եւ առաջնահերթությունները ճշտելու առիթ է: Այս մասին Ամնորի եւ Սուրբ ծննդյան ռթիվ իր ուղերձում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ ընդգծելով 2016-ի համահայկական 4 առաջնահերթությունները։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր անհրաժեշտ է, որ ճշտենք բացվող նոր տարվա ընթացքում մեր ազգի առաջնահերթությունները, որոնք մեր հայեցողությամբ մեր հավաքական կյանքի մեջ պետք է առանցքային տեղ գրավեն: Այս հայեցակետով, մենք ուզում ենք հակիրճ կերպով մատնանշել չորս բնագավառներ.

Ա) 2015 տարին հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ վստահաբար պիտի արձանագրվի իբրեւ մեր պահանջատիրական պայքարի մեջ հատկանշական իրագործումներ արձանագրած տարի: Անցած տարվա ընթացքում միասնակամ ոգով ու ամուր վճռականությամբ ո՛չ միայն արժանի հարգանքով նշեցինք Հայոց ցեղասպանության 100-ամյակը, ո՛չ միայն մեր 1,5 մլն նահատակները սրբադասեցինք, այլ նաեւ մեր ազգի պայծառ ապագայի նկատմամբ մեր հավատքը ավելի՛ խորացրինք ու մեր պահանջատիրական կամքն ավելի՛ պրկեցինք:

Ի՞նչ պետք է անենք 100-ամյակից հետո։ Ճի՛շտ է, 100-ամյակն իբրեւ թվական անցյալին է պատկանում այլեւս, սակայն 100-ամյակից եկող ոգին, հավատքը, կամքը, հանձնառությունն ի խնդիր մեր ժողովրդի արդար իրավունքների վերատիրացման, պետք է շարունակվեն նոր մղումով, ավելի լայն տարողությամբ ու միշտ միասնական ճիգով: Հեռու ամեն տեսակ ձեւական ու քարոզչական մոտեցումներից, հայ ժողովրդի արդար դատի հետապնդումը պետք է նախ եւ առաջ դրվի ավելի կազմակերպված հունի մէջ՝ ներկա աշխարհաքաղաքական իրականություններին համահունչ ռազմավարական ու մարտավարական նոր մոտեցումների որդեգրումով:

Եւ երկրորդ, անհրաժեշտ է մեր պահանջատիրությունը իրավական ընթացքի մեջ դնել՝ միջազգային օրենքի տվյալների լույսի տակ, ուսումնասիրված ու ծրագրված կերպով: Եթե այս աշխատանքին չլծվենք, 100-ամեակի ստեղծած ոգեւորությունը, ինչպես նաեւ միջազգային համայնքի մոտ մեր դատի նկատմամբ առաջացած հետաքրքրությունը շուտով պիտի նվաղի:

Բ) 2016 տարին 25-ամյակն է Հայաստանի երկրորդ անկախության հռչակման: Այս կարճ ժամանակահատվածում հայրենի մեր ժողովրդի, ինչպես նաեւ բարեկամ երկրների եւ Սփյեւռքի կողմից հսկա գործ է կատարվել թե՛ Հայաստանի մեջ եւ թե Հայաստանի համար: Արդարեւ, տնտեսության զարգացումը, արտաքին հարաբերությունների մշակումը, միջազգային կապերի հաստատումը, Հայաստանի բանակի կազմակերպումը, Ղարաբաղի վերակազմակերպումն ու ինքնապաշտպանության ամրացումը եւ այլ բազմաթիվ նախաձեռնություններ մեծապես նպաստեցին Հայաստանի Հանրապետութհան պետական կառույցների ամրացման: Սակայն, կատարված իրագործումներին առընթեր, պետք է իրապաշտ մոտեցումով նաեւ քաջությունն ու իմաստությունը ունենանք թերացումները ճիշտ տեսնելու ու դրանք անկեղծորեն մատնանշելու: Այս ծիրին մեջ՝ արտագաղթը մեր հայրենիքի գոյության ու հարատեւության կռվաններին ուղղված մեծագույն հարվածն է, եւ մեր ազգի մարմնի վրա կոտտացող սարսափազդու վերք, իսկ Հայաստանի տնտեսության վատառողջ վիճակը, ինչպես նաեւ մեր ժողովրդի կյանքում բարոյական ու ոգեղեն արժեքների լուսանցքայնացումը արդեն լուրջ մտահոգություններ են: Այս վերքերի դարմանումը հրամայական է ու անհետաձգելի: Հայրենիքը կբարգավաճի թերությունները սրբագրելով, ինչպես նաեւ նրա առավել հզորացման իր բոլոր զավակների գործուն մասնակցությամբ:

Գ) Հայաստանի ու Ղարաբաղի հզորացումը ենթադրում է նաեւ Սփյուռքի հզորացում, եւ՝ փոխադարձաբար: Սա սովորական կարգախոս չէ։ Սա ենթադրում է տարբեր գործելակերպ՝ իր խորքով, ոճով ու նպատակով թե՛ Հայաստանի եւ թե Սփյուռքի կողմից: Դժբախտաբար սփյուռքն այսօր բազմամարդ, բազմագույն, բազմատեսակ ու լայնատարած պատկեր է ներկայացնում։ Ցեղասպանության հետեւանքով առաջացած Սփյուռքն իր հստակ նկարագիրն ուներ: Այսօր, սակայն, փաստորեն հայկական Սփյուռքներ են ստեղծված են եւ սփյուռքը մի տեղ անտարբերության, այլ տեղ պատահականության կամ անորոշության ալիքների քմայքին ք հանձնված։ Արդ, եթե Սփյուռքը չվերակազմակերպվի եւ նրա կյանքի վախճանական ընթացքը դեպի հայրենիք չհունավորվի, կհայտնվի պղտոր ապագայի դեմ հանդիման։ Եվ որպեսզի Սփյուռքը այս ճակատագրին չենթարկվի, ամբողջական ու լուրջ վերակազմակերպմանը զուգահեռ, Հայաստան-Սփյուռք ձեւական դարձած գործակցությունը պետք է դրվի առողջ ու ամուր հիմքերի վրա եւ հստակ ուղղության մեջ, փոխադարձ սպասումների եւ դերերի հստակացումով:

Հայաստանի ու Ղարաբաղի ներքին կյանքին առնչվող ծրագրերի պարագայում, բնականաբար Սփյուռքը մասնակցողի դերի մեջ պետք է լինի: Սակայն, ճիշտ չէ, որ համահայկական ծրագրերի մշակման մեջ Սփյուռքը սոսկ հետեւողի կրավորական դերի մեջ լինի: Հայաստան ու Սփյուռք, իբրեւ մէկ ազգի երկու գլխավոր միավորները համահաեասար կերպով, իբրեւ գործակից ու լծակից պետք է մասնակցին համահայկական բնույթ ու նպատակ ունեցող աշխատանքներին: Սա լոկ իրավունքի հարց չէ, այլ ազգաշինության ու հայրենաշինության համահայկական աշխատանքներում Սփյուռքն առավելագույն չափով ներգրավելու ամենից ազդու միջոցն է՝ եւ ո՛չ թե այլեւս սովորական դարձած այլ կերպերի կիրարկումը: Հայաստանի անկախության քսանհինգ տարիներին ձեռք վբերված փորձառությունը, իր դրական թե բացասական երեսներով, սպասելի է, որ լուրջ քննարկման ենթարկվի, ուր ասելիքների կողքին պետք է նաեւ ծրագրվեն մեր անելիքները:

Դ) Սփյուռքի յուրաքանչյուր գաղութ իր յուրահատուկ տեղն ու դերը ունի մեր համահայկական մարտահրավերների դիմագրավման եւ հատկապես Սփյուռքի վերակազմակերպման աշխատանքներում: Միջին Արեւելքի հայ գաղութներում Սիրիայի հայ գաղութը, իբրեւ հայրենամերձ գաղութ, արաբական աշխարհում իր կարեւոր դերն ունեցած գաղութ, եւ տակավին՝ մեր եկեղեցական, ազգային, մշակութային ու կրթական կյանքին կարեւոր ներդրում կատարած գաղութ, անհրաժեշտ է որ մեր ժողովրդի ու պետության հատուկ ուշադրության ու հոգածության առարկան դառնա: Վերջին շուրջ չորս տարիներին այս գաղութը տառապել է, բայց չի ընկճվել. ոմանք հեռացան, սակայն գաղութը մնաց կանգուն. ոմանք հուսահատվեցին, սակայն շատերն ամուր հավատքով կառչած մնացին գաղութին: Անցնող տարիներին մեր ժողովրդի զավակներն իրենց նյութական աջակցությամբ օգտակար հանդիսացան Սիրիայի մեր գաղութին: Պատի՛վ իրենց: Կարիքները տակավին բազմազան են ու այլազան: Ժամանակը հասել է, որ Սիրիայի հայ գաղութը լծվի վերականգնումի հավաքական աշխատանքին: Սխալ է ողբերգական պատկերներով, անճիշտ թվրով, միակողմանի վերլուծումներով ներկայացնել Սիրիայի հայությանը: Բնականաբար, Սիրիայի հայության թիվը որոշ նվազում արձանագրեց, սակայն, Սիրիայի գաղութը այնտեղ է դեռ, Հալեպի, Ղամիշլիի, Դամասկոսի, Քեսաբի, Թարթուսի, Հասիչեի եւ այլ գյուղերի մեջ:  Սիրիայի հայության վերականգնումը համազգային առաջնահերթություն է: Հետեւաբար, հրամայական է նեցուկ կանգնել գաղութի առաջիկա աշխատանքներին: Բնականաբար Հայաստան, Ղարաբաղ եւ Սփյուռքի յուրաքանչյուր գաղութ իրենց դիմաց ունեն նաեւ այլ կարեւոր ծրագրեր ու անհրաժեշտ աշխատանքներ, սակայն մատնանշված չորս մարզերն ենք համարում համահայկական կարեւորություն ներկայացնող առաջնահերթություններ: Վստահ ենք, որ այս հանձնառությամբ մասնակից պիտի դառնանք մեր ազգը դեպի առավել հզորացում առաջնորդող ծրագրերի իրագործման: 

«Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Քաղաքացիները կանգնած են նոր ճնշման առաջՈրտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ ՀայաստանՄահացել է Վիկտորիա Հայրապետյանը «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Տղամարդը կտրել է կնոջ սիրեկանի ականջըՄի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՍտակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Քարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. Ղազարյան«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանության ագրեսիվ խոսույթըԻտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներինԿարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Թրամփը հնարավոր է մոտ ապագայում այցելի Ռուսաստան «Սյունիքում ինչ-որ անբացատրելի խաղաղություն է իջնում ներսս». Լիա Զախարյան ՆԳ նախարարը ՄԱԿ պատասխանատուների հետ քննարկել է COP 17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԻ՞նչ եղանակ սպասել մայիսի 14-ից 18-ը ԱՄՆ-ը հանկարծակի չեղարկել է 4 000 զինծառայողի ուղարկումը Լեհաստան Եվրոպական 10 երկրների պատվիրակություններ ժամանելու են Հայաստան՝ Օպերային թատրոնում մասնակցելու «Դասական Եվրատեսիլ 2026»-ին Հայկ Մարտիրոսյանն առաջատարներից է․ «1er Open International de Lecci» Լոռու մարզում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորների մի մասը չի գտնվել