Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Թողտվությունը նոր հանցագործությունների է տանում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականին, երբ Փաշինյանն ու իր թիմակիցներն իշխանություն էին վերցնում, շատերը զգուշացնում էին, թե նրանք գալիս են Արցախը հանձնելու համար։ Նույնիսկ երբ Փաշինյանն առաջին անգամ խորհրդարանում վարչապետ չընտրվեց, դրանում մեծ դերակատարություն ունեին նաև Արցախի հետ կապված մտահոգությունները։ Իսկ արդեն իշխանափոխությունից հետո և Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ահազանգերը սկսեցին ավելի բարձր հնչել, քանի որ նա սկսեց թիրախավորել Արցախը, սրեց ԱրցախՀայաստան հարաբերությունները և արցախցի-հայաստանցի բաժանումը կրկին ակտուալ դարձրեց։ Բայց բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, թե Արցախը թուլացնելու և հանձնելու քաղաքականություն է տարվում, իսկույն հայտնվում էին իշխանությունների թիրախում՝ որակվելով որպես հակահեղափոխականներ, դավադիրներ և այլն։

Փաշինյանականներից ոմանք էլ լուսանկարներ էին հրապարակում Արցախից, մասնավորաբար Շուշիից՝ սարկազմով նշելով, թե, տեսեք, եկել ենք Արցախը (Շուշին) հանձնելու: Իսկ ի՞նչ ցույց տվեց ժամանակը: Ցույց տվեց, որ ահազանգողները ճիշտ էին, Նիկոլ Փաշինյանին կուրորեն պաշտպանողները՝ սխալ։ Եվ հիմա Փաշինյանը ոչ միայն համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին, այլև անօգնական վիճակում է թողել արցախահայությանը ադրբեջանական սպառնալիքներին դեմ հանդիման։ Արդեն օրեր շարունակ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ ՀՀ իշխանությունները քար լռություն են պահպանում՝ բացառությամբ մի քանի իշխանավորների, որոնք ընդամենը ներքին լսարանի նուրբ լարերի վրա ազդելու հայտարարություններ և գրառումներ են կատարում, ընդ որում՝ առավելապես տեղեկատվական բնույթի։ Հայաստանի կողմից այլևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հնչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Ու այս պայմաններում շատ կարևոր է նաև մեր հանրության դիրքորոշումը, քանի որ 120 հազար մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, զրկվել են արտաքին աշխարհի հետ կապից ու փաստացի հումանիտար աղետի վտանգի առաջ են կանգնել։ Եթե Փաշինյանը վաղուց ձեռք է քաշել Արցախից, այստեղ առաջնային է դառնում հասարակության արձագանքը։ Ասել, որ այդ արձագանքը չկա, հիմարություն կլինի: Սակայն հետաքրքրական է, որ առանձին անհատներ հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվում, վերջապես խաղաղ ապրենք, չէ՞ որ տևական ժամանակ է, ինչ բանակցություններ են ընթանում։ Սա արդեն նույնիսկ միամտություն չէ, այլ ունի խորքային ենթատեքստ, որը վերաբերում է մի կողմից՝ մեր հասարակության որոշակի շրջանակների կողմից իրականությունը, մեղմ ասած, ոչ այդքան լիարժեք պատկերացնելու հետ, իսկ մյուս կողմից՝ իշխանության նկրտումների համար հիմքեր ապահովելու, քանի որ չի բացառվում այս ամենի արդյունքում Փաշինյանը շուտով ստորագրի հերթական զիջողական փաստաթուղթը՝ 120 հազար արցախցիներին փրկելու պատճառաբանությամբ:

Այնինչ, պարզ է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ հայկական կողմը հաղթած դիրքերում էր, իսկ Ադրբեջանը՝ պարտված, հենց կողմերի դիրքորոշումները մոտենում էին, Բաքուն, որպես կանոն, նոր պահանջներ էր առաջ քաշում ու տապալում գործընթացը։ Իսկ հիմա դժվար չէ պատկերացնել, թե ինչ մաքսիմալիստական մոտեցումներով է առաջնորդվում ու առաջնորդվելու Բաքուն։ Փաստացի, ինչքան էլ զիջումների գնա հայկական կողմը, ադրբեջանական կողմը նոր զիջումներ է պահանջելու։ Այսինքն՝ Ադրբեջանն իրեն զգում է օրակարգ թելադրողի դերում։ Սրան նպաստում է ոչ միայն ՀՀ իշխանությունների անողնաշար կեցվածքը, որոնք միայն իրենց աթոռի մասին են մտածում, այլ նաև, այսպես կոչված, «միջազգային հանրության» կրավորական դիրքորոշումը։ Երբ Ադրբեջանը մարտին Արցախի բնակչությանը թողեց առանց գազի, միջազգային հանրությունը միայն դեկլարատիվ հայտարարություններ արեց, և ոչ մի գործուն մեխանիզմ չառաջարկվեց Բաքվին զսպելու համար։ Երբ Ադրբեջանը կրակ էր բացում բնակավայրերի ու խաղաղ բնակչության ուղղությամբ, դարձյալ լռություն էր: Նույնը, երբ այդ երկիրը ներխուժեց Հայաստանի տարածք:

Հասկանալի է, որ այդպիսի թողտվությունը բացում է Ադրբեջանի ախորժակը, մանավանդ այն պարագայում, երբ Եվրոպան գազի մատակարարման առումով սկսել է կարևորել Ադրբեջանին, ու ԵՄ-ն խոստացել է այդ երկրում 2 մլրդ դոլարի ներդրում կատարել։ Իսկ հիմա արդեն Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ամբողջովին փակել Արցախը Հայաստանին կապող հաղորդակցության ուղին ու միջազգային հանրության որոշ սուբյեկտների կողմից միայն դեկլարատիվ հայտարարություններ ու կոչեր են հնչում, այն էլ՝ միայն ճանապարհի փակման երկրորդ օրը։ Եթե այդպիսի երևույթ տեղի ունենար Եվրոպայում կամ մեկ այլ վայրում, ապա մեծ վայնասուն կբարձրացնեին, սակայն երբ Արցախի հայության գոյությունն է վտանգի տակ, ապա մարդու իրավունքները և ժողովրդավարությունը մատի փաթաթան դարձրած կառույցներն ու պետությունները նույնիսկ հարկ չեն համարում խիստ տոնով արտահայտվել Ադրբեջանի հասցեին։

Իսկ թողտվությունը նոր հանցագործությունների է տանում։ Եթե այսօր, այսպես կոչված, բնապահպաններին թույլ է տրվում Լաչինի միջանցքը փակել ու փակած պահել, ապա վաղն էլ նույն մարդիկ կարող են մուտք գործել Արցախի բուն տարածք ու արդեն ճանապարհներ փակել, սադրանքներ հրահրել, որոշումներ ընդունել, որ իրենք պետք է շահագործեն Արցախի ռեսուրսները և այդպես շարունակ։ Այլ տարբերակ, քան Ադրբեջանին կանգնեցնելն է, չկա։ Եվ բավական է, որ Արևմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ մեկ պատժամիջոց սահմանվի, Ալիևն իսկույն կխելոքանա։ Բայց ոչ միայն պատժամիջոցների մասին խոսք չկա, այլև այնպիսի տպավորություն է առաջանում, որ իրեն մարդու իրավունքների ջահակիր համարող Արևմուտքը էներգակիրների համար փայփայում է արյունարբու բռնապետ Ալիևին։ Այնինչ նա վաղուց պետք է կանգնած լիներ ռազմական տրիբունալի առաջ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia