Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թողտվությունը նոր հանցագործությունների է տանում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականին, երբ Փաշինյանն ու իր թիմակիցներն իշխանություն էին վերցնում, շատերը զգուշացնում էին, թե նրանք գալիս են Արցախը հանձնելու համար։ Նույնիսկ երբ Փաշինյանն առաջին անգամ խորհրդարանում վարչապետ չընտրվեց, դրանում մեծ դերակատարություն ունեին նաև Արցախի հետ կապված մտահոգությունները։ Իսկ արդեն իշխանափոխությունից հետո և Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ահազանգերը սկսեցին ավելի բարձր հնչել, քանի որ նա սկսեց թիրախավորել Արցախը, սրեց ԱրցախՀայաստան հարաբերությունները և արցախցի-հայաստանցի բաժանումը կրկին ակտուալ դարձրեց։ Բայց բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, թե Արցախը թուլացնելու և հանձնելու քաղաքականություն է տարվում, իսկույն հայտնվում էին իշխանությունների թիրախում՝ որակվելով որպես հակահեղափոխականներ, դավադիրներ և այլն։

Փաշինյանականներից ոմանք էլ լուսանկարներ էին հրապարակում Արցախից, մասնավորաբար Շուշիից՝ սարկազմով նշելով, թե, տեսեք, եկել ենք Արցախը (Շուշին) հանձնելու: Իսկ ի՞նչ ցույց տվեց ժամանակը: Ցույց տվեց, որ ահազանգողները ճիշտ էին, Նիկոլ Փաշինյանին կուրորեն պաշտպանողները՝ սխալ։ Եվ հիմա Փաշինյանը ոչ միայն համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին, այլև անօգնական վիճակում է թողել արցախահայությանը ադրբեջանական սպառնալիքներին դեմ հանդիման։ Արդեն օրեր շարունակ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ ՀՀ իշխանությունները քար լռություն են պահպանում՝ բացառությամբ մի քանի իշխանավորների, որոնք ընդամենը ներքին լսարանի նուրբ լարերի վրա ազդելու հայտարարություններ և գրառումներ են կատարում, ընդ որում՝ առավելապես տեղեկատվական բնույթի։ Հայաստանի կողմից այլևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հնչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Ու այս պայմաններում շատ կարևոր է նաև մեր հանրության դիրքորոշումը, քանի որ 120 հազար մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, զրկվել են արտաքին աշխարհի հետ կապից ու փաստացի հումանիտար աղետի վտանգի առաջ են կանգնել։ Եթե Փաշինյանը վաղուց ձեռք է քաշել Արցախից, այստեղ առաջնային է դառնում հասարակության արձագանքը։ Ասել, որ այդ արձագանքը չկա, հիմարություն կլինի: Սակայն հետաքրքրական է, որ առանձին անհատներ հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվում, վերջապես խաղաղ ապրենք, չէ՞ որ տևական ժամանակ է, ինչ բանակցություններ են ընթանում։ Սա արդեն նույնիսկ միամտություն չէ, այլ ունի խորքային ենթատեքստ, որը վերաբերում է մի կողմից՝ մեր հասարակության որոշակի շրջանակների կողմից իրականությունը, մեղմ ասած, ոչ այդքան լիարժեք պատկերացնելու հետ, իսկ մյուս կողմից՝ իշխանության նկրտումների համար հիմքեր ապահովելու, քանի որ չի բացառվում այս ամենի արդյունքում Փաշինյանը շուտով ստորագրի հերթական զիջողական փաստաթուղթը՝ 120 հազար արցախցիներին փրկելու պատճառաբանությամբ:

Այնինչ, պարզ է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ հայկական կողմը հաղթած դիրքերում էր, իսկ Ադրբեջանը՝ պարտված, հենց կողմերի դիրքորոշումները մոտենում էին, Բաքուն, որպես կանոն, նոր պահանջներ էր առաջ քաշում ու տապալում գործընթացը։ Իսկ հիմա դժվար չէ պատկերացնել, թե ինչ մաքսիմալիստական մոտեցումներով է առաջնորդվում ու առաջնորդվելու Բաքուն։ Փաստացի, ինչքան էլ զիջումների գնա հայկական կողմը, ադրբեջանական կողմը նոր զիջումներ է պահանջելու։ Այսինքն՝ Ադրբեջանն իրեն զգում է օրակարգ թելադրողի դերում։ Սրան նպաստում է ոչ միայն ՀՀ իշխանությունների անողնաշար կեցվածքը, որոնք միայն իրենց աթոռի մասին են մտածում, այլ նաև, այսպես կոչված, «միջազգային հանրության» կրավորական դիրքորոշումը։ Երբ Ադրբեջանը մարտին Արցախի բնակչությանը թողեց առանց գազի, միջազգային հանրությունը միայն դեկլարատիվ հայտարարություններ արեց, և ոչ մի գործուն մեխանիզմ չառաջարկվեց Բաքվին զսպելու համար։ Երբ Ադրբեջանը կրակ էր բացում բնակավայրերի ու խաղաղ բնակչության ուղղությամբ, դարձյալ լռություն էր: Նույնը, երբ այդ երկիրը ներխուժեց Հայաստանի տարածք:

Հասկանալի է, որ այդպիսի թողտվությունը բացում է Ադրբեջանի ախորժակը, մանավանդ այն պարագայում, երբ Եվրոպան գազի մատակարարման առումով սկսել է կարևորել Ադրբեջանին, ու ԵՄ-ն խոստացել է այդ երկրում 2 մլրդ դոլարի ներդրում կատարել։ Իսկ հիմա արդեն Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ամբողջովին փակել Արցախը Հայաստանին կապող հաղորդակցության ուղին ու միջազգային հանրության որոշ սուբյեկտների կողմից միայն դեկլարատիվ հայտարարություններ ու կոչեր են հնչում, այն էլ՝ միայն ճանապարհի փակման երկրորդ օրը։ Եթե այդպիսի երևույթ տեղի ունենար Եվրոպայում կամ մեկ այլ վայրում, ապա մեծ վայնասուն կբարձրացնեին, սակայն երբ Արցախի հայության գոյությունն է վտանգի տակ, ապա մարդու իրավունքները և ժողովրդավարությունը մատի փաթաթան դարձրած կառույցներն ու պետությունները նույնիսկ հարկ չեն համարում խիստ տոնով արտահայտվել Ադրբեջանի հասցեին։

Իսկ թողտվությունը նոր հանցագործությունների է տանում։ Եթե այսօր, այսպես կոչված, բնապահպաններին թույլ է տրվում Լաչինի միջանցքը փակել ու փակած պահել, ապա վաղն էլ նույն մարդիկ կարող են մուտք գործել Արցախի բուն տարածք ու արդեն ճանապարհներ փակել, սադրանքներ հրահրել, որոշումներ ընդունել, որ իրենք պետք է շահագործեն Արցախի ռեսուրսները և այդպես շարունակ։ Այլ տարբերակ, քան Ադրբեջանին կանգնեցնելն է, չկա։ Եվ բավական է, որ Արևմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ մեկ պատժամիջոց սահմանվի, Ալիևն իսկույն կխելոքանա։ Բայց ոչ միայն պատժամիջոցների մասին խոսք չկա, այլև այնպիսի տպավորություն է առաջանում, որ իրեն մարդու իրավունքների ջահակիր համարող Արևմուտքը էներգակիրների համար փայփայում է արյունարբու բռնապետ Ալիևին։ Այնինչ նա վաղուց պետք է կանգնած լիներ ռազմական տրիբունալի առաջ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր