Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Թե ինչպես պատահաբար հայտնվեց շատերի սիրելի սեղանի խաղը՝ աերոհոկեյը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատերի շրջանում աերոհոկեյ բառը հաճելի զգացողություններ է առաջացնում: Եվ դա զարմանալի չէ, քանի որ դա այնպիսի լավ և դրական խաղ է, որն առանձնապես լրացուցիչ հմտություն չի պահանջում: Այն կարող են խաղալ ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները: Աերոհոկեյը բաղկացած է հատուկ սեղանից, երկու հարվածիչներից և տափօղակից: Խաղը հորինել են 1960 թվականին ամերիկացի ինժեներները, ընդ որում՝ բոլորովին պատահական: Մեծ կորպորացիայում աշխատելով՝ նրանք հատուկ սեղան են ստեղծել օդի շրջանառության համակարգը փորձարկելու համար: Ազատ ժամանակ, ինչ-որ կերպ զվարճանալու համար, նրանք խաղում էին սեղանի վրա՝ օգտագործելով քառակուսի հարվածիչներ և կլոր տափօղակ:

Սեղանի ծայրերին, ըստ նախագծի, եղել են լուսազգայուն տարրեր և սովորական դռան զանգեր, որոնք էլ ազդարարել են խփած գոլի մասին: Դա կախվածություն առաջացնող խաղ էր և որոշակիորեն հիշեցնում էր մեծ հոկեյը, որի երկրպագուներն էին գիտնականները: Որոշ ժամանակ անց նրանք որոշում են հանրությանը ներկայացնել իրենց հայտնագործությունը: 1972 թվականին Brunswick կորպորացիայի աշխատակից Բոբ Լեմիեն է կազմակերպել աերոհոկեյի անհրաժեշտ սարքավորումների արտադրություն և վաճառք: Եվ այդ ծրագիրը արագ բերել է հաջողություն և լավ եկամուտ: Ահա այդպես էլ պատահաբար հայտնվել է այդքան սիրված սեղանի այդ խաղը՝ աերոհոկեյը: Սեղանը պատրաստել են մետաղաթերթի կամ պլաստմասսայի կողմերով, որպեսզի տափօղակը դաշտից դուրս չթռչի:

Իսկ դարպասների փոխարեն սեղանի եզրերին անցքեր են արվել: Գոլ խփելուց հետո տափօղակը, ընկնելով դարպասը, վերադարձել է իր ելակետը՝ խաղադաշտ: Աերոհոկեյի մասնագիտացված սեղանները հագեցած են օդի շրջանառության համար անցքերով, որոնց շնորհիվ նվազեցվում է տափօղակի շփումը սեղանի մակերեսի հետ, և այն մեծ արագացում է ստանում: Այնուամենայնիվ, արտադրված առաջին սեղանների մեծ մասը հագեցած չի եղել նման օդային համակարգով, բայց ունեցել է մնացած տարրերը: Այդ խաղի հարվածիչները իրենցից ներկայացնում են հարթ մակերեսին ամրացված այնպիսի բռնակներ, որոնք առավելագույն հարմարավետություն են ստեղծում արագ խաղի համար, իսկ տափօղակը պատրաստվում է պլաստիկից հարթ սկավառակի տեսքով: Աերոհոկեյի թիրախային օգտագործողներ պետք է դառնային երեխաները, բայց խաղն արագորեն ժողովրդականություն է ձեռք բերել նաև ավագ սերնդի շրջանում:

Անգամ 1970-ականների կեսերից սկսել են անցկացվել առաջին մրցաշարերը, իսկ 1978 թվականին ԱՄՆ-ում ստեղծվել է Աերոհոկեյի ֆեդերացիան: Ֆեդերացիան մշակել է խաղի կանոններն ու առանձնահատկությունները, որոշել գործիքների և սեղանի պահանջվող ձևերն ու չափերը: Օրինակ՝ նեոնային լամպերով լուսավորվող սեղանները մրցույթներում չեն թույլատրվում, բայց դրանք իդեալական են մարզվելու համար: Որոշվել է, որ խաղը սկսվում է մետաղադրամի նետումից հետո սկսողին որոշելով, իսկ 7 գոլ խփած խաղացողը հաղթողն է: Ժամանակի ընթացքում աերոհոկեյի մրցույթներ սկսել են անցկացնել ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում: Թվում է, թե աերոհոկեյը պարզ խաղ է, բայց այն բաղկացած է բազմաթիվ մարտավարություններից, որոնք մեծացնում են հաղթելու հնարավորությունները: Ներկայում այդ խաղի հարյուրավոր պրոֆեսիոնալ մրցաշարեր են անցկացվում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards