ԻՊ-ը հարձակում է գործել իրաքյան ռազմաբազայի վրա. կա 15 զոհ
INTERNATIONAL NEWSՄահապարտ-ահաբեկիչները հարձակում են գործել Տիկրիտ սուննիների քաղաքում տեղակայված նախկին ամերիկյան բազայի վրա, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը` հարձակմանը 5 ահաբեկիչ է մասնակցել. 2 մահապարտներ ռազմաբազայի մուտքի մոտ կայանված մեքենաներում են գտնվելիս եղել, ևս 3-ը ռումբեր են պայթեցրել` գտնվելով ռազմաբազայի տարածքում:
Հարձակմանը զոհ է գնացել անվտանգության ծառայության առնվազն 15 աշխատակից, ևս 22 մարդ վիրավորվել է:
Պայթյունները որոտացել են հրապարակի մոտ, որտեղ անցկացվում են իրաքցի ոստիկանների պարապմունքները:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



