ԻՊ-ը հարձակում է գործել իրաքյան ռազմաբազայի վրա. կա 15 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄահապարտ-ահաբեկիչները հարձակում են գործել Տիկրիտ սուննիների քաղաքում տեղակայված նախկին ամերիկյան բազայի վրա, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը` հարձակմանը 5 ահաբեկիչ է մասնակցել. 2 մահապարտներ ռազմաբազայի մուտքի մոտ կայանված մեքենաներում են գտնվելիս եղել, ևս 3-ը ռումբեր են պայթեցրել` գտնվելով ռազմաբազայի տարածքում:
Հարձակմանը զոհ է գնացել անվտանգության ծառայության առնվազն 15 աշխատակից, ևս 22 մարդ վիրավորվել է:
Պայթյունները որոտացել են հրապարակի մոտ, որտեղ անցկացվում են իրաքցի ոստիկանների պարապմունքները:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



